Մահացել է Մայքլ Ջեքսոնի եղբայրը
70 տարեկանում կյանքից հեռացել է լեգենդար Մայքլ Ջեքսոնի եղբայրը և The Jackson 5 կուլտային խմբի անդամ Տիտո Ջեքսոնը։ Այս մասին հայտնում է ամերիկյան Variety թերթը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Տիտոյի մահվան մասին հայտնել է Ջեքսոնների ընտանիքի ընկեր Սթիվ Մենինգը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահվան պատճառը սրտի կաթվածն է եղել, որը տեղի է ունեցել Անգլիա կատարած ուղևորության ժամանակ:
Սակայն մահվան պատճառների մասին պաշտոնական եզրակացություն դեռ չի արվել։ Տիտոյի եղբոր որդին՝ Սիգգի Ջեքսոնը, People ամսագրին հաստատել է ողբերգական լուրը։