Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ ՄուրադյանըՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀԱդրբեջանի և Սաուդյան Արաբիայի զորքերը համատեղ զորավարժություն են իրականացրելՎայոց ձորի մարզում բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 3 ամսական աղջկա մшհը«Ուժեղ Հայաստան»-ը ձերբակալությունների առնչությամբ հայտարարություն է տարածելՈւկրաինայի զինված ուժերը հարվածել են Լուգանսկի հեռահաղորդակցական ընկերության շենքին․ փլատակների տակ կարող են մարդիկ լինելԱդրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրել է պատերազմի ընթացքում անհետ կորած ադրբեջանցիների հարցըԱդրբեջանը մեզ ասում է՝ խաղաղության պայմանագիրը չեմ ստորագրի, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է. Արարատ ՄիրզոյանԵրևանում թիվ 4 երթուղու տրոլեյբուսը բախվել է գազատար խողովակին․ սկսվել է գազի արտահոսքԱլավերդիում հրդեհ է բռնկվել «Լադա» ավտոմեքենայում․ այն դարձել է ոչ շահագործելիԱրցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով»․ ՇարմազանովՉունենալ կուսակցական ղեկավար, չգողանալ մանդատներ․ Իոաննիսյանի կոչը՝ ի պատասխան ԿԸՀ-ի կոչինՀանգավ ինչպես մոմը. մահացել է Լևոն Ջավախյանի կինըԻշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է. Տիգրան ԱբրահամյանՎթարվել է «Ապարան-Երևան» 1200 մմ-ոց մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով (տեսանյութ)Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանnւթյան արդյունքում կա վիրավnր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները Չեք ընկճելու, ուժեղ Ստեփանավան ունենալու ենք. Գևորգյան
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատարը. որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասնել է` ինչու են ձերբակալվել «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն ու համակիրները և տեսանյութ հրապարակել
COP17-ը մերժել է տաղավար տրամադրել արցախյան ՀԿ-ներին
Հայաստանն ընդգրկվել է «թավշյա սեզոնին» ռուսաստանցիների նախընտրած հանգստի ուղղությունների ցանկումՊահանջել են դադարեցնել Խաչատրյանի կտավների ցուցադրությունը. «Հրապարակ»«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է Եղեգնաձորում ընտրական իրավիճակը լարված է. «Նայեք, աջ ու ձախ չֆիքսեմ». «Իրավունք»Իրաքը փակել է Իրանի հետ սահմանի մեծ մասըԱնդրանիկ Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվելԱրարատ Միրզոյանը ԱԺ-ում ներկայացնելու է TRIPP-ի վերաբերյալ կնքված շրջանակային համաձայնագիրը. «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՔՊ–ական պատգամավորը կհասնի իր բաղձալի պաշտոնին. Ինչ են խոսում կուլիսներում. «Իրավունք»Խուզարկությունների արդյունքում ձերբակալվել է 14 անձ. ՀԿ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ»Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ»ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի». «Իրավունք»Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականինԱլբանիայում ցուցարարները գրոհել են վարչապետի նստավայրըԱդրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին․ «Հրապարակ»Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել հութիներին. զոհվել են խաղաղ բնակիչներԾառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշներըՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքՆիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվելՓարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. Դավթյան
Քաղաքականություն

«Այս իշխանությունը Արցախի կորստի խարանից ազատվելու համար որդեգրել է ամենահանցավոր և ամենավտանգավոր ճանապարհը»․ Վլադիմիր Մարտիրոսյան

Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արցախն ու արցախցին այլևս նացիզմին և ֆաշիզմին հատուկ գաղափարախոսական վարժությունների զոհ են դառնում: Թե նացիզմը և թե ֆաշիզմը առանց պետական հովանավորչության և թշնամու կերպարի ձևավորման պատմական որևէ փուլում և որևէ երկրում կենսունակ չեն եղել: Հենց պետական մեխանիզմն է միշտ այդ գաղափարախոսական գործիքը կիրառել և որպես կանոն դա արել է ի շահ իր իշխանության պահպանման, վերարտադրության կամ հանցանքների կոծկման ու հիմնավորման:

Մարդիկ, ովքեր նսեմացման, մեղսագրման, մեղքի օտարման, հանցանքի ալիբիների, ատելության «օբյեկտիվ» հիմնավորումներ ստեղծելու տեխնոլոգիային ծանոթ են ոչ թե խորքային առումով, այլ ընդամենը այդ քարոզչական պրոդուկտի սպառողն են, շատ արագ են ընդունում իրենց մատուցված թշնամու կերպարն ու մեղավորության հասցեն, առավել ևս, երբ այդ կերպարի և մեղավորության հասցեի ձևավորման վրա երկարատև և մանրամասն աշխատանք է տարվել հասարակության տարբեր շերտերում և ծակոտիներում:

Վերը նշված թշնամացման երևույթները որոնք շատ տիպիկ և բնորոշ են ֆաշիզմին և նացիզմին որպես գործիք կիրառելի են եղել այլ ազգերի նկատմամբ և ունեցել են համարյա կործանարար արդյունք հենց այդ ազգերի համար: Բայց ես չեմ կարող հիշել գեթ մեկ դեպք , երբ այդ գաղափարախոսական մսաղացը կիրառվի նույն ազգի մեջ, նույն ազգի մասնատման, նույն ազգի բաժանման և նույն ազգի մեջ թշնամության սերմանման ու մեղավորներ նշանակելու համար:

Փաստացի սև-սպիտակի, նախկինի ու նորի գաղափարական շահագործումն ավարտվել է և դա այլևս կորցրել է կիրառելիության նպատակահարմարությունն ու անպիտան է: Պետք է ավելի ռադիկալ մեթոդ, որից կարելի լեգիտիմություն քաշել: Կարծես թշնամին գտնված է, ի դեմս 30 տարվա դժբախտությունների և ի դեմս Արցախի, դրա մարմնավորումը ևս գտնված է ի դեմս արցախցիների: Համոզված եղեք այս հանցավոր թեզի բոլոր բաղկացուցիչ և լրացուցիչ մասերը առկա են ֆաշիստական և նացիստական գաղափարախոսության կանոններին համապատասխան:

Կրկնում եմ, այս իշխանությունը Արցախի կորստի խարանից ազատվելու համար որդեգրել է ամենահանցավոր և ամենավտանգավոր ճանապարհը: Դա ոչ թե ուրացումն է, հանձնումը, պարտվողականությունը, այլ Արցախի շարունակական և չընդատվող դավաճանությունը, որն այլևս ուղորդվում է մի ձեռքով նրանց կոչելով «ղարաբաղի սիրելի մեր քույրեր և եղբայրներ», իսկ մյուս անտեսանելի ձեռքով հանրային տարբեր շերտերի և ծակոտիների մեջ բազմաթիվ քարոզչական, մեդիա, սոցիալական և այլ խողովակներով ատելության, օտարման, մեղավորության, նույն հայը չհամարելուն ուղղված պետական հովանավորչությամբ ամբողջությամբ ֆաշիզմին և նացիզմին բնորոշ թշնամու կերպարի ձևավորման գործընթացը: Խնդիրը հետևյալն է՝ մաքրվել խարանից այդ խնդիրն ու խարանը հիմնահատակ արմատախիլ անելով:

Աբսուրդի աբսուրդն այն է, որ սա տեղի է ունենում մի ազգի հետ և մի ազգի ներսում, որը վերապրել է այդ ամենը օտարի, այլազգիի, կայսրությունների ու քոչվոր ցեղերի, ավերիչների ու ցեղասպանների կողմից, իսկ հիմա հասել նրան, որ իր ինքն իր նկատմամբ է կիրառում այդ ամենը:

Հ.Գ. Դավաճանությունը խարան է, որը ոչ ուժով, ոչ ուղեղ լվանալով, ոչ կոծկելով, ոչ ժամանակով , ոչնչով չես մաքրի: Խարան է: Շարունակական դավաճանությունը ներքին ֆաշիզմ ու նացիզմ ձևավորելու ուղիղ ճանապարհ է»: