Կարապետ Պողոսյանը դահլիճից ազատ արձակվեց
Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի կինը գրում է ֆեյսբուքյան իր էջում․
«Այս պահին Կարապետ Պողոսյանը, չնայած խիստ սահմանափակումներին, դատարանի դահլիճից ազատ արձակվեց։
Մանրամասները ավելի ուշ կներկայացնեն փաստաբաններ Սլավիկ Պողոսյանը և Արտակ Պողոսյանը»։
Հիշեցնենք՝ դատարանի որոշմամբ 3 ամսով երկարաձգվել էր Կարապետ Պողոսյանի տնային կալանքը՝ անփոփոխ թողնելով նրա նկատմամբ կիրառված 2.000.000 դրամ գրավը։
Հիշեցնենք՝ դատարանի որոշմամբ 3 ամսով երկարաձգվել էր Կարապետ Պողոսյանի տնային կալանքը՝ անփոփոխ թողնելով նրա նկատմամբ կիրառված 2.000.000 դրամ գրավը։
Նա ձերբակալվել է հունիսի 5-ին՝ Բագրատ Սրբազանի հանրահավաքի ժամանակ։
Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 396-րդ հոդվածի 1-ին մասով, և ներկայացվել է մեղադրանք: Ըստ ՔԿ-ի՝ Կարապետ Պողոսյանը «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան վարել է տրանսպորտային միջոցը սահմանված կարգով տեխնիկական զննություն չանցած վիճակում, ցանկացել են տանել ոստիկանության հատուկ պահպանվող տարածք, բայց վարորդը «նախ հրաժարվել է կատարել պարեկային ծառայողների օրինական պահանջը, անցորդների ներկայությամբ ցուցադրաբար անպարկեշտ արտահայտություններ հնչեցրել բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ՀՀ-ում գործող ներպետական օրենսդրության պահանջների վերաբերյալ»։