Փաշինյանի հետ Վրաստան է մեկնել ՆԳ նախարարը, Սանոսյանը
Սեպտեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Վրաստանի Հանրապետություն։ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում է նաև Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։
Ողջունելով հյուրերին՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդգծել է երկու երկրների ռազմավարական հարաբերությունների հետևողական զարգացման կարևորությունը։
Փաշինյանը շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար` ընդգծել է բազմակողմ համագործակցությունը ընդլայնելու և ամրապնդելու երկու երկրների կառավարությունների շահագրգռվածությունը։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել ենթակառուցվածքների զարգացման համատեղ ծրագրերի ուղղությամբ քննարկումները, ինչը կնպաստի նաև տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը:
Հանդիպումից հետո երկու երկրների վարչապետները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել քննարկումների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: