Ադրբեջանը մոտ 23 տոկոսով ավելացնում է զինծառայողների աշխատավարձերըՄեկնարկում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ձեռագրական հավաքածուների մշտադիտարկման և վերականգնման առաքելությունըՄարդիկ, նույնիսկ իմ շատ ազգականներ, ինձ չէին ուզում լսել. Նիկոլ ՓաշինյանՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներումԵկեղեցու վերքը ցույց տվողը դեռ նրա բժիշկը չէ. Իսահակ ՍրբազանԼրատվամիջոցների գործունեության հիմքում պետք է ընկած լինեն պատասխանատու լրագրության և մասնագիտական էթիկայի սկզբունքները. ՄանասյանԱյս կիրակի Արևշատի եկեղեցում պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը
Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան
Թուրքիայում առաջին անգամ բարձր մակարդակով նշվել է ՀՀ Անկախության տոնը
«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 39 դեպք«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջայինների, այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձերՀայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածու
Մամուլ

Հարցեր իսկապես շատ կան, բայց դրանց հասցեատերն առաջին հերթին օրվա իշխանությունն է

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Առհասարակ, մարդը ինչ աստիճանի պետք է ընկնի, որ ինչ-ինչ ակնարկներ կամ հայտարարություններ անի անձնավորության հասցեին՝ իմանալով, որ իր ակնարկների հասցեատերը դրանց հակադարձելու հնարավորություն չունի: Սա հռետորական հարց չէ, այլ միանգամայն կոնկրետ: Վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանը ինչ-ինչ ակնարկներ արեց Արցախի նախկին պետնախարար, հայտնի գործարար և արդեն շուրջ 1 տարի Բաքվի հանցագործ ռեժիմի ճիրաններում հայտնված Ռուբեն Վարդանյանի հասցեին: Հետո նրան կրկնեցին քպական մի քանի այլ «նիկոլներ»: Նիկոլ Փաշինյանը հրաշալի տեղյակ է, որ Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում է: Չի կարող չիմանալ, քանի որ այդ դաժան իրողությունը իր իսկ՝ Նիկոլ Փաշինյանի վարած կործանարար «քաղաքականության» անմիջական հետևանքներից մեկն է:

Ինչպես այն, որ Բաքվի բանտում են Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարները՝ նախագահներ, ԱԺ նախագահ, պաշտպանության նախարար, փոխնախարար, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Փաշինյանն ասում է, թե նրանց գերեվարման հետ կապված հարցեր կան, այս, այն: Ճիշտ է, ինքն առավելապես կենտրոնացավ Ռուբեն Վարդանյանի վրա: Իսկ նախօրեին էլ, արդեն ոչ ասուլիսային տարբերակով, ակտիվացավ Փաշինյանի խոսափողներից կամ քպական «կարկառուններից» մեկը: Նա էլ սկսեց Ռուբեն Վարդանյանին մեղադրել, թե... բա ասում էր՝ Արցախը երբեք չի լքելու, ինչո՞ւ էր ուզում Լաչինի միջանցքով դուրս գալ: Դե, մի կողմ թողնենք Փաշինյանի ու նրա խոսափողների, իսկ իրականում «մինի-նիկոլների» հայտարարություններում ծփացող ցինիզմը:

Չնայած, ինչպե՞ս «մի կողմ թողնես»: Փաշինյանն ու նրա խոսափողները նույն կերպ կարող են մեղադրել բոլոր արցախցիներին, թե «ինչո՞ւ դուրս եկաք, ինչո՞ւ չմնացիք»: Ու գիտեք, մեղադրում էլ են: Ուղղակի, թե միջնորդավորված, դրանից ոչինչ չի փոխվում: Սա նույնն է, եթե ասեն, թե ինչու չցանկացաք, որ թուրքը ձեզ ձեր տան դռան շեմին մորթի, ինչո՞ւ թողեցիքեկաք: Նիկոլապաշտների կամ մերձքպականների կենցաղային մակարդակով «մտավարժանքները»՝ դեռ իրենց հերթին: Բայց երբ նման մեղադրանքներ են հնչեցնում իշխանության ներկայացուցիչները, անհնար է չհակադարձել: Այսինքն, ի՞նչ է ստացվում, իշխանություն, որը պարտավորվել է լինել Արցախի անվտանգության, Արցախի հայերի իրավունքների պաշտպանության երաշխավորը, բայց մեկեն հրաժարվում է Արցախից, ուրանում է Արցախն ու հայտարարում է, որ մատը մատին չի խփելու, եթե թուրքերն սկսեն ցեղասպանություն իրականացնել, հիմա մեղադրում է պաշտոնավոր ու անպաշտոն արցախցիներին, որ չեն մնացել ու մինչև վերջին մարդը սպանվել, որ փորձել են Հայաստանի Հանրապետության տարածք հասնելով՝ փրկվել:

Սա նորմա՞լ է: Առհասարակ, նորմա՞լ է: Ո՛չ: Ըստ որում՝ «ոչ», եթե մեղմ արտահայտվենք: Հիմա, երբ Փաշինյանն ու նրա իշխանության ներկայացուցիչները ինչ-ինչ ակնարկներ են անում թշնամական գերության մեջ հայտնված հայ մարդկանց հասցեին, դա նշանակում է ամենից առաջ նրանց թիկունքից հարվածել ու հավել յալ ծառայություն մատուցել Ալիևին: Կամ՝ վերցնենք ռուսական խաղաղապահներին ուղղված մեղադրանքները, որ հնչեցնում են փաշինյանական իշխանության ներկայացուցիչները նաև այս ենթատեքստում: Ո՞վ ինչի մասին է խոսում, էլի: Փաշինյանական իշխանությո՞ւնը: Իսկ ի՞նչ է, երբ Պրահայում 2022 թ. հոկտեմբերի 6-ին Փաշինյանն ուրանում էր Արցախը, երբ հայտարարում էր, որ Արցախը ադրբեջանական է, այդ ամենի մասին չէր մտածո՞ւմ: Հետևանքների մասին չէր մտածո՞ւմ: Վստահ ենք, որ գրեթե բոլոր մանրամասնություններին էլ տեղյակ է եղել:

Ինչպես նախօրեին վկայեց Աշոտ Ղուլ յանը, Արցախում Արայիկ Հարությունյանի պաշտոնանկությունն ու Շահրամանյանի նախագահ դառնալն էլ առանց պաշտոնական Երևանի գիտության ու տեղեկացվածության չեն եղել: Ու ընդհանրապես, Փաշինյանն ու իր իշխանությունը, բնականաբար, ամեն ինչի մասին էլ տեղեկացված են եղել: Նախապես... Այդպիսի տեղեկություններ շատ են շրջանառվում, օրինակ՝ այն մասին, որ Թուրքիան որոշակի «խողովակներով» Փաշինյանին ու նրա իշխանությանը տեղեկացրել է Արցախի հայության դեմ «հակաահաբեկչական գործողություն» իրականացնելու մասին: Մի խոսքով՝ այո, հարցեր կան: Բայց հարցեր կան առաջին հերթին Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը: Նրանք շատ հարցերի պետք է պատասխանեն: Արցախի կորստի մասին, 2020-ի պատերազմի, հազարավոր զոհերի, էլ ավելի շատ՝ հաշմվածների, նաև՝ անհայտ կորածների, Արցախը աղետի մատնելու և Հայաստանի Հանրապետությունը գոյութենական սպառնալիքների տակ դնելու մասին:

Հնարավոր է՝ անվանապես շատ պատասխանատուներ կան, բայց առաջին ու գլխավոր պատասխան տվողը, պատասխանատվության ենթական Նիկոլ Փաշինյանն է ու իր ՔՊ-ն: Իրենք են եղել իշխանությունը, ու իրենք պիտի տան բոլոր հարցերի պատասխանը: Վաղ թե ուշ... Սա՛ է հիմնական հարցը, այլ ոչ թե այն, թե Ռուբեն Վարդանյանն ի՞նչ էր «կորցրել» Արցախում, ինչո՞ւ այսպես կամ այնպես վարվեց, առավել ևս՝ ինչո՞ւ էր փորձում Բերձորի միջանցքով դուրս գալ: Իհարկե, գուցե հարցեր կան նաև Արցախի նախկին ղեկավարներին, որոնք գերության մեջ են: Բայց այդ հարցերի պատասխանները պետք է ստանալ այն բանից հետո, երբ նրանք բարեհաջող վերադառնան Հայաստան: Իսկ դրա համար Հայաստանի ներկայիս իշխանությունները ջանք ու եռանդ չպետք է խնայեն: Թե՞ ձեռնտու չէ նրանց շուտափույթ վերադարձը... Իսկ գերության մեջ հայտնված մարդկանց թիկունքից հարվածելը՝ իմանալով, որ պատասխան չես ստանալու, թերթին ոչ հարիր որակումների շարքից է» :

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։