ԱՄՆ ուժերը կործանիչներով հարվածել են Իրանի տասնյակ ռազմական թիրախներիՀեղափոխությունից հետո ինչպես փոխվեց Արմեն Գրիգորյանի ունեցվածքը. բնակարան, Toyota և շուրջ 45 մլն դրամ ընտանեկան եկամուտ. «Ժողովուրդ»ԱԺ ո՞ր հանձնաժողովների նախագահությունը կանցնի ընդդիմադիրներին. «Հրապարակ»ԿԳՄՍՆ-ում նոր կադրային փոփոխություն. հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»Իրանի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազային Ոմանքբհիասթափված են՝ խոստացած անակնկալը «գրել են սառուցին». «Հրապարակ» Արցախը՝ «հակապետակա՞ն», թե՞ պետական առաջնահերթություն. իշխանության երկակի չափանիշները. «Ժողովուրդ»Խաղաղվեք, հարցը փակված է. մանդատով, թե առանց՝ ես Աղվան Վարդանյանն եմ, դուք ո՞վ եքՌոսսելխոզնադզորը սահմանափակում է Թուրքիայից մի շարք մրգերի մատակարարումներըԵԱՏՄ-ն և Միջպետական ավիացիոն կոմիտեն կզարգացնեն համագործակցությունըԿրակոցներ Լոռու մարզում․ 30-ամյա տղամարդը հրազենային վնասվածքներ է ստացելԱՄՆ-ը խստացրել է վիզային ռեժիմը օտարերկրյա մամուլի և ուսանողների համարՈսկե Գնդակի հավակնորդների ցանկը՝ ըստ Goal-ի Կամրջի վրա 22-ամյա վարորդը «Lexus»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին ԱՄՆ-ը մեքսիկական նարկոկարտելներն ընդգրկել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում Վայքում իրանական բեռնատարը կողաշրջվել է ձորակը․ վարորդը մահացել է Եվրոպական գիշեր «Ալաշկերտի» համար. հաղթանակ՝ 11-մետրանոցներով Վերաքննիչ Վարչական դատարանը ևս հաստատեց, որ 2024 թվականի համար կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր. Վահե Գրիգորյան Դուբայը հերքել է Դաունթաուն շրջանում տեղի ունեցած պայթյունների մասին Reuters-ի հաղորդումը
Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բանդիտական գործողություններն ունեն անհամեմատ ավելի խորքային իմաստ. Աբովյան
Թմրանյութերի գործով ձերբակալված բրիտանացին կարտաքսվի Վրաստանից ՀՀ ներկայացուցիչը ՄԱԿ-ում ընդգծել է փաստերի վրա հիմնված զեկույցների կարևորությունը Փաշինյանը Մհեր Գրիգորյանին արձակուրդ է ուղարկում Վանաձորի Բոհեմ կամերային թատրոնում տեղի ունեցավ «Վերջին հանգրվան» ներկայացման փակ դիտումը (լուսանկարներ)Էլէներգիայի մատակարարման և տարանցման 20-ամյա համաձայնագիր է կնքվել Վրաստանի ու Ադրբեջանի միջև Վեհափառը Գերմանիայից ժամանած հյուրերի հետ քննարկել է Հայ Եկեղեցու առաքելությունն ու ժառանգությունը Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահման Մեքենաներ են բախվել Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան ԵՄ-ն պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ ՆԳՆ համակարգի զարգացմանը Աֆրիկայում կապիկների նոր տեսակ են հայտնաբերել Զելենսկին նշել է, թե որտեղ է պատրաստ հանդիպել Պուտինի հետՄիացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանը հանդիպել է ՎԶԵԲ նախագահի հետ Եթե Նիկոլը մնաց իշխանությունում, Հայաստանը կորցնելու է ամեն ինչ՝ պատերազմով, թե առանց դրա․ Գասպարյան Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը ՀՀ առաջնահերթություններից է. Վահագն Խաչատուրյան ՀՀ ԱԳՆ-ն ՄԱԿ-ում քննարկել է խաղաղապահ համագործակցությունն ու տարածաշրջանային անվտանգությունը Հայաստանը ԵԱՏՄ-ում արդյունաբերական աճի առաջատարներից է՝ 12,2% ցուցանիշով Երևանում մասնավոր մանկապարտեզում 6-ամյա տղան մարմնական վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Իռլանդիայի միջև համագործակցության հնարավորություններին Հայաստանում այսօր կրթության վրա չկա որևէ շեշտադրում, ընթանում է այդ ոլորտի ֆետիշացում․ Բադալյան
NEWSPRESS.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՆԳՆ-ն ոստիկանության աշխատակցի վերաբերյալ ծառայողական քննություն է նշանակել
Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնենՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում ԱԱԾ-ում հանդիպում է եղել ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին նվիրված բացօթյա համերգ կկայանա «Կասկադում» Ադրբեջանը սկսել է պլաստիկ շինանյութեր արտահանել Հայաստան. ադրբեջանական ԶԼՄ Հայաստանում օձերի հայտնաբերման վերաբերյալ կանչերի թիվն աճել է 13.3 տոկոսովՎենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը մոտենում է 5000-ինԱնցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթարԵրևանում կբացվեն քանդակագործ Աշոտ Հարությունյանի 13 հեղինակային քանդակները՝ Միսաք Մանուշյանի անվան այգումԲյուջեից 1 մլրդ 35 մլն դրամ հատկացվեց համայնքներին«Ամասիա» ապրանքանիշի «Չանախ» տեսակի մթերքը չի համապատասխանել անվտանգության պահանջներին
Քաղաքականություն

Բանակցությունների օրակարգ ներառել այսօրվա Ադրբեջանի տարածք՝ հայության վերադարձի հարցը. պահանջագիր

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդը պհանջագիր է ներկայացրել ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանին, Մինսկի խմբի համանախագահող երկրներին (Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ, Ֆրանսիա), ՀՀ-ում ՄԱԿ-ի ներկայացուցչությանը և ՀՀ-ում Եվրամիության ներկայացուցչությանը:

Պահանջագիրը ներկայացնում ենք ստորև.

«Պ Ա Հ Ա Ն Ջ Ա Գ Ի Ր

«Ադրբեջան հանրապետությունից բռնի տեղահանված բնիկ հայերի

 իրավունքների պաշտպանության մասին»

Արդեն ավելի քան երեսունվեց տարի է Ադրբեջանի ԽՍՀ-ից բռնի տեղահանված մեկ միլիոնից ավելի հայերի հարցը մնում է առկախված: Տարիներ շարունակ Հայաստանի իշխանությունները, տեղի տալով ադրբեջանական խեղաթյուրումներին, թե՛ պաշտոնական տեղեկատվությամբ, թե՛ հրապարակային ելույթներում հնչեցրել են Ադրբեջանից արտաքսված հայերի ոչ հավաստի թիվ՝ 600-700 հազար, ըստ ամենայնի հիմք ընդունելով միայն Հայաստան տեղափոխված ու այստեղ որպես փախստական գրանցված հայերի թվաքանակը: Իսկ որքա՞ն հայ է տեղափոխվել աշխարհի այլ երկրներ, շրջանցելով Հայաստանը, որևէ տեղ հստակ հաշվառված չէ: 

Համացանցում առկա է Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի ելույթը, որտեղ նա փաստում է, որ միայն Բաքվում 1988թ. դրությամբ ապրում էին 500 հազար հայեր: Հայերն իրենց բնօրրանում ապրել են ամենուրեք՝ Արցախում` 96%, Նախիջևանում (60% և ավելի) Գանձակ-Կիրովաբադում` 50%, Շահումյանի, Քարհատի (Դաշքեսանի), Խանլարի, Շամխորի շրջաներնում` 70-95%, Մինգեչաուրում, Եվլախում, Գերանբոյում, Շեմախայում, Շեքիում, Ղազախում, Թովուզում, Բարդայում, Զակատալայում, Սումգայիթում:

Այսինքն, աշխարհագրական Ադրբեջանում, կրկնում ենք, իրենց բնօրրանում հազարամյակներով ապրել են հայերը, ու, հասկանալի է, որ այդ տարածքների վրա Ադրբեջան պետություն հայտնվելուն պես հայ ժողովուրդը այդտեղից չէր կարող անհետանալ: Բացի այն, որ Ադրբեջանում տեղի իշխանության ներկայացուցիչները դիմում էին հայերին կրոնափոխ լինելու կամ ազգությունը փոխելու պահանջով, իշխանության վերին օղակներում թաքցնում էին մարդահամարների իրական տվյալները՝ անընդհատ նվազեցնելով հայերի իրական թվաքանակը: Այս արարքները նման են գողի հոգեբանությանը՝ օգտագործել ցանկացած առիթ գողոնի տիրոջը ոչնչացնելու համար, որպեսզի գողոնը մնա գողի մոտ:

Տասնամյակներ շարունակ այդ տարածքներիի հայության վերադարձի հարցն անընդհատ բարձրացվել է իշխանությունների առջև, սակայն խնդիրը համարժեք արձագանքի չի արժանացել:

Սակայն այսօր, երբ օրինական, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան ձևավորված Արցախի Հանրապետությունը բռնազավթված ու ցեղասպանական գործողություններով էթնիկ զտմամբ հայաթափված է, մենք լռել այլևս չենք կարող, հատկապես այն դեպքում, երբ Ադրբեջանի ղեկավարը լկտի պահանջ է ներկայացնում Հայաստանի Հանրապետությանը՝ ապահովելու կեղծ և շինծու՝ թվով 300 հազար ադրբեջանցիների անվտանգ բնակությունը Հայաստանում։

Ուստի մենք՝ Ադրբեջանից գաղթած շուրջ 1,2 մլն. հայության ներկայացուցիչներս, պահանջում ենք բանակցությունների միջազգային օրակարգ ներառել այսօրվա Ադրբեջանի տարածք՝ հայության հազարամյա բնօրրան, հայերիս անվտանգ վերադարձի ու ապրելու իրավունքի հարցը:

Չի կարող իրական խաղաղություն հաստատվել տարածաշրջանում հայ ժողովրդի օրինական իրավունքների ոտնահարման պայմաններում։