ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի դեսպանինԹուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Սասունյան«Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին ՀՀ կառավարության և ԱՄԷ կառավարության միջև» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը դրական եզրակացություն է ստացելԼոռու մարզպետը Ստեփանավանի ընտրություններին ընդառաջ արձակուրդ է մեկնում«Մեր զրույցների ընթացքում ինձ հատկապես տպավորեց քո խոր նվիրվածությունը Հայաստանին». Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանի տարեդարձը
Կրեմլը դեռևս չի ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման վերաբերյալ զեկույցին․ Պեսկով
Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանըԿյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ ՄուրադյանըՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀԱդրբեջանի և Սաուդյան Արաբիայի զորքերը համատեղ զորավարժություն են իրականացրելՎայոց ձորի մարզում բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 3 ամսական աղջկա մшհը«Ուժեղ Հայաստան»-ը ձերբակալությունների առնչությամբ հայտարարություն է տարածելՈւկրաինայի զինված ուժերը հարվածել են Լուգանսկի հեռահաղորդակցական ընկերության շենքին․ փլատակների տակ կարող են մարդիկ լինելԱդրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրել է պատերազմի ընթացքում անհետ կորած ադրբեջանցիների հարցըԱդրբեջանը մեզ ասում է՝ խաղաղության պայմանագիրը չեմ ստորագրի, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է. Արարատ ՄիրզոյանԵրևանում թիվ 4 երթուղու տրոլեյբուսը բախվել է գազատար խողովակին․ սկսվել է գազի արտահոսքԱլավերդիում հրդեհ է բռնկվել «Լադա» ավտոմեքենայում․ այն դարձել է ոչ շահագործելիԱրցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով»․ ՇարմազանովՉունենալ կուսակցական ղեկավար, չգողանալ մանդատներ․ Իոաննիսյանի կոչը՝ ի պատասխան ԿԸՀ-ի կոչինՀանգավ ինչպես մոմը. մահացել է Լևոն Ջավախյանի կինըԻշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է. Տիգրան ԱբրահամյանՎթարվել է «Ապարան-Երևան» 1200 մմ-ոց մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով (տեսանյութ)Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանnւթյան արդյունքում կա վիրավnր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները Չեք ընկճելու, ուժեղ Ստեփանավան ունենալու ենք. Գևորգյան
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատարը. որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասնել է` ինչու են ձերբակալվել «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն ու համակիրները և տեսանյութ հրապարակել
COP17-ը մերժել է տաղավար տրամադրել արցախյան ՀԿ-ներին
Հայաստանն ընդգրկվել է «թավշյա սեզոնին» ռուսաստանցիների նախընտրած հանգստի ուղղությունների ցանկումՊահանջել են դադարեցնել Խաչատրյանի կտավների ցուցադրությունը. «Հրապարակ»«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է Եղեգնաձորում ընտրական իրավիճակը լարված է. «Նայեք, աջ ու ձախ չֆիքսեմ». «Իրավունք»Իրաքը փակել է Իրանի հետ սահմանի մեծ մասըԱնդրանիկ Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվելԱրարատ Միրզոյանը ԱԺ-ում ներկայացնելու է TRIPP-ի վերաբերյալ կնքված շրջանակային համաձայնագիրը. «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՔՊ–ական պատգամավորը կհասնի իր բաղձալի պաշտոնին. Ինչ են խոսում կուլիսներում. «Իրավունք»Խուզարկությունների արդյունքում ձերբակալվել է 14 անձ. ՀԿ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ»Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ»ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի». «Իրավունք»Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականինԱլբանիայում ցուցարարները գրոհել են վարչապետի նստավայրըԱդրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին․ «Հրապարակ»Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել հութիներին. զոհվել են խաղաղ բնակիչներԾառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
Քաղաքականություն

ՆԳՆ ուսումնական հաստատության վերափոխման համար կստեղծվեն օրենսդրական հիմքեր

Կառավարությունը հավանություն է տվել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին և այն համարել անհետաձգելի:
 
Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ նախագծային փաթեթով առաջարկվում է միավորել Ոստիկանության կրթահամալիրն ու Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան և ՆԳՆ ենթակայությամբ ձևավորել քաղաքացիական կառավարմամբ ուսումնական հաստատություն, որը թույլ կտա մեկ կետից ապահովել կադրերի պատրաստման, վերապատրաստման այն քաղաքականությունը, որը կմշակի ՆԳ նախարարությունը։ Մեկ կետից կառավարումը թույլ կտա մի կողմից ապահովել որակական փոփոխություն, մյուս կողմից՝ օպտիմալ և արդյունավետ կառավարում։ Ուսումնական երկու կենտրոնների միավորումը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ, և այն հետագայում կտեղակայվի Ակադեմիական քաղաքում։
 
Անդրադառնալով կրթության կազմակերպմանը՝ Արփինե Սարգսյանն արձանագրել է, որ երկու ուսումնական հաստատությունները մեծ ավանդ ունեն ոստիկանական և փրկարարական կադրերի կրթության ոլորտում, սակայն այս փաստի ընդունումը չպետք է խոչընդոտ հանդիսանա կրթական հաստատությունների զարգացման, արդի պահանջներին համապատասխան վերափոխվելու և անհրաժեշտ չափանիշներով կրթություն երաշխավորելու համար։
 
Փոխնախարարը նշել է, որ նախատեսվում է ներդնել շարունակական կրթության հստակ մեխանիզմ, որը հնարավոր կդարձնի համակարգում ցանկացած առաջխաղացում կրթական խողովակով անցնելու պայմանով։ Անդրադարձ կատարելով ծառայության ընթացքում վերապատրաստումներին՝ նա ընդգծել է, որ անհրաժեշտ է ապահովել տարեկան վերապատրաստում՝ գործող 5 և 3 տարին մեկ անգամ վերապատրաստվելու փոխարեն, որը թույլ կտա հաշվի առնել կոնկրետ ծառայողի կարիքը, ծառայության կատարողականը, հանրության կարծիքը և հասցեագրել դրանք։
 
Անդրադարձ է կատարվել կրթության մեթոդաբանության և ենթակառուցվածքների վերափոխման հարցերին։
Փաշինյանը, անդրադառնալով օրինագծերին, նշել է, որ իրականում շատ լուրջ հայեցակարգային փոփոխությունների մասին է խոսքը, որը Կառավարությունը սկսում է կիրառել ոստիկանությունում և պետք է կիրառի նաև բանակում և Ազգային անվտանգության ծառայությունում: «Հիմնականում օբյեկտիվ հանգամանքների բերումով՝ սպայական ծառայություն իրականացնող բազմաթիվ մեր հարգելի գործընկերների կրթությունը կապ չունի սպայական ծառայության հետ: Մենք ունենք սպաներ, ովքեր առաջին կրթությամբ, ասենք՝ մանկավարժներ են, տնտեսագետներ, պատմաբաններ և այլն»,-ասել է Կառավարության ղեկավարը:
 
Փաշինյանը նշել է, որ անհրաժեշտ է փոխել այդ ավանդույթը. «Եթե մարդն աշխատելու է շարքային պարեկ, Ներքին գործերի նախարարության կրթահամալիրում ստանում է այն հմտությունները, որն իրեն պետք է պարեկ լինելու համար: Մասնագիտության ընտրությունն ենք նաև լրջացնում, որպեսզի ասենք՝ հարգելի քաղաքացի, որոշի, եթե դու ուզում ես լինել ոստիկան, մենք քեզ կաջակցենք այդ հարցում: Շարքայինից գեներալ դառնալու ճանապարհին Ներքին գործերի նախարարության ակադեմիան պետք է ոստիկանին, ոստիկանության ծառայողին և փրկարարին ուղեկցի: Այստեղ շատ կարևոր է նաև ստանդարտների հաստատումը»:
 
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ցանկացած պետության համար առանցքային նշանակություն ունի սպայական դասը և սպայական դասի գոյությունը: «Ակադեմիական քաղաքի հետ կապված մեր գաղափարն այն է, որ բոլոր այն մասնագիտությունների համար, որոնք բնույթով ուղիղ կամ անուղղակի կապվում են զինվորական ծառայության հետ՝ ունենանք ընդհանրական ինչ-որ մի կուրս, որը լինի ոչ թե մասնագիտացման մասին, այլ սպայական կրթություն լինի՝ ինչ է նշանակում սպա և այլն: Ընդհանուր այդ կրթական բազան, որը պիտի ենթադրի սպայական բովանդակության ուսուցանումը, Ակադեմիական քաղաքի նախագծի առանցքային հատվածներից մեկն է, որը որպես գաղափար, հայեցակարգ կա, բայց մանրամասներին մենք պետք է անդրադառնանք: Հայեցակարգային գաղափարը սա է և մենք հետևողական քայլերով պետք է այս մեծ հայեցակարգային, գաղափարական ծրագիրն իրականացնենք»,-նշել է Փաշինյանը: