Եթե ՔՊ խմբակցությունն ուզում է, ապա կհանդիպենք, խոստովանության ժամ էլ կարող է լինել. Բագրատ Uրբազան
Ես հիմա Ազգային ժողովում եմ. եթե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ուզում է, ապա կհանդիպենք, մանավանդ, որ այդքան զազրախոսել են։ Խոստովանության ժամ էլ կարող է լինել, թե ինչու են զազրախոսել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը:
«Քաղաքական, հասարակական բոլոր ուժերի ու մտավորականների հետ հանդիպել ենք, հիմա էլ հանդիպում ենք ԱԺ խմբակցությունների հետ։ Քննարկելու ենք առաջիկա գործողություններին իրենց անելիքներն ու հասկանանք, թե ինչ ճանապարհով են առաջ գնալու»։