Հարավային Կովկասում կա հակամարտության էջը փակելու պատմական հնարավորություն. Նիկոլ Փաշինյան
Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են համաձայնեցնել խաղաղության պայմանագրի մոտ 80 տոկոսը։ Վրաստանում այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Մենք Ադրբեջանին առաջարկել ենք ամենամոտ ապագայում ստորագրել այդ փաստաթղթի նախագծում առկա ու մինչև այս պահն արդեն իսկ համաձայնեցված դրույթները, հաստատել դիվանագիտական հարաբերություններ ու շարունակել քննարկումներ»,- ասել է նա։
Փաշինյանի խոսքով՝ Հարավային Կովկասում, իրապես, կա հակամարտության էջը փակելու ու տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստատելու պատմական հնարավորություն։
«Համոզված եմ, որ խաղաղության շահառուն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանն են, այլև դրանից հավասարապես օգտվելու են Վրաստանը, Թուրքիան ու Իրանը»,- նշել է Փաշինյանը։