Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կնպաստի «Զանգեզուրի միջանցքի» բացմանը․ Թուրքիայի հետախուզական ծառայության ղեկավար
Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կնպաստի «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, որն իր հերթին ուղիղ տրանսպորտային կապ կապահովի Ադրբեջանից Եվրոպա՝ Թուրքիայի տարածքով, Բաքվում, անվտանգության համաժողովի ժամանակ, հայտարարել է Թուրքիայի հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընը։
Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությանը, նշում են, որ, ըստ Քալընի, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրն առաջին հերթին կապահովի ողջ հարավկովկասյան տարածաշրջանի զարգացումը։
«Երկրների միջև կայուն խաղաղությունը կնպաստի Զանգեզուրի միջանցքի բացմանը։ Սա իր հերթին ուղիղ տրանսպորտային կապ կապահովի Ադրբեջան-Հայաստան-Նախիջևան-Թուրքիա-Եվրոպա երթուղու երկայնքով»,- ասել է Թուրքիայի հետախուզական ծառայության ղեկավարը։