Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արա Երնջակյանի տարեդարձը
Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 2-ին շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Արա Երնջակյանին՝ ծննդյան 65-րդ տարեդարձի առթիվ, մաղթել նրան քաջառողջություն, ստեղծագործական նորանոր նվաճումներ և ամենայն բարիք:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: