ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի դեսպանինԹուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Սասունյան«Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին ՀՀ կառավարության և ԱՄԷ կառավարության միջև» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը դրական եզրակացություն է ստացելԼոռու մարզպետը Ստեփանավանի ընտրություններին ընդառաջ արձակուրդ է մեկնում«Մեր զրույցների ընթացքում ինձ հատկապես տպավորեց քո խոր նվիրվածությունը Հայաստանին». Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանի տարեդարձը
Կրեմլը դեռևս չի ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման վերաբերյալ զեկույցին․ Պեսկով
Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանըԿյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ ՄուրադյանըՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀԱդրբեջանի և Սաուդյան Արաբիայի զորքերը համատեղ զորավարժություն են իրականացրելՎայոց ձորի մարզում բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 3 ամսական աղջկա մшհը«Ուժեղ Հայաստան»-ը ձերբակալությունների առնչությամբ հայտարարություն է տարածելՈւկրաինայի զինված ուժերը հարվածել են Լուգանսկի հեռահաղորդակցական ընկերության շենքին․ փլատակների տակ կարող են մարդիկ լինելԱդրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրել է պատերազմի ընթացքում անհետ կորած ադրբեջանցիների հարցըԱդրբեջանը մեզ ասում է՝ խաղաղության պայմանագիրը չեմ ստորագրի, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է. Արարատ ՄիրզոյանԵրևանում թիվ 4 երթուղու տրոլեյբուսը բախվել է գազատար խողովակին․ սկսվել է գազի արտահոսքԱլավերդիում հրդեհ է բռնկվել «Լադա» ավտոմեքենայում․ այն դարձել է ոչ շահագործելիԱրցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով»․ ՇարմազանովՉունենալ կուսակցական ղեկավար, չգողանալ մանդատներ․ Իոաննիսյանի կոչը՝ ի պատասխան ԿԸՀ-ի կոչինՀանգավ ինչպես մոմը. մահացել է Լևոն Ջավախյանի կինըԻշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է. Տիգրան ԱբրահամյանՎթարվել է «Ապարան-Երևան» 1200 մմ-ոց մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով (տեսանյութ)Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանnւթյան արդյունքում կա վիրավnր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները Չեք ընկճելու, ուժեղ Ստեփանավան ունենալու ենք. Գևորգյան
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատարը. որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասնել է` ինչու են ձերբակալվել «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն ու համակիրները և տեսանյութ հրապարակել
COP17-ը մերժել է տաղավար տրամադրել արցախյան ՀԿ-ներին
Հայաստանն ընդգրկվել է «թավշյա սեզոնին» ռուսաստանցիների նախընտրած հանգստի ուղղությունների ցանկումՊահանջել են դադարեցնել Խաչատրյանի կտավների ցուցադրությունը. «Հրապարակ»«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է Եղեգնաձորում ընտրական իրավիճակը լարված է. «Նայեք, աջ ու ձախ չֆիքսեմ». «Իրավունք»Իրաքը փակել է Իրանի հետ սահմանի մեծ մասըԱնդրանիկ Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվելԱրարատ Միրզոյանը ԱԺ-ում ներկայացնելու է TRIPP-ի վերաբերյալ կնքված շրջանակային համաձայնագիրը. «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՔՊ–ական պատգամավորը կհասնի իր բաղձալի պաշտոնին. Ինչ են խոսում կուլիսներում. «Իրավունք»Խուզարկությունների արդյունքում ձերբակալվել է 14 անձ. ՀԿ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ»Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ»ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի». «Իրավունք»Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականինԱլբանիայում ցուցարարները գրոհել են վարչապետի նստավայրըԱդրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին․ «Հրապարակ»Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել հութիներին. զոհվել են խաղաղ բնակիչներԾառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
Քաղաքականություն

Միջազգայնորեն վավերացված փաստաթղթով ցույց կտանք՝ Հայաստանում կան պատշաճ ներդրումային պայմաններ

Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույցի ներկայացման, հանձնման արարողությանը: Այն մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի, Ներդրումների աջակցման կենտրոնի և Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության համագործակցությամբ:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին, Կառավարության անդամներ, խորհրդարանի պատգամավորներ, զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ:

Փաշինյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությանը՝ ներդրումային ուղեցույցը թողարկելու համար և նշել, որ այն կնպաստի Հայաստանում տուրիզմի ոլորտի զարգացմանը։ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ տուրիզմը բարեկեցության արտահայտություն է և բարեկեցության աղբյուր, որովհետև նրանք, ովքեր ունեն այդ հնարավորությունը, ավելի ու ավելի շատ նախընտրում են գումարի առկայության դեպքում ծախսել ճամփորդության վրա։ «Կարծում եմ, որ դա ժամանակակից մարդու ճիշտ ընտրությունն է, որովհետև դա էլ է շատ կարևոր, և մենք նաև մեր պատկերացումների մասին էլ պետք է խոսենք, թե որոնք են ծախսային առաջնահերթությունները մարդու համար, որովհետև Կառավարության դեպքում դա քննարկում ենք, մարդու համար էլ պետք է քննարկենք։ Իմ կարծիքով՝ այդ առաջնահերթություններից մեկը, իհարկե, կրթությունն է, որը հիմնարար է, նաև տուրիզմը, այն տրամաբանությամբ, որ այն ունի շատ կարևոր, այդ թվում՝ մշակութային կոմպոնենտ»,- ասել է Փաշինյանը:

Կառավարության ղեկավարի համոզմամբ՝ ակտիվ կյանքն օգնում է ավելի քիչ ծախսել առողջության վրա։ Վարչապետի խոսքով՝ սրանք այն ուղղություններն են, որոնք պետք է խրախուսել, ինչու չէ կրթության միջոցով ներդնել կամ առաջարկել մեր սերունդների համար։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կարևոր է, որ Հայաստանում տուրիզմն այսօր արդեն ստեղծում է բազմաթիվ աշխատատեղեր, գործարար հմտությունն արտահայտելու հնարավորություն է տալիս: «Մենք կարևորում ենք, որ ոլորտում ունենք պատշաճ զարգացման և աջակցության ծրագրեր, որոնք հիմնված են պատշաճ բովանդակության և ռազմավարությունների վրա։ Կարծում եմ, որ տուրիզմը կարևոր է նաև գլոբալ կայունության առումով»,- ասել է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը մեծ երկիր չէ, բայց երբ սկսում ես ճամփորդել, պարզվում է՝ Հայաստանում այնպիսի բացառիկ տեղեր կան. «տուրիզմը կարևոր է նաև սեփական երկիրը և երկրագունդը ճանաչելու առումով»:

«Իհարկե, տուրիզմը թերևս տնտեսության և մարդկային հարաբերությունների ամենամերձեցնող ոլորտն է, երկրները, մարդկանց, ժողովուրդներին, ավանդույթները և, ի վերջո, ընդհանուր արմատների հետ առնչվելու լայն հնարավորություն է: Համոզված ենք՝ ահա այս թողարկումը, որն իրականացրել են մեր գործընկերները Հայաստանի Հանրապետության Կառավարության հետ համագործակցությամբ՝ նոր խթան կտա ոլորտի զարգացմանը: Սա այն դեպքն է, երբ մենք տարբեր ներդրումային ծրագրեր քննարկելիս՝ տուրիզմի ոլորտում կունենանք միջազգայնորեն վավերացված մի փաստաթուղթ, որը մեզ համար լրացուցիչ փաստարկ կլինի հիմնավորելու, որ Հայաստանում կան պատշաճ ներդրումային պայմաններ և ուղղություններ, մասնավորապես՝ տուրիզմի ոլորտում, ներդրումներ իրականացնելու, զարգանալու, հարստանալու և հարստացնելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ այս համատեղ ներդրումը նոր լրացուցիչ խթան կտա տուրիզմի ոլորտում զարգացումներին և ներդրումներին, որոնք այսօր էլ Հայաստանում նկատելի են:

Հաջորդիվ ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին վարչապետ Փաշինյանին է հանձնել Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույցը: