Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ ՄուրադյանըՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀԱդրբեջանի և Սաուդյան Արաբիայի զորքերը համատեղ զորավարժություն են իրականացրելՎայոց ձորի մարզում բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 3 ամսական աղջկա մшհը«Ուժեղ Հայաստան»-ը ձերբակալությունների առնչությամբ հայտարարություն է տարածելՈւկրաինայի զինված ուժերը հարվածել են Լուգանսկի հեռահաղորդակցական ընկերության շենքին․ փլատակների տակ կարող են մարդիկ լինելԱդրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրել է պատերազմի ընթացքում անհետ կորած ադրբեջանցիների հարցըԱդրբեջանը մեզ ասում է՝ խաղաղության պայմանագիրը չեմ ստորագրի, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է. Արարատ ՄիրզոյանԵրևանում թիվ 4 երթուղու տրոլեյբուսը բախվել է գազատար խողովակին․ սկսվել է գազի արտահոսքԱլավերդիում հրդեհ է բռնկվել «Լադա» ավտոմեքենայում․ այն դարձել է ոչ շահագործելիԱրցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով»․ ՇարմազանովՉունենալ կուսակցական ղեկավար, չգողանալ մանդատներ․ Իոաննիսյանի կոչը՝ ի պատասխան ԿԸՀ-ի կոչինՀանգավ ինչպես մոմը. մահացել է Լևոն Ջավախյանի կինըԻշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է. Տիգրան ԱբրահամյանՎթարվել է «Ապարան-Երևան» 1200 մմ-ոց մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով (տեսանյութ)Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանnւթյան արդյունքում կա վիրավnր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները Չեք ընկճելու, ուժեղ Ստեփանավան ունենալու ենք. Գևորգյան
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատարը. որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասնել է` ինչու են ձերբակալվել «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն ու համակիրները և տեսանյութ հրապարակել
COP17-ը մերժել է տաղավար տրամադրել արցախյան ՀԿ-ներին
Հայաստանն ընդգրկվել է «թավշյա սեզոնին» ռուսաստանցիների նախընտրած հանգստի ուղղությունների ցանկումՊահանջել են դադարեցնել Խաչատրյանի կտավների ցուցադրությունը. «Հրապարակ»«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է Եղեգնաձորում ընտրական իրավիճակը լարված է. «Նայեք, աջ ու ձախ չֆիքսեմ». «Իրավունք»Իրաքը փակել է Իրանի հետ սահմանի մեծ մասըԱնդրանիկ Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվելԱրարատ Միրզոյանը ԱԺ-ում ներկայացնելու է TRIPP-ի վերաբերյալ կնքված շրջանակային համաձայնագիրը. «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՔՊ–ական պատգամավորը կհասնի իր բաղձալի պաշտոնին. Ինչ են խոսում կուլիսներում. «Իրավունք»Խուզարկությունների արդյունքում ձերբակալվել է 14 անձ. ՀԿ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ»Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ»ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի». «Իրավունք»Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականինԱլբանիայում ցուցարարները գրոհել են վարչապետի նստավայրըԱդրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին․ «Հրապարակ»Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել հութիներին. զոհվել են խաղաղ բնակիչներԾառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշներըՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքՆիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվելՓարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. Դավթյան
Քաղաքականություն

Հայաստանը «Ապագա կա»-ի ճիրաններում 3. Ռուբեն Հակոբյան

ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԱՊԱԳԱ ԿԱ»-ի ՃԻՐԱՆՆԵՐՈՒՄ 3

Նախագահական կեղծված ընտրություններից հետո անվերահսկելի էին դարձել բանակի ղեկավարության եւ Երկրապահ կառույցի վարքագիծը։ Արդյունքում, օգտվելով ստեղծված իրավիճակից, ԱԺ-ում Երկրապահը դարձավ քաղաքական մեծամասնություն, ինչը մեր պառլամենտարիզմի պատմության, թերեւս, ամենազավեշտալի դրվագներից է։

ԱԺ-ի երկրապահացումը նաեւ ցույց տվեց, որ խորհրդարանում մինչ այդ մեծամասնություն կազմող «Հանրապետություն» խմբակցությունն ընդամենը օրվա քաղաքական կոնյուկտուրայով ձեւավորված արհեստածին միավոր էր, որը ժամերի ընթացքում փսորվեց՝ վերափոխվելով երկրապահական մեծամասնության։

98-ի փետրվարյան իշխանափոխությունը պետության ներսում ստեծված պատկերի ճիշտ հայելային արտացոլումն էր։ 

 Խորհրդարանի եւ, ընդհանրապես, պետական ինիստուտների աստիճանական վատթարացումը՝ դեգրադացիան, քայլ առ քայլ ավելի բարենպաստ պայմաններ ստեղծեցին քաղաքական տիրույթում նիկոլատեսակի հայտնվելու համար։

 Օրվա իշխանությունները, օգտվելով պատուհասի՝ իշխանության հասնելու համար որեւէ սրբության առաջ կանգ չառնելու որակներից, նրան օգտագործեցին ամենատարբեր հարցերում՝ նաեւ ներիշխանանական խնդիրները լուծելիս։ Հայտնի փաստ է, որ նրա չտես, ագահ, փողին անմնացորդ նվիրյալի եւ պատվերներ կատարելու անբարո հատկանիշներից օգտվելով, տարբեր միջոցներով նրան կաշառում էին՝ ընդհուպ մինչեւ ամսական «նալոգ»… Այդ մասին կան նաեւ, այսպես կոչված, ինքնախոստովանական ցուցմունքներ։ Նա կարողանում էր նաեւ բավական թանկ վաճառել յուր կերած ծեծը, ինչին սովորաբար արժանանում էր նենգ խաղեր տալու կամ՝ տված խոստումները դրժելու պատճառով։ Այլ խոսքով, իրենց անձնական խնդիրները լուծելու համար օրվա իշխանությունները պարարտ հող ստեղծեցին՝ ազգակործան սինլքորի կողմից իշխանությունը զավթելու ճանապարհին։ Եւ ծիծաղելի է, որ հիմնականում այսօր հենց նրանք են փորձում դավաճանի լույս աշխարհ գալը պայմանավորել դրսի ուժերով։

Եկեք խոստովանենք, որ Նիկոլ Փաշինյանը հետեւանք է, ոչ՝ պատճառ։ Հավատացեք՝ մենք, մեր հավաքական կերպարն է ծնել նրան… Օրվա իշխանությունների կողմից կառուցած ծննդատանն է սաղմնավորվել եւ լույս աշխարհ եկել նա։ Եւ, նկատի ունենալով, թե ինչ զարգացումներ են տեղի ունենում քաղաքական դաշտում, այսօր էլ շարունակում է այդ կառույցը ծնունդներ ընդունել։ Նոր նիկոլներ լույս աշխարհ չգալու համար, կարծում եմ, հիմնավորապես պետք է փակել այդ ծնարանը։ Իսկ դրա համար՝ նախ պետք է վերացնել այդպիսիներին ծնող պատճառները։ 

Բայց մարդիկ, ովքեր ոչ միայն այսօր չպետք է լինեին ընդդիմադիր դաշտում, այլ իրենց թույլ տված սխալների համար պետք է ապաշխարեին եւ դուրս գային քաղաքականությունից, ամեն գնով պայքարում են, որպեսզի քաղաքագիտական միտքը չանդրադառնա վարչապետ կոչվածին ծնող պատճառներին։ Իրեց հրապարակային կամ ոչ հրապարակային գործողություններով նրանք այսօր էլ շարունակում են ապահովել այդ ծննդատան քաղաքական դիզայնը։

Հաճախ եմ իմ վերլուծություններում անդրադարձել այս ազգակործանին ծնող պատճառներին։ Վեց տարի շարունակ այդպես էլ հոդաբաշխ պատասխանի չտրվեց մի շարք հարցերի, որոնք այսօր էլ հուզում են քաղաքացիներին։ Իսկ դրանք բազմաթիվ են՝ իշխանության որոշ ներկայացուցիչների նախաձեռնությամբ «Ելք» դաշինքի ձեւավորմից, Սահմանադրության կոպիտ խախտմամբ Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնում նշանակելուց՝ մինչեւ երրորդ անգամ պետության բարձրագույն պաշտոնում Սերժ Սարգսյանին նշանակվելը՝ ինչը առիթ դարձավ ոչ միայն «Սերժին մերժելուն», այլեւ հայկական երկու պետությունների ճակատագիրը զոհասեղանին դնելուն։

Արցախի հարցը արդեն լուծված է, Հայաստանինն՝ ընթացքի մեջ է։

Բայց, ցավոք, բարձրացված հարցերին պատասխանելու փոխարեն նրանք պրոֆեսիոնալ ռուպոր բռնողների միջոցով սկսեցին զրպարտել եւ վիրավորել հարցադրման հեղինակներին։ Զորօրինակ այդ զառանցանքներից մեկը՝ Ռուբեն Հակոբյանն է Նիկոլ Փաշինյանին իշխանության բերող չեմպիոնը։ Նպատակը հստակ է՝ ամենաստոր ձեւերով պայքարել բոլոր նրանց դեմ, ովքեր փորձում են բացահայտել պետությանն ողբերգության մեջ ներքաշած դավաճանության պատճառները, ինչը չի բխում ոմանց շահերից։

Անշուշտ, սխալվելը մարդու բնական իրավունքներից է, առավել եւս, որ օրվա իշխանությունների դեմ հասարակության զգալի հատվածի ընդվզումը ուներ նաեւ օբյեկտիվ պատճառներ։ Բայց երբ հայտարարում են, որ նախիրի մեջից ժողովուրդը էշի ճակատը պաչեց, մեղմ ասած, երեսպաշտություն է։ Ժողովրդին ուղորդեցին այդ տարածք օրվա իշխանությունները, ովքեր ի ցույց ժողովրդի, իրենց գործողություններով եւ իրար հերթ չտալով նախ իրենք պաչեցին ազգադավի ճակատը։ Բայց, երբ վերախմբագրվելու եւ ինքնահաստատվելու համար փորձում են զրպարտել ու վիրավորել մարդկանց, ովքեր հենց սկզբից պայքարել են այս ազգակործան պատուհասի կողմից իշխանությունը զավթելու դեմ՝ սա իսկսպես ճիզվիտին հատուկ անբարոյականություն է։ 

Այո՛, համոզված եմ՝ պատասխանատվությունից խուսափելու եւ հասարակության ուշադրությունը շեղելուն է միտված վարչապետ կոչվածի գոյությունը դրսի ուժերով պայմանավորելը։ Եւ քանի դեռ մենք փորձում ենք չտեսնելու տալ մեր իսկ ձեռքերով մեր աչքը մխրճած հաստաբուն գերանը եւ մեղադրել այդ գերանի գոյությունից օգտվող աշխարաքաղաքան կենտրոններին, մենք դեռ երկար կքայլենք ինքնասպանության ճանապարհով։ Եւ կշարունակենք գլուխներս տմբտմբացնելով քայլել դեպի ինքնասպանություն, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը մեր թույլտվությամբ շարունակում է ղեկավարել Հայաստանը։

Հ.Գ. «Ազգը չի կարող կործանվել այլ կերպ, բացի ինքնասպանությունից»: Այս խոսքի իրավացիությունը (աշխարհիս բոլոր ազգերից ավելի) հաստատում է մեր ազգը` իր ահռելի պատմությամբ»։

Պարույր Սեւակ, «Ազգային սնապարծություն եւ ազգային արժանապատվություն»»։