Դու մեր հուշերում կմնաս որպես մարդ, որ սիրեց Արցախը և արցախցուն. Արշավիր Ղարամյանը նախկին փեսայի ինքնասպանություն գործելուց հետո գրառում է արել
Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանի նախկին փեսան ինքնասպանություն է գործել:
Այդ դեպքի առթիվ Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Լորի՛ս ջան, անկախ բոլոր հանգամանքներից՝ դու մեր հուշերում կմնաս որպես մարդ, որ սիրեց Արցախը և արցախցուն, որ իր գործունեությամբ օժանդակեց Արցախի պաշտպանությանը՝ բարձրացնելով Արցախի անվտանգությունը, որ ծաղկեցնում և շենացնում էր Սուսը և Բերձորը, սատար կանգնում հիվանդին և կարիքավորին, ուրախացնում մանուկներին և դպրոցականերին, հավերժացնում հայ զորականների հիշատակը, հովանավորում և սատարում Հայաստանյայց Սուրբ եկեղեցուն…
Աստված ողորմած լինի…»։