Աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Ֆրանսիայում բողոքի ցույցերի հետևանքով պատճառված վնասի չափը կազմել է առնվազն 30 միլիոն եվրոԴոլարն էժանացել էԴուրս եկեք քաղաք. Ավինյանը շնորհավորել է մայրաքաղաքի տոնն ու խոստացել բարձր տրամադրությունՈւկրաինական բանակը ԱԹՍ-ներով hարվածել է ՌԴ Ռոստով քաղաքին․ տnւժածների մասին տեղեկատվությունը ճշտվում էԵրկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է. Տիգրան ԱբրահամյանՊուտինն ինձ ասաց, որ չի կարող հավատալ, որ ինձ հաջողվեց կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը. Դոնալդ ԹրամփԱդրբեջանը միջազգային ճանապարհորդների խումբ է տարել օկուպացված Արցախի Մեխակավանի շրջանԻսկ որտե՞ղ են այդ աղբամանները...
Տնտեսություն

«Մեգա Թրեյդ» ընկերությունը տուգանվել է 13 միլիոն 88 հազար դրամի, «Ֆլեշ» և «Սի Փի Էս Էներջի Գրուպ» ընկերություններից յուրաքանչյուրը` 10 միլիոն դրամի չափով. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով ՀՀ Ազգային Ժողովի նիստում բենզալցակայանների կողմից ՀԴՄ կտրոն չտրամադրելու և գազալցակայաններում անկանխիկ վճարումների ընդունման հետ կապված արհեստական խոչընդոտներ ստեղծելու շուրջ ՀՀ ԱԺ պատգամավորների հնչեցրած մտահոգությունները, հայտնում է, որ որոշ դեպքերում կիսում է առկա մտահոգությունները, միաժամանակ ընդգծում է, որ վերոնշյալ ոլորտը ՊԵԿ-ի առանձնահատուկ ուշադրության ներքո է: ՊԵԿ-ը շնորհակալ է բոլոր պատգամավորներին, ովքեր բարձրաձայնում են հարկային կարգապահությանն առնչվող խնդիրները, ինչն օգնում է ՊԵԿ-ին բարելավել վարչարարությունը և կենտրոնանալ առկա խնդիրների լուծման ուղղությամբ:

Միաժամանակ, հարկ ենք համարում տեղեկացնել բենզա և գազալցակայաններում ՊԵԿ իրականացրած հսկողական գործողությունների և դրանց արդյունքների մասին:

2024 թվականի հունվար-օգոստոս ամիսներին հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի ոլորտի տնտեսվարող սուբյեկտների մոտ արձանագրվել է ՀԴՄ շահագործման կանոնների խախտումների 60 դեպք, տուգանքի չափը կազմել է շուրջ 68 միլիոն 563 հազար դրամ, օրինակ՝ «Մեգա Թրեյդ» ընկերությանն առաջադրված տուգանքի չափը կազմել է 13 միլիոն 88 հազար դրամ, «Ֆլեշ» և «Սի Փի Էս Էներջի Գրուպ» ընկերություններից յուրաքանչյուրը տուգանվել է 10 միլիոն դրամի չափով, իսկ «Արմ Պետրոլ»-ը՝ ընդանուր 11 միլիոն 12 հազար դրամ (ցանկ 1-ը կցվում է)։ Ավտոգազալցականի ոլորտի տնտեսվարող սուբյեկտների մոտ արձանագրվել է ՀԴՄ շահագործման կանոնների խախտումների 25 դեպք, տուգանքի չափը կազմել է շուրջ 23 միլիոն դրամ, օրինակ՝ «Գազ-Պրոպան» ընկերությանն առաջադրվել է 8 մլն 363 հազար դրամի չափով տուգանք(ցանկ 2-ը կցվում է)։

Ավտոգազալցակայաններում (ԱԳԼՃԿ) չափագրման ուսումնասիրությունների շրջանակում 2024 թ․ հունվար-օգոստոս ամիսներին հայտնաբերված պակասորդների գծով 11 հարկ վճարողի մոտ արձանագրվել է շուրջ 2․026 միլիարդ դրամ տուգանք, օրինակ՝ «Օլիվեստա»ընկերությանն առաջադրվել է ավելի քան 743 մլն դրամի չափով տուգանք, իսկ «Ջի Բի Ար» ընկերությանը՝ ավելի քան 506 մլն դրամ տուգանք (ցանկ 3-ը կցվում է)։

2023-2024 թվականներին ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից, վառելիքի ոլորտում (բենզին, դիզել, հեղուկ գազ) գործունեություն իրականացնող տնտեսվարողների նկատմամբ, ձեռնարկվել է 41 օպերատիվ հետախուզական միջոցառում, որի արդյունքում 35 հարկ վճարողի վերաբերյալ կատարվել են պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկներ՝ ավելի քան 6․6 մլրդ դրամ։ Ձեռք բերված տեղեկություններով առերևույթ հանցանքի մասին հաղորդումներն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել են 19 քրեական վարույթներ։ Օրինակ՝ «Վ.Ավետիսյան» ՍՊԸ-ի, Ռոբերտ Շահնազարյան Ա/Ձ-ի, «Լիդեր-Օիլ» ՍՊԸ-ի, Դավիթ Բոբոխյան Ա/Ձ-Ի, «Մարնի» ՍՊԸ-ի գործունեության արդյունքում վնասի չափը կազմել էավելի քան 1․9 մլրդ ՀՀ դրամ, իսկ «Գազ-Պրոպան» ՍՊԸ-ի մասով վնասի չափը կազմել է 38․579․746 ՀՀ դրամ (ՀՕՀՎ տեղեկանքը կցվում է)։

Ինչ վերաբերում է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարման նկատմամբ հսկողությանը՝ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024թ հունվար-օգոստոս ամիսներին արձանագրվել է օրենքի պահանջների խախտման 928 դեպք և առաջադրվել է 313 մլն 600 հազար դրամի չափով տուգանք, օրինակ՝ «Կոկո Բյութի», Քրիստինե Հակոբյան, Մարտին Խաչատրյան, Արտակ Խաչատրյան, Շահեն Առաքելյան, Տիգրան Սարգսյան ընկերություններից յուրաքանչյուրին առաջադրվել է 1 մլն դրամ տուգանք (ցանկ4-ը կցվում է)։ 

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով 2024 թվականի հունվար-օգոտոս ամիսների  ընթացքում իրականացվել է 469.6 մլն գործարք` 8 տրլն 577.8 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային  49.2 մլն գործարքով կամ 11.7%-ով, իսկ արժեքային` 1 տրլն 113.4 մլրդ ՀՀ դրամով կամ 14.9%-ով: Այդ թվում` միայն ՀԴՄ գործարքների տվյալներով 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսների  ընթացքում իրականացվել է 438.4 մլն գործարք` 1 տրլն 835.2 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 40.8 մլն գործարքով կամ 10.3%-ով, իսկ արժեքային` 130.7 մլրդ ՀՀ դրամով կամ 7.7%-ով:

Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, որ 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսների  ընթացքում իրականացվել է 93.4 մլն անկանխիկ գործարք` 561.4 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը ևս գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 43.2 մլն անկանխիկ գործարքով կամ 86.1%-ով, իսկ արժեքային` 170.4 մլրդ ՀՀ դրամով կամ 43.6%-ով:

Միաժամանակ արձանագրում ենք, որ այս գործողությունները բավարար չեն և ՊԵԿ-ը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություն, որի նպատակն է օրինապահ հարկ վճարողներին պաշտպանելը և ապահովելը, որպեսզի ոչ օրինապահ հարկ վճարողի կողմից հարկերից խուսափելը լինի «ոչ ձեռնտու»:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին