Սուրեն Պետրոսյանը չպետք է ասի՝ ընդդիմադիր խմբակցությունները լինեն ԱԺ-ում, թե ոչ. Սեյրան Օհանյան
Այն խորհուրդը, որը ձևավորված է Սրբազանի գլխավորությամբ, օրակարգ կձևավորի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նրա գնահատմամբ` յուրաքանչյուր պայքարի համար պետք է համբերատարություն, քանի որ իրենից ենթադրում է համբերատար ու նաև համառ գործողություններ։
Ինչ վերաբերում է խորհրդարանական ընդդիմության գործողություններին, ապա Սեյրան Օհանյանը նկատում է, որ դրանք մեծապես կախված են շարժման ընթացքից․ «Սրբազանն ինքն է գիտակցում»,- ասաց նա։
Անդրադառնալով Սուրեն Պետրոսյանի հայտարարություններին՝ կապված խորհրրդարանական ընդդիմության գործողությունների հետ, Սեյրան Օհանյանը նշեց, որ բոլորը տեսել են, թե որքանով է արդյունավետ եղել նրա գործողությունները և նա չէ, որ պետք է ասի՝ լինե՞ն ընդդիմադիր պատգամավորներն ԱԺ-ում, թե՞ ոչ, կամ որքանով ընդգրկված լինեն շարժմանը։
«Այդ շարժման ղեկավարումն իրականացվում է Սրբազանի գլխավորությամբ, և մենք էլ, որքանով որ կարողանում ենք, աջակցում ենք»,- ասաց Օհանյանը։