Այսօր մեռելոց է. սուրբ Աննա եկեղեցու բակում հավաք չի կայանա
«Սրբազան պայքար» ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Սիրելի հայրենակիցներ,
Այսօր մեռելոց է: Այսօր մեր ննջեցյալներին հիշելու, նրանց շիրիմներ այցելելու օր է: Այդ իսկ պատճառով ամեն երկուշաբթի սուրբ Աննա եկեղեցու բակում անցկացվող հավաքն այսօր չի կայանա:
Կհանդիպենք սեպտեմբերի 22-ին, ժամը 14:30-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում»: