Նենց ա ստացվում, որ հանցանք կատարողները, նրանց հորաքույրները, քեռիները, դասարանցիները իմանում են, թե ով է ահազանգել. Փաշինյան (տեսանյութ)
Կինը զանգել է ոստիկանություն, հայտնել հանցագործության մասին, գիշերը ժամը 4-ին ոստիկանությունից զանգել են, ասել՝ եկեք, բացատրություն եք գրելու։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ մտահոգություն հայտնելով, որ չի պաշտպանվում հանցագործության մասին հայտնող անձի կոնֆիդենցիալությունը։
«Խոսքը սուտ մատնության մասին չէ, այլ այն դեպքերի, երբ իրական հանցագործության մասին են հայտնում։ Քաղաքացին պետք է իմանա, որ ինքը վատ բան չի անում»,- ասաց Փաշինյանը և հավելեց․ «Նենց ա ստացվում, որ հանցանք կատարողները, նրանց հորաքույրները, քեռիները, դասարանցիները, չգիտեմ ովքեր, իմանում են, թե ով է ահազանգել։ Սա անթույլատրելի է»,- ասաց նա։
Փաշինյանը հորդորեց, որ իրավապահներն այս խնդրին ուշադրություն դարձնեն։