Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձ է ձերբակալվել. «Փաստինֆո»
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձ, դպրոցներից մեկի տնօրենը և տնօրենի տեղակալը։ ՀԿԿ-ից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հաստատեցին տեղեկությունը։
Նշենք, որ մարզպետարանի ձերբակալված պաշտոնյան կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետն է։