Ոստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երկու տղամարդու․ նրանք կալանավորվել ենԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի դեսպանինԹուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Սասունյան«Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին ՀՀ կառավարության և ԱՄԷ կառավարության միջև» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը դրական եզրակացություն է ստացելԼոռու մարզպետը Ստեփանավանի ընտրություններին ընդառաջ արձակուրդ է մեկնում«Մեր զրույցների ընթացքում ինձ հատկապես տպավորեց քո խոր նվիրվածությունը Հայաստանին». Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանի տարեդարձը
Կրեմլը դեռևս չի ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման վերաբերյալ զեկույցին․ Պեսկով
Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանըԿյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ ՄուրադյանըՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀԱդրբեջանի և Սաուդյան Արաբիայի զորքերը համատեղ զորավարժություն են իրականացրելՎայոց ձորի մարզում բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 3 ամսական աղջկա մшհը«Ուժեղ Հայաստան»-ը ձերբակալությունների առնչությամբ հայտարարություն է տարածելՈւկրաինայի զինված ուժերը հարվածել են Լուգանսկի հեռահաղորդակցական ընկերության շենքին․ փլատակների տակ կարող են մարդիկ լինելԱդրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրել է պատերազմի ընթացքում անհետ կորած ադրբեջանցիների հարցըԱդրբեջանը մեզ ասում է՝ խաղաղության պայմանագիրը չեմ ստորագրի, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է. Արարատ ՄիրզոյանԵրևանում թիվ 4 երթուղու տրոլեյբուսը բախվել է գազատար խողովակին․ սկսվել է գազի արտահոսքԱլավերդիում հրդեհ է բռնկվել «Լադա» ավտոմեքենայում․ այն դարձել է ոչ շահագործելիԱրցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով»․ ՇարմազանովՉունենալ կուսակցական ղեկավար, չգողանալ մանդատներ․ Իոաննիսյանի կոչը՝ ի պատասխան ԿԸՀ-ի կոչինՀանգավ ինչպես մոմը. մահացել է Լևոն Ջավախյանի կինըԻշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է. Տիգրան ԱբրահամյանՎթարվել է «Ապարան-Երևան» 1200 մմ-ոց մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով (տեսանյութ)Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանnւթյան արդյունքում կա վիրավnր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները Չեք ընկճելու, ուժեղ Ստեփանավան ունենալու ենք. Գևորգյան
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատարը. որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասնել է` ինչու են ձերբակալվել «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն ու համակիրները և տեսանյութ հրապարակել
COP17-ը մերժել է տաղավար տրամադրել արցախյան ՀԿ-ներին
Հայաստանն ընդգրկվել է «թավշյա սեզոնին» ռուսաստանցիների նախընտրած հանգստի ուղղությունների ցանկումՊահանջել են դադարեցնել Խաչատրյանի կտավների ցուցադրությունը. «Հրապարակ»«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է Եղեգնաձորում ընտրական իրավիճակը լարված է. «Նայեք, աջ ու ձախ չֆիքսեմ». «Իրավունք»Իրաքը փակել է Իրանի հետ սահմանի մեծ մասըԱնդրանիկ Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվելԱրարատ Միրզոյանը ԱԺ-ում ներկայացնելու է TRIPP-ի վերաբերյալ կնքված շրջանակային համաձայնագիրը. «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՔՊ–ական պատգամավորը կհասնի իր բաղձալի պաշտոնին. Ինչ են խոսում կուլիսներում. «Իրավունք»Խուզարկությունների արդյունքում ձերբակալվել է 14 անձ. ՀԿ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ»Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ»ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի». «Իրավունք»Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականինԱլբանիայում ցուցարարները գրոհել են վարչապետի նստավայրըԱդրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին․ «Հրապարակ»Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել հութիներին. զոհվել են խաղաղ բնակիչներ
Քաղաքականություն

Ադրբեջանը, վավերացնելով ՄԻ եվրոպական կոնվենցիան, խախտեց հայության հսկայական զանգվածների իրավունքները

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարություն է տարածել․

«1953 թ․ սեպտեմբերի 3-ին ուժի մեջ մտավ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։ Կոնվենցիան ստորագրվել էր դեռևս 1950 թ․ նոյեմբերի 4-ին Հռոմում, որով հստակեցվեցին Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով ամրագրված իրավունքները և պարտադիր ուժ հաղորդվեց դրանց։ Կոնվենցիան ենթադրում է իրավունքների և ազատությունների պաշտպանության լայն շրջանակ, որը որպես մեխանիզմ ներառում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ստեղծումը։ Կոնվենցիան ստորագրել և վավերացրել են 46 պետություններ, որոնք պարտավորվել են հիմնական իրավունքները և ազատությունները երաշխավորել ոչ միայն իրենց քաղաքացիներին, այլև՝ իրենց իրավազորության ներքո գտնվող բոլոր անձանց նկատմամբ։ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան շոշափում է այնպիսի հիմնարար իրավունքներ, ինչպիսիք են կյանքի իրավունքը, խոշտանգումների արգելումը, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը, արդար դատաքննության իրավունքը, մտքի, խղճի և կրոնի ազատությունը, խտրականության արգելումը և այլն։
 
Ադրբեջանը մեկն է այն պետություններից, որը ստորագրել և վավերացրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, սակայն չի խորշել իրականացնելու հենց կոնվենցիայի դրույթներին տրամագծորեն հակառակ հանցագործություններ՝ խախտելով հայության հսկայական զանգվածների հիմնարար իրավունքներն ու ազատությունները։ Ադրբեջանի կողմից կոնվենցիան ստորագրվել է 2001 թվականին և վավերացվել 2002 թվականին, սակայն թե՛ 2001-2002 թթ․ առաջ, թե՛ դրանից հետո Ադրբեջանի պետական քաղաքական վարքագիծը կարելի է բնորոշել որպես թաքնված ահաբեկչություն համաշխարհային քաղաքակրթական արժեքների նկատմամբ։ Թեև 1988-1992 թթ․, պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի հայության կոտորածների և բռնի տեղահանման ժամանակ Ադրբեջանը դեռևս չէր կրում կոնվենցիայով նախատեսված պարտավորությունները, սակայն դրանց վավերացումը բնավ չխանգարեց Ադրբեջանին, օրինակ, դեմ գնալ արդար դատավարության սկզբունքին և խախտելով հունգարական դատարանի որոշումը՝ ցմահ դատապարտված Ռամիլ Սաֆարովին հերոսացնել և ապահովել զինվորական առաջընթացը։ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան չխանգարեց Ադրբեջանին 2016, 2020, 2023 թթ․ պատերազմներ նախաձեռնել Լեռնային Ղարաբաղի դեմ՝ ուղեկցող բոլոր իրավախախտումներով հանդերձ։ Լաչինի միջանցքի շրջափակմամբ Լեռնային Ղարաբաղի հայության 10-ամսյա շրջափակումն ինքնին հանդիսանում է կոնվենցիայի հիմնադրույթների արմատական խախտում։
 
Վերոնշյալ և մյուս բոլոր խախտումները և ոտնահարումները շարունակում են մնալ անպատիժ կամ ստանում են անբավարար արձագանք, ինչը տեղիք է տալիս նոր՝ առավել խոշոր և վտանգավոր հանցանքների։ Անգամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որը կոչված է ապահովելու կոնվենցիայի իրացումը և պատժի մեխանիզմ կիրառելու դրա խախտման դեպքում, որոշ դեպքերում ի զորու չի գտնվում այնպիսի արձագանքների, որոնք իրապես կանխարգելիչ դեր կունենան։
 
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը, ողջունելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ընդունման 71-ամյակը, իր խորը մտահոգությունն է հայտնում Ադրբեջանի կողմից կոնվենցիայի դրույթների արմատական խախտման և այդ հանցնանքերի նկատմամբ անհամարժեք արձագանքի կապակցությամբ։ Մենք կոչ ենք անում կոնվենցիայի՝ որպես բարձրագույն արժեք, պահպանությամբ շահագրգիռ միջազգային հանրությանը հանձնառու գտնվել Կոնվենցիան ստորագրած պետությունների վարքի մշտադիտարկման և համապատասխան հետևանքների նկատմամբ»։