Ադրբեջանը մոտ 23 տոկոսով ավելացնում է զինծառայողների աշխատավարձերըՄեկնարկում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ձեռագրական հավաքածուների մշտադիտարկման և վերականգնման առաքելությունըՄարդիկ, նույնիսկ իմ շատ ազգականներ, ինձ չէին ուզում լսել. Նիկոլ ՓաշինյանՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներումԵկեղեցու վերքը ցույց տվողը դեռ նրա բժիշկը չէ. Իսահակ ՍրբազանԼրատվամիջոցների գործունեության հիմքում պետք է ընկած լինեն պատասխանատու լրագրության և մասնագիտական էթիկայի սկզբունքները. ՄանասյանԱյս կիրակի Արևշատի եկեղեցում պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը
Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան
Թուրքիայում առաջին անգամ բարձր մակարդակով նշվել է ՀՀ Անկախության տոնը
«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 39 դեպք«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջայինների, այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձերՀայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածու
Մամուլ

Թվային խոցելիության անդունդին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Տեխնոլոգիական առաջընթացը լիովին նոր իրողություններ է ստեղծել ամբողջ աշխարհի, այնպես էլ մեր թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական կյանքում։ Ըստ այդմ, թվային հարթակները գրեթե անփոխարինելի նշանակություն են ձեռք բերել մարդկանց կյանքում։ Արդեն չկա մի ոլորտ, որտեղ թվային միջավայրը ներթափանցած չլինի՝ մարդկանց անձնական հարցերից սկսած, պետական անվտանգությանն առնչվող համակարգերով վերջացրած։ Ու ինչքան թվային ոլորտը հեշտացնում է մարդկանց կյանքը, նրանց նոր գործիքներով ու հնարավորություններով է օժտում, այնքան էլ նոր վտանգներ ու խոցելի միջավայր է ստեղծում։

Նաև միջազգային փորձն է ցույց տալիս, թե կիբերտարածության շրջանակներում ինչ վտանգավոր գործընթացներ կարող են խմորվել։ Հարձակումների թիրախ կարող են դառնալ ոչ միայն մարդկանց անձնական տվյալները, այլև մարդկային կենսագործունեության համար այնպիսի կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներ, ինչպիսիք են, օրինակ՝ ջրամատակարարման համակարգերը, էներգետիկ ցանցերը, տրանսպորտային համակարգը, առողջապահական համակարգը և այլն։ Կիբերտարածությունն իսկապես դարձել է պետության համար կենսական նշանակություն ունեցող տարածք, սակայն այդ միջավայրում առկա վտանգների մարտահրավերը մեզանում անտեսվում է կամ առնվազն ճիշտ չի գնահատվում։ Ու կիբերտարածությունում առաջ եկած խոցելիությունից օգտվում են հանցագործներն ու մեր թշնամիները։

Պետության ու քաղաքացիների թվային անվտանգության ապահովմանն ուշադրություն դարձնելու փոխարեն ՀՀ իշխանությունները կենտրոնացել են ընդդիմադիրներին օրուգիշեր գաղտնալսելու ու հետապնդելու վրա։ Այնինչ անհրաժեշտություն կա կենտրոնանալ Հայաստանի կիբերանվտանգության ամրապնդման վրա։ Եվ Արցախյան պատերազմն իսկապես ցույց տվեց, որ կիբերտարածությունում պաշտպանությունը բազմաթիվ խոցելի տեղեր ունի։ Դա է պատճառը, որ ադրբեջանական հաքերային խմբերը ՀՀ քաղաքացիներին վերաբերող մեծ քանակությամբ տվյալներ հրապարակեցին (օրինակ՝ անձնագրի տվյալներ, անուններ, հասցեներ, «կովիդի» թեստերի տվյալներ և այլն) և մուտք գործեցին ՀՀ պետական կառույցների տվյալների բազաներ, հասանելիություն ունեցան փաստաթղթերի ու ջարդեցին կարևոր պաշտոնական կայքէջեր։ Բայց ամենավատն այն է, որ, ըստ որոշ տվյալների, Pegasus կիբերզենքն օգտագործվել է Հայաստանում բարձրաստիճան անձանց դեմ (այդ թվում՝ 44-օրյա պատերազմի օրերին), որոնց թվում եղել են ռազմական վերնախավի և կառավարության ներկայացուցիչներ։

Լրտեսական ծրագրի թիրախում են եղել նաև ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ ինֆորմացիայի տիրապետող անձինք։ Այս դեպքերն իսկապես մտահոգիչ են հատկապես ներկա պայմաններում, երբ պատերազմական գործողություններն ու պրոպագանդան իրենց արտացոլումն են գտնում նաև կիբերտիրույթում։ Կիբերզենքերի միջոցով հնարավոր է նույնիսկ գլոբալ հարցեր լուծել, ինչը մեծ առավելություն է տրամադրում հակամարտության մեջ գտնվող այն կողմին, որը տիրապետում է այդ զենքին։ Բազմաթիվ երկրներ մեկը մյուսի հետևից կիբերպաշտպանության հատուկ ստորաբաժանումներ են ստեղծում։ Ու պատահական չէ, որ Ադրբեջանն Իսրայելից կիբերզենքեր ձեռք բերելու հետ մեկտեղ, իսրայելական մասնագետներին հրավիրում է իր մոտ ադրբեջանցի մասնագետներ պատրաստելու համար։

Հայաստանը ռազմական սպառազինություն ձեռք բերելու հետ մեկտեղ պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնի նաև կիբերզենքերի տիրապետելու թեմային։ Ու շատ կարևոր է նաև գործընկերներ գտնել ու օգտվել այլ երկրների փորձից։ Իսկ հարկ եղած դեպքում անհրաժեշտ է նաև մեծ գումարներ ներդնել այս ոլորտում։ Մյուս կողմից էլ՝ թվային տարածությունում ակտիվացել են հանցագործները, որոնք հիմնականում խարդախությունների են դիմում, մարդկանցից գումար են կորզում և ապատեղեկատվություն են տարածում իրենց նպատակներին հասնելու համար։ Իհարկե, շատ կարևոր է հանրության իրազեկումը, մարդկանց շրջանում թվային գրագիտության բարձրացումը, որ քաղաքացիները չդառնան հարձակումների, խարդախությունների ու ապատեղեկատվության զոհ, բայց հաճախ խնդիրը քաղաքացիների թվային գրագիտությունից դուրս է։

Եթե, օրինակ՝ քաղաքացու բանկային հաշիվը հաքերները ջարդել են ու յուրացրել գումարները, ապա այդ քաղաքացին տվյալ դեպքում ոչինչ անել չի կարող, թեման պետության և ՏՏ մասնագետների տիրույթում է։ Բավարար չէ, որ մի քանի փորձագետներ մեկնաբանություններ կամ պարզաբանումներ տան, և համարվի հարցը լուծված։ Այս հարցում ևս համակարգային մոտեցում է անհրաժեշտ, այն է՝ ստեղծել կիբերանվտանգության զարգացման միջավայր, որի պայմաններում չարագործներն ու թշնամական հաքերային խմբերը ուղղակի կձախողվեն։ Գլխավոր խնդիրներից մեկն էլ համապատասխան մասնագետների պատրաստումն է։ Անգամ ԿԲ նախագահն էր խոստովանել, որ մեր ԿԲ համակարգը խոցելի է, անվտանգության մասնագետների սուր պակաս կա»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում