Ադրբեջանը մոտ 23 տոկոսով ավելացնում է զինծառայողների աշխատավարձերըՄեկնարկում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ձեռագրական հավաքածուների մշտադիտարկման և վերականգնման առաքելությունըՄարդիկ, նույնիսկ իմ շատ ազգականներ, ինձ չէին ուզում լսել. Նիկոլ ՓաշինյանՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներումԵկեղեցու վերքը ցույց տվողը դեռ նրա բժիշկը չէ. Իսահակ ՍրբազանԼրատվամիջոցների գործունեության հիմքում պետք է ընկած լինեն պատասխանատու լրագրության և մասնագիտական էթիկայի սկզբունքները. ՄանասյանԱյս կիրակի Արևշատի եկեղեցում պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը
Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան
Թուրքիայում առաջին անգամ բարձր մակարդակով նշվել է ՀՀ Անկախության տոնը
«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 39 դեպք«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջայինների, այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձերՀայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածու
Մամուլ

Միշտ հորդորում եմ մեր զավակներին` նման սադրանքներին տեղի չտան․ «Հրապարակ»

Մայր Աթոռ Սբ Էջմիածինը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Երեւանում ՀԱԵ Արցախի թեմին գրասենյակ են տրամադրել, եւ արցախահայերը պարբերաբար հավաքվում են գրասենյակում՝ քննարկումներ, միջոցառումներ են անում։ Մենք մի քանի հարց ուղղեցինք Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին:


- Սրբազան, ո՞վ է տրամադրել գրասենյակը։

- Գրասենյակ չեն տրամադրել, վարձակալությամբ ենք վերցնել, իսկ աշխատողները հասարակական հիմունքներով են աշխատում՝ մեր թեմի ատենապետն է, թեմական խորհրդի անդամները, Արցախի թեմի երիտասարդներն են։ Որ ասեմ աշխատանքային միջավայր է` ոչ, հասարակական հիմունքներով է մեզ մոտ։

- Դուք ասել եք, որ ուզում եք հիմնադրամ ստեղծել, որպեսզի հնարավորություն ունենաք նաեւ իրավական հարցերով զբաղվել։ Կներկայացնե՞ք, թե ինչ հիմնադրամ է։

- Դա նույն թեմի առաքելությունն է, քանի որ մենք Հայաստանում չենք կարող Արցախի թեմ բացել նորից, հիմնադրամ ենք ստեղծում, որպեսզի ունենա իր կնիքը, կարողանանք ինչ-որ հարցեր լուծել՝ իրավական հարթակի վրա կլինի, պայմանագրեր ստորագրել կլինի՝ տարբեր ձեւաչափերով, ունենանք համապատասխան գրանցում։ Որ ե՛ւ պետությունը կարողանա իր վերահսկողությունն ունենալ, ե՛ւ դու կարողանաս նորմալ աշխատանքներ կատարել։

- Իսկ արցախցիների հետ կապը կարողացե՞լ եք պահել։

- Փորձում ենք, ինչքան կարողանում ենք` մեր թեմակալ առաջնորդների հետ, պետական իշխանությունների հետ` մարզային, համայնքային: Որքան կարողանում ենք, տեղեկություն ենք հավաքում, խնդրում ենք մեր թեմական առաջնորդներին, հավաքվում ենք այս կամ այն եկեղեցում, հանդիպումներ ենք ունենում իրենց հետ, եւ կարծում եմ՝ այս գրասենյակի ստեղծումով իրենք էլ կսկսեն այցելել։ Մենք կշարունակենք մեր հանդիպումների շարքն այն մարզերում, որտեղ չենք հասցրել լինել, եւ կարծում եմ՝ մինչեւ դեկտեմբեր մեր աչքի առաջ կունենանք այն ամենը, ինչի մասին մտածել ենք, եւ թե ինչպես դա պետք է տեղի ունենա, եւ ինչ հարցադրումներ կան, ինչպիսի պրոբլեմներ ունի մեր ժողովուրդը։ Եվ քանի որ շարժը մեծ է իրենց՝ գյուղից գյուղ են գնում, գյուղից՝ քաղաք, դրա համար էլ լիարժեք պատկերն այդպես տեսանելի չէ մեզ համար։

- Վերադարձի մասին ի՞նչ են մտածում արցախցիները, հավատո՞ւմ են, որ դա կլինի, թե՞ հուսալքված են, կոտրված։

- Քանի որ մեծամասամբ այն սերունդն է, որ կարողանում է այդ բոլոր հարցերին պատասխանել եւ ադեկվատ է լիարժեք, որն անցել է առաջին պատերազմով, երկրորդ պատերազմով, իրենց համար խորթ չեն պատերազմն ու դրա հետեւանքները։ Բայց ոչ թե պատերազմն է մեր ցավը, այլ այն, որ իրենք ստիպված թողեցին Արցախը։ Ժամանակավոր այդ կորուստն իրենց համար շատ ծանր է տանել, եւ իրենք նույն՝ հավասար նժարի վրա են դնում ե՛ւ այդ ծանր կորուստը, ե՛ւ վերադարձը, որն անպայման պիտի լինի։ Նրանք անպայման ուզում են վերադառնալ։ Ես նաեւ հարցաթերթիկներ եմ տվել իրենց, որտեղ համարյա 90 տոկոսը նշել են, որ պատրաստ են վերադառնալ, 6 տոկոսն է փոքր-ինչ կասկածում` այն իմաստով, եթե այդ երաշխիքները լինեն իրավական, միջազգային: Անվտանգ եւ ցամաքային կապ պիտի ունենան Հայաստանի հետ։ Կնշանակի, որ մարդկանց սրտում, մտքում Արցախը մնում է եւ Արցախը շարունակելու է մնալ։ Այսպիսի մտածումներ ունեն բոլորը, ու սա ոչ թե ուրախացրեց ինձ, այլ ուրիշ բան չէի էլ սպասում մեր ժողովրդից, որովհետեւ իրենք 2020 թվականի պատերազմից հետո, երբ խաղաղապահները եկան, տեսաք, թե ինչ արագությամբ վերադարձան։

- Արցախցիների մոտ նեղացածության զգացում չկա՞ ՀՀ իշխանություններից։ Երբեմն ասում են՝ մայր Հայաստանն ինչպե՞ս իր զավակին մենակ թողեց։

- Գիտեք, միշտ իրենց ասում են, որ հայրենիքը, Հայաստանն իր ամբողջ գոյության ընթացքում մշտապես եղել է Արցախի կողքին, նույնպես մեր մայր եկեղեցին է մշտապես եղել Արցախի կողքին՝ անկախ ամեն ինչից՝ պատերազմ է եղել, շրջափակում, թե անգամ ծանր երկրաշարժի տարիներին Հայաստանը ձեռք է մեկնել Արցախին։ Արցախցիները դա շատ լավ գիտեն, եւ պատկերացումներն իրենց չի փոխվել հայաստանցի իրենց քույրերի եւ եղբայրների նկատմամբ։ Ջերմությունն իրենք զգում են եւ տեսնում են միանշանակ։ Բայց տեղի ունեցող երեւույթներից` իրավական եւ փաստաթղթային, որ ձգվում են, պետությունը, անշուշտ, անում է ամեն ինչ, որպեսզի օգնի սոցիալական փաթեթով, բայց, այդուհանդերձ, արդարության աչքերին պետք է նայել՝ ավելին էր պետք անել։ Ավելին, որովհետեւ ես կարծում եմ, որ ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը, իշխանությունները պետք է հենց Հակարի կամրջից համայնք առ համայնք տեղափոխեին տարբեր տեղեր, որպեսզի Արցախը չկորցներ համայնքային ինքնությունը։ Ամբողջը խառնվեց, քաոսի վերածվեց, եւ մենք շատ բան կորցրինք՝ այդ համայնքային, քաղաքային միասնությունը, այդ կոլորիտը։ Կորցրինք այն ամենը, ինչը որ հազարամյակներով ստեղծել էին` հարազատներով, բարեկամներով, կոլեկտիվ մտածելակերպը։ Եվ սա շատ լուրջ հարված էր արցախցիների ինքնությանը, բայց ես կարծում եմ՝ կամաց-կամաց իրենք էլ են ուզում այդ համայնքները կարգավորել․ մեկը մյուսին է կանչում, ու այսպես՝ կամաց-կամաց, փազլի նման մի բան կարող է ձեւավորվել, որը դրական ազդեցություն կարող է թողնել։ Ընդհանուր առմամբ ասեմ` Հայաստանից ոչ ոք դժգոհ չէ, այդ բաժանարար գծերը, որ դնում են, դրանք արհեստածին երեւույթներ են։ Ես միշտ հորդորում եմ մեր զավակներին, որ նման սադրանքներին տեղի չտան, հակառակը` այն, ինչ ունես դու դրական, փոխանցիր քո քույրերին, եղբայրներին եւ սովորիր նրանցից այն ամենը, ինչ Հայաստանը հազարամյակներով ձեւավորել է՝ մշակույթ, լեզու, ամեն ինչ։ Եվ ես կարծում եմ՝ այդ սկզբի 6 ամիսը, որ սոցիալական հարցերի լուծման շրջան էր, հիմա արդեն ամեն ինչ ավելի կայունացել է։ Ամեն մեկը գիտի՝ այդ հարցումներին ոնց պատասխանել։ Եվ ես կարծում եմ, որ մարդիկ կգտնեն իրենց տեղը, ամեն ինչ կդառնա մի ուղղվածության վրա՝ այդ մի ուղղվածությունը վերադարձն է։

- Սակայն տպավորություն է ստեղծվում, որ այս իշխանությունների համար ընդմիշտ փակ է Արցախի հարցը։

- Այն, ինչ տրվում է վերեւից՝ Աստծո կողմից իր ժողովրդին, ոչ ոք չի կարող փոխել։ Այստեղ Աստված եւ ժողովուրդ կապն է, եւ այդ կապի մեջ եթե հավատարմությունը կա ժողովրդի` առ Աստված, Աստված օրհնելու է, եւ մեր ժողովուրդը տեսնելու է, թե ինչպես պիտի վերադառնա։ Մնացածը քաղաքականություն է։ Մենք սրբազան պարտք ունենք՝ մեր վերադարձը սրբազան պարտք է, պիտի վերադառնանք միանշանակ։ Ոչ ոք չի կարող խանգարել մեզ այս հարցում, ոչ ոք իրավունք չունի Արցախն իր միջից հանել, Արցախը մեր միջից հանելով՝ մենք մշտապես կփակենք Արցախի հարցը, բայց ոչ մի արցախցու սրտից ու մտքից Արցախը դուրս չի գա։ Արցախը կա եւ շարունակում է մնալ, հուսանք եւ աշխատենք, աղոթենք, որ արժանանանք այն մեծ ցնծությանը, որ միասին պիտի տեսնենք՝ Քրիստոսով հաղթական վերադարձ։