Ամեն տարի մոտ 10 դասախոս և 10 ուսանող մեկնում է Էստոնիա. (տեսանյութ)
Հայ ուսանողների կրթական մակարդակը համապատասխանում են Եվրոպական երկրներում սահմանված չափանիշներին: Այդ մասին այսօր «Անդրադարձ» մամուլի ակումբում ասաց Էստոնիայի Վալգամա մասնագիտական ուսումնական կենտրոնի տնօրեն Մարկոս Օյատսն:
Նա իր խոսքում նկատեց, թե ինչպես Էստոնիայի Վալգամա մասնագիտական ուսումնական կենտրոնի, այնպես էլ Հայ-հունական քոլեջի ուսանողներն ավարտելուց հետո կարող են աշխատանքի անցնել Եվրոպայում:
Նկատենք, որ Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջը հիմնադրվել է 1943-ին, որպես սննդի արդյունաբերության տեխնիկում, որն էլ 2006 թ-ին վերանվանվեց ու դրվել է հունական ուսման հիմքը:
Հայ-հունական քոլեջի տնօրեն Արթուր Վարդանյանի խոսքով` Էստոնիայի հետ համագործակցությունն արդեն 9 տարի է:
«Ամեն տարի մոտ 10 դասախոս և 10 ուսանող մեկնում է Էստոնիայի հանրապետության այս ուսումնական հաստատություն փորձի փոխանակման: Պրակտիկաներն այնտեղ անցակցվում են Եվրոպական չափանիշներին համաձայն բարձրակարգ հյուրանոցներում և հենց այս մասնագիտացված կենտրոնում»,-ասաց Արթուր Վարդանյանը:
Նրա դիտարկմամբ` մասնագիտական պրակտիկան խթան է հանդիսանում ուսանողների համար: Ուղարկում են նրանց, ովքեր տիրապետում են էստոներենին, ռուսերենին և ինչ-որ չափով նաև անգլերենին: Սա խթան է հանդիսանում ուսանողների համար գերազանց արդյունքներ գրանցել` մեկնողների ցուցակում հայտնվելու համար:
Մանրամասները` տեսանյութում