Այս ամբողջ կինոյի հաջորդ սերիաներում ես չկամ, բայց ստիպված եմ անդրադառնալ․ Հրայր Թովմասյան (տեսանյութ)
Կարող էի ընդհանրապես ասել, որ այս ամբողջ կինոյի հաջորդ սերիաներում ես չկամ, բայց ստիպված եմ անդրադառնալ: Այս մասին դատական նիստի ընթացքում իր պաշտպանական ճառի ներկայացման ժամանակ հայտարարեց ՍԴ դատավոր, Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը:
«Ինձ համար շատ հեշտ կլիներ այստեղ վերջակետ դնեի ու ավարտեի, ասեի՝ սրանից հետո ընդհանրապես իմաստ չկա շարունակել, որ ես այս կինոյի տղան չեմ և ընդհանրապես՝ չկամ: Ես ստիպված եմ հիմա, ելնելով ստեղծված ոչ ստանդարտ իրավիճակից, անդրադառնալ մեղադրական եզրակացության այս մասերին՝ հիմք ընդունելով այն, որ ինչ գրված է, վերաբերում է նաև ինձ»,- ասաց Թովմասյանը:
Մանրամասները՝ տեսանյութում