Ադրբեջանը մոտ 23 տոկոսով ավելացնում է զինծառայողների աշխատավարձերըՄեկնարկում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ձեռագրական հավաքածուների մշտադիտարկման և վերականգնման առաքելությունըՄարդիկ, նույնիսկ իմ շատ ազգականներ, ինձ չէին ուզում լսել. Նիկոլ ՓաշինյանՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներումԵկեղեցու վերքը ցույց տվողը դեռ նրա բժիշկը չէ. Իսահակ ՍրբազանԼրատվամիջոցների գործունեության հիմքում պետք է ընկած լինեն պատասխանատու լրագրության և մասնագիտական էթիկայի սկզբունքները. ՄանասյանԱյս կիրակի Արևշատի եկեղեցում պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը
Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան
Թուրքիայում առաջին անգամ բարձր մակարդակով նշվել է ՀՀ Անկախության տոնը
«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 39 դեպք«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջայինների, այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձերՀայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածու
Մամուլ

Ինչո՞ւ է ԱՄՆ-ն Հայաստանին տրամադրվող օգնությունն ավելացնում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգները կրկնապատկում է Հայաստանին տրամադրվող օգնությունը՝ 120 միլիոն դոլարից դարձնելով 250 միլիոն, որն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի միջոցով։

ԱՄՆ կառավարության այս որոշումը հաջորդել էր ԱՄՆ կոնգրեսի Հելսինկիի հանձնաժողովում լսումներին, որի ընթացքում կոնգրեսականները հերթական անգամ շատ ուղիղ ու բաց տեքստով Հայաստանի ինքնիշխանությանն աջակցելը կապեցին երկրից ռուսական գործոնի դուրսբերման հետ։ Հանձնաժողովի համանախագահ Բեն Քարդին, օրինակ, ուղիղ հայտարարեց այն մասին, որ Միացյալ Նահանգները պետք է «ներգրավվի, որպեսզի Հայաստանը կարողանա պաշտպանվել, ինքնուրույն որոշումներ կայացնել», եւ, ըստ կոնգրեսականի, «դա նշանակում է հեռացնել ռուսներին Հայաստանից, կարգավորել հարաբերություններն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, ինչը չափազանց կարեւոր է առեւտրային նոր հնարավորություններ բացելու համար»։ 

Այս ձեւակերպումով հերթական անգամ ակներեւ են դառնում տարածաշրջանում ամերիկյան քաղաքականությունն ու Հայաստանին օգնելու մոտիվացիան, այնպես, ինչպես Ուկրաինայի դեպքում է, որին ուղղվող ամերիկյան ֆինանսները, իհարկե, անհամեմատ ու անգամներով ավելին են։ Դեռ ապրիլին Բայդենը ստորագրեց Ուկրաինային շուրջ 60 միլիարդ դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մասին օրինագիծը, իսկ երեկ Կիեւ կատարած այցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հայտարարեց Ուկրաինային տրամադրվելիք ավելի քան 700 միլիոն դոլարի լրացուցիչ մարդասիրական օգնության մասին, որից 325 մլն դոլարը կհատկացվի էներգահամակարգի վերականգնմանը, 290 մլն դոլարը՝ մարդասիրական աջակցությանը եւ 102 մլն դոլարը՝ ականազերծմանը։

Բաց աղբյուրներում առկա տվյալներով՝ 2014 թվականից ի վեր Ուկրաինայում ԱՄՆ-ն արդեն 300 միլիարդ դոլար է ներդրել։ Այս թիվը, մասնավորապես, հնչեցրել էր  Ալաբամայից հանրապետական սենատոր Թոմի Թուբերվիլը։ Նրա հրապարակած տվյալներով՝ ԱՄՆ-ն Ուկրաինայում յուրաքանչյուր օր ծախսում է ավելի քան 80 հազար դոլար։ Իսկ Kiel Institute հետազոտական կենտրոնի տվյալներով՝ Արեւմուտքն ուկրաինական պատերազմի երկու տարիների ընթացքում Ուկրաինային խոստացել է շուրջ 250 միլիարդ եվրո եւ արդեն հատկացրել է այդ գումարի գրեթե երեք քառորդը։

Քաղաքագետ Արման Աբովյանը «Հրապարակ»-ին ասում է՝ հայաստանյան եւ ուկրաինական «քեյսերի» միջեւ համեմատությունը կոռեկտ չէ, որովհետեւ Ուկրաինայում պատերազմ է, եւ գործ ունենք ռուսների ու ուկրաինացիների ձեռքերով Արեւմուտք-Արեւելք ակնհայտ բախման հետ, ուստի Կիեւին հատկացված գումարների ծավալներն ու նպատակահարմարությունը տարբեր են։ Հայաստանը, ըստ քաղաքագետի, գտնվում է նախաուկրաինական փուլում․ բարեբախտաբար, տաք բախման իրավիճակը չի հասել, թեեւ Արեւմուտքը, ըստ մեր զրուցակցի, անում է ամեն բան, որ այդ «տաք ֆազան» էլ լինի։ 

Աբովյանը Հայաստանին ամերիկյան աջակցության կրկնապատկումը պայմանավորում  է Հայաստանի տեղեկատվական դաշտում իրանական եւ ռուսական գործոնների ակտիվացմամբ։

«Գրանտակերների աչքները լույս։ Այդ աջակցությունը տրամադրում է ԱՄՆ ՄԶԳ-ն՝ գրանտային ծրագրերի հիմնական կատարածուն։ Այդ գումարներն ուղղվելու են բացառապես հակառուսական, հակաիրանական եւ հակաչինական վեկտորի գեներացման համար, այսինքն՝ երկրում որեւէ առարկայական բան չի փոխվելու։ Գրանտ ստացողները պարզապես երկու անգամ ավել են ստանալու»,- կարծիք է հայտնում Աբովյանը։

«Իրանը հայկական տեղեկատվական դաշտում բավականին բարձր մակարդակով է ներկայացված՝ դեսպանի մակարդակով։ Իրանը փորձում է երկխոսել հայ հասարակության հետ, եւ, իհարկե, ռուսական կողմը, որն իր տեղեկատվական, չեմ ցանկանա ասել՝ քարոզչական, ավելի շուտ՝ վերհիշողական գործունեությունն է ավելացրել, մասնավորապես Ռուսական տան և Եվրասիա հիմնադրամի միջոցով, որոնք առավելապես հումանիտար ծրագրեր են իրականացնում եւ բավականին ակտիվ գործունեություն են ծավալում։ Հայկական տեղեկատվական դաշտում շատ երկար տարիներ ունենալով մենաշնորհ՝ ամերիկյան կողմը հիմա բավականին լուրջ հակազդեցության է հանդիպում այն կենտրոնների կողմից, որոնց իրենք համարում են թշնամական։ Դրան էլ ավելացրել են փողը»,- բացատրում է մեր զրուցակիցը։
Քաղաքագետը հեքիաթ է համարում, օրինակ, Հայաստանի էներգետիկ անվտանգությանն ուղղված նպատակների հռչակումը։ «Չգիտես ինչու, ոնց պտտում ես, այդ արեւմտյան այլընտրանքը գալիս կանգնում է թուրքական սպանդանոցի դռան առջեւ, եւ սա ուռճացում չէ»,-համոզմունք է հայտնում Արման Աբովյանը»: