2018-ի հոկտեմբերի 2-ը ՀՀ նորագույն պատմության մեջ կմնա որպես խորհրդարանի և սահմանադրական արժեքների վրա հարձակման օր. ՇարմազանովՀաջիևը լավ կանի՝ երկար մտածի նման խորհուրդներ տալուց առաջ, որովհետև դա նույնն է, որ սերիական մարդասպանը հումանիզմի դասախոսություններով հանդես գա․․․ ադրբեջանագետՉկա այլևս հայկական ազգային պետություն. Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները. թյուրքագետ
Շաքիի դեպքով ևս մեկ վարույթ է հարուցվել՝ պետական սահմանն ապօրինի հատելը և հրազենի մաքսանենգություն
Անհեթեթ հորինվածքով ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ Արթուր Օհանյանը. Մանթաշյան
Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը՝ խաղաղության համաձայնագրի կնքման վերջին քայլն է. Հիքմեթ Հաջիև
Նիկոլ Փաշինյանը 6 մլն դրամի հայց է ներկայացրել Էդգար Ղազարյանի դեմ
Տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 2-ի դրությամբՇաքիում ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջ վիճակը կայուն է, երեխաների վիճակը՝ բավարար․ ԱվանեսյանՈրոշ հասցեներում 10:00-23:00-ը ջուր չի լինի
Մեկ ադրբեջանցու սահմանը հատելն արդեն բավական է անվտանգության համակարգի վիճակը գնահատելու համար. Աբրահամյան
Հայ երիտասարդության շրջանում պահպանվում են ռևանշիստական տրամադրությունները․ ՀաջիևԱդրբեջանցի զինծառայողը փախել է օկուպացված Բերձորի զորամասից. Ադրբեջանի Գլխավոր դատախազությունԹշնшմшկшն բանակում, մեղմ ասած, ամեն ինչ չէ, որ այն «փառապանծ» վիճակում է, ինչ որ փորձում է մեզ ներկայացնելՄինչև ժամը 17:00-ը լույս չի լինիԱԳՆ-ի նախկին շենքում բարձրակարգ հյուրանոց է լինելու. «Հրապարակ»4 գերատեսչության անարդյունք աշխատանքը․ Ծավի առեղծվածը․ «Ժողովուրդ»Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող Միլլերի առանձնատանը խոշոր հրդեհ է բռնկվել
Աղոթքի նախաճաշերը ցինիկաբար օգտագործվում են որպես ամերիկյան արտաքին քաղաքականության գործիք՝ աջակցելու Փաշինյանի նման ավտոկրատներին. Ամստերդամ
«Փաշինյանը մեր հետեւից էլ կգա»․  Արցախցի պաշտոնյաները «ջրի տակ» են անցել. «Հրապարակ»Ռուսաստանի Վորոնեժի մարզում ուղղաթիռ է կործանվել. կան զոհերԵրևանում կանցկացվի աղոթքի երկրորդ նախաճաշը․ ովքեր են ժամանելու և ինչ է քննարկվելու․ «Ժողովուրդ»Ադրբեջանցու կրակոցից հետո, երեխաները ևս դիմել են հիվանդանոց. դատախազությունը նոր մանրամասներ է ներկայացրելԱՆԻՖ-ի քրեական վարույթի շրջանակներում իրավաբանական օգնության համար դիմում են ներկայացրել Սինգապուր և ԱՄՆ. «Ժողովուրդ»Իմ առաջարկը վտանգավոր է, բայց կօգնի Փաշինյանի ծրագրի դեմն առնելուն. «Հրապարակ» Ինչու է պաշտոնից հեռացել Սարգիս Հայոցյանը. «Ժողովուրդ»Խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը. «Հրապարակ»Աննա Հակոբյանի աղմկահարույց փաթեթը կանգ առավ․ քննարկումը հետաձգվեց, ստորագրահավաքը՝ մեկնարկեց․ «Ժողովուրդ»Սսաուդյան Արաբիայի ավիացիան հարվածներ է հասցրել Սանայում գտնվող հութիների ճամբարինԴատարանի նպատակը եղել է Էդգար Ղազարյանին պատգամավորական մանդատից զրկելըՄարզն ուզում են «վերցնել» Ծառուկյանից. «Հրապարակ»«Աշխարհաքաղաքական Գիքոր» Փաշինյանը դեգերումների մեջ է․ հակառուսական ալիքը նահանջում է. «Հրապարակ»«Դար 21»–ը հերքում է Փաշինյանին․ «Սեպտեմբերի 27-ին հեռարձակել է ոչ տոնական երաժշտություն»Երևանի և Թեհրանի մետրոպոլիտենները քննարկել են համագործակցության հնարավորություններըԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցու հարձակումից տուժել են նաև սյունեցի կնոջ երեխաները․ նոր մանրամասներԱդրբեջանցի զինծառայողի «աննկատ զբոսանքը» մինչև Շաքի. քաղաքագետ«Եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահն Արման Եղոյանն է լինելուԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԳագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել էԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ ՊուտինԼուկաշենկոն Բելառուսի քաղաքացիություն է շնորհել նաև Հայաստանի քաղաքացիներինԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է Երևան«Ներթափանցում» բառը կարելի է փոխել, գրել՝ ադրբեջանցիները «անակնկալ ստուգայց» են կատարել ՍիսիանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումՔննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու հնարավորություններըԹուրքիան «միջնորդում է» Սիրիայի ու «Հեզբոլահ»-ի հարաբերությունների բարելավմանըՄիրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ամերիկյան գործընկերության օրակարգըԷներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոններըՕրվա իշխանությունն ունի ընդամենը մեկ ելք՝ ադրբեջանցի զինծառայողին փոխանակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հետ. Սաղաթելյան
Տեսանյութ

Տանտիրուհին վերցրել է իրենց տված կանխավճարը, տարել է իբր գրավադրված մեքենայի համար վճարում կատարելու և այլևս չի վերադարձել․ խարդախության բացահայտում (տեսանյութ)

Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվեց հաղորդում խարդախության վերաբերյալ: Քաղաքացին հայտնում էր, որ մեքենա գնելու նպատակով գնացել են մի տուն, տանտիրուհին վերցրել է իրենց տված կանխավճարը, տարել գրավադրված մեքենայի համար վճարում կատարելու և այլևս չի վերադարձել: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Քաղաքացուց ընդունվեց հաղորդում, և Արաբկիրի ոստիկաններն անցան գործի:

«Սա մեր բաժնում ստացված նմանատիպ առաջին ահազանգը չէր, որ մեքենա գնելու պատրվակով քաղաքացին դառնում էր խարդախության զոհ: Այս անգամ, նաև համադրելով նախկին խարդախությունների բացահայտման ընթացքում ստացած օպերատիվ տեղեկությունները, հաջողվեց պարզել հանցավոր խմբի անդամներից մեկի ինքնությունը»,-ներկայացնում է ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ավագ օպերլիազոր Գրիգորի Նիկողոսյանը:

Այս պահին քննությանը հայտնի է խմբի կատարած նմանատիպ խարդախության չորս դրվագ: Նախապես հանցավոր համաձայնության գալով` խարդախները մի կայքից տեղեկացել էին «Տոյոտա Քեմրի» մակնիշի մեքենայի վաճառքի մասին: Կապ էին հաստատել տիրոջ հետ` իբր գնորդ են, մեքենան իրենց դուր է եկել, և որպեսզի գնեն` իրենց հարկավոր են մեքենայի լուսանկարներն ու տեսագրությունը, նաև տեխանձնագրի նկարը: Հետո խնդրել են հանել մեքենայի հայտարարությունը, որ հանկարծ ուրիշ գնորդ չհայտնվի: Հաջորդ քայլով խարդախները նույն մեքենայի վաճառքի հայտարարությունը` մեքենայի և տեխանձնագրի նկարներով, տեղադրել են մեկ այլ կայքում` շատ ավելի էժան, այսպես ասած` գայթակղիչ գնով: Պոտենցիալ տուժողը կապվել էր մեքենա վաճառողի հետ, որը նրան ասել էր, թե իբր մեքենան գրավադրված է, և վաճառքն իրականացնելու համար անհրաժեշտ է մեկուկես միլիոն դրամից քիչ ավելի գումար:

Կանխավճարի հարցում համաձայնության գալուց հետո տղամարդը ասել է, թե իբր ինքն աշխատում է նախարարություններից մեկում, շատ զբաղված է, բայց կարող են գնալ իրենց տուն, որտեղ իր կինը բոլոր հարցերը կկարգավորի: Տալիս է Վաղարշյան փողոցում գտնվող իրենց տան հասցեն, որտեղ իրենց կսպասի կինը` Լիանան: Տուժողները գնում են Վաղարշյան փողոց: Լիանան նրանց դիմավորում է, վերցնում կանխավճարը, խոստանում արագ վերադառնալ և... անդարձ հեռանում է:

Պարզվեց, որ բնակարանը տրվում էր օրավարձով, ու աղջկա անունը Լիանա չէ: Սեպտեմբերի 3-ին Լիանա ներկայացած անձը հայտնաբերվեց Սևան քաղաքում, խարդախություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Արաբկիրի բաժին: 27-ամյա կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը:

Նախարարության աշխատակից ներկայացած տղամարդուն և հանցավոր խմբի հնարավոր այլ անդամների հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են: