Արմեն Աշոտյանին ՔԿՀ-ի մեքենայով կտեղափոխեն տուն. Աթանեսյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից մեքենայով կտեղափոխեն տուն: Այս մասին լրագրողներին հայտնեց նրա պաշտպան Տիգրան Աթանեսյանը:
«ՔԿԾ աշխատակիցները մեզ տեղեկացրին, որ պարոն Աշոտյանին իրենց մեքենայով կտեղափոխեն տուն: Օրենքով չնախատեսված կարգ է, բայց իրենց մոտ ավանդույթ է դարձել որոշ դեպքերում։ Միշտ չէ, որ այդպես է լինում»,- ասաց Աթանեսյանը: