ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի դեսպանինԹուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Սասունյան«Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին ՀՀ կառավարության և ԱՄԷ կառավարության միջև» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը դրական եզրակացություն է ստացելԼոռու մարզպետը Ստեփանավանի ընտրություններին ընդառաջ արձակուրդ է մեկնում«Մեր զրույցների ընթացքում ինձ հատկապես տպավորեց քո խոր նվիրվածությունը Հայաստանին». Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանի տարեդարձը
Կրեմլը դեռևս չի ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման վերաբերյալ զեկույցին․ Պեսկով
Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանըԿյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ ՄուրադյանըՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀԱդրբեջանի և Սաուդյան Արաբիայի զորքերը համատեղ զորավարժություն են իրականացրելՎայոց ձորի մարզում բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 3 ամսական աղջկա մшհը«Ուժեղ Հայաստան»-ը ձերբակալությունների առնչությամբ հայտարարություն է տարածելՈւկրաինայի զինված ուժերը հարվածել են Լուգանսկի հեռահաղորդակցական ընկերության շենքին․ փլատակների տակ կարող են մարդիկ լինելԱդրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրել է պատերազմի ընթացքում անհետ կորած ադրբեջանցիների հարցըԱդրբեջանը մեզ ասում է՝ խաղաղության պայմանագիրը չեմ ստորագրի, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է. Արարատ ՄիրզոյանԵրևանում թիվ 4 երթուղու տրոլեյբուսը բախվել է գազատար խողովակին․ սկսվել է գազի արտահոսքԱլավերդիում հրդեհ է բռնկվել «Լադա» ավտոմեքենայում․ այն դարձել է ոչ շահագործելիԱրցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով»․ ՇարմազանովՉունենալ կուսակցական ղեկավար, չգողանալ մանդատներ․ Իոաննիսյանի կոչը՝ ի պատասխան ԿԸՀ-ի կոչինՀանգավ ինչպես մոմը. մահացել է Լևոն Ջավախյանի կինըԻշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է. Տիգրան ԱբրահամյանՎթարվել է «Ապարան-Երևան» 1200 մմ-ոց մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով (տեսանյութ)Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանnւթյան արդյունքում կա վիրավnր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները Չեք ընկճելու, ուժեղ Ստեփանավան ունենալու ենք. Գևորգյան
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատարը. որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասնել է` ինչու են ձերբակալվել «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն ու համակիրները և տեսանյութ հրապարակել
COP17-ը մերժել է տաղավար տրամադրել արցախյան ՀԿ-ներին
Հայաստանն ընդգրկվել է «թավշյա սեզոնին» ռուսաստանցիների նախընտրած հանգստի ուղղությունների ցանկումՊահանջել են դադարեցնել Խաչատրյանի կտավների ցուցադրությունը. «Հրապարակ»«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է Եղեգնաձորում ընտրական իրավիճակը լարված է. «Նայեք, աջ ու ձախ չֆիքսեմ». «Իրավունք»Իրաքը փակել է Իրանի հետ սահմանի մեծ մասըԱնդրանիկ Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվելԱրարատ Միրզոյանը ԱԺ-ում ներկայացնելու է TRIPP-ի վերաբերյալ կնքված շրջանակային համաձայնագիրը. «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՔՊ–ական պատգամավորը կհասնի իր բաղձալի պաշտոնին. Ինչ են խոսում կուլիսներում. «Իրավունք»Խուզարկությունների արդյունքում ձերբակալվել է 14 անձ. ՀԿ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ»Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ»ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի». «Իրավունք»Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականինԱլբանիայում ցուցարարները գրոհել են վարչապետի նստավայրըԱդրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին․ «Հրապարակ»Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել հութիներին. զոհվել են խաղաղ բնակիչներԾառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
Քաղաքականություն

Իրականությունն այլ է․ հիմք չունեք պնդելու, թե Կիրանցի բնակիչների վկայականները կեղծ են․ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ 

«ՀՀ Արդարադատության նախարարությունը մայիսի 20-ին տեղեկություն էր տարածել առ այն, որ Կիրանցում համապատասխան իրավունքների պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա, և որ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ պնդելու, որ անճշտությունների հիման վրա պետական գրանցումների կատարման փաստի ուժով խնդրո առարկա տարածքները համարվում են ՀՀ ինքնիշխան տարածքի մաս։

Փաստացի, Արդարադատության նախարարությունը մեղադրել էր Կադաստրի պետական կոմիտեին կադաստրի վկայականներ կեղծելու մեջ։ 

ՀՀ Կադաստրի կոմիտեից արձագանքել էին, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղում տրված կադաստրային վկայականները համարվում են ճիշտ, քանի դեռ գրանցումը դատարանով անվավեր չի ճանաչվել։ 

ՀՀ գլխավոր դատախազի խոսնակն այսօր հանդես է եկել հերքմամբ՝ հայտնելով, որ սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում իմ հնչեցրած պնդումը, թե դատախազությունը օրինական է ճանաչել կիրանցեցիների կադաստրի վկայականները, չի համապատասխանում իրականությանը։ Խոսնակը նշել է, որ դատախազությունը դեռևս դիրքորոշում չի արտահայտել, գնահատականներ չի տվել։ 

Մինչդեռ, իրականությունն այլ է, և այդ մասին փաստում է հենց ՀՀ գլխավոր դատախազության պատասխանը՝ «Փաստինֆո»-ին։ 

«Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետաքրքրվելով, թե նախաձեռնվե՞լ է արդյոք քրեական վարույթ՝ Կադաստրի պետական կոմիտեի կողմից կիրանցիներին սեփականաշնորհման կեղծ վկայականներ տրամադրելու վերաբերյալ։ 

ՀՀ գլխավոր դատախազությունը հարցմանն ի պատասխան հայտնել է, որ ստացված հաղորդումներն ուղարկվել են ՀՀ ԱԱԾ՝ դրանցում նշված հանգամանքներն «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ստուգելու նպատակով, և որ ներկայումս քրեական վարույթ նախաձեռնված չէ։ 

Ստացվում է, որ որևէ հիմք չկա պնդելու, թե կիրանցեցիներին տրվել են կեղծ վկայականներ։ Իսկ թե ինչու և ում անմիջական հրահանգով է նման հայտարարություն տարածել Արդարադատություն նախարարությունը՝ կասկածի տակ առնելով ՀՀ ինքնիշխան տարածքները, դժվար չէ կռահել»։