Խաղաղվեք, հարցը փակված է. մանդատով, թե առանց՝ ես Աղվան Վարդանյանն եմ, դուք ո՞վ եքՌոսսելխոզնադզորը սահմանափակում է Թուրքիայից մի շարք մրգերի մատակարարումներըԵԱՏՄ-ն և Միջպետական ավիացիոն կոմիտեն կզարգացնեն համագործակցությունըԿրակոցներ Լոռու մարզում․ 30-ամյա տղամարդը հրազենային վնասվածքներ է ստացելԱՄՆ-ը խստացրել է վիզային ռեժիմը օտարերկրյա մամուլի և ուսանողների համարՈսկե Գնդակի հավակնորդների ցանկը՝ ըստ Goal-ի Կամրջի վրա 22-ամյա վարորդը «Lexus»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին ԱՄՆ-ը մեքսիկական նարկոկարտելներն ընդգրկել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում Վայքում իրանական բեռնատարը կողաշրջվել է ձորակը․ վարորդը մահացել է Եվրոպական գիշեր «Ալաշկերտի» համար. հաղթանակ՝ 11-մետրանոցներով Վերաքննիչ Վարչական դատարանը ևս հաստատեց, որ 2024 թվականի համար կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր. Վահե Գրիգորյան Դուբայը հերքել է Դաունթաուն շրջանում տեղի ունեցած պայթյունների մասին Reuters-ի հաղորդումը
Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բանդիտական գործողություններն ունեն անհամեմատ ավելի խորքային իմաստ. Աբովյան
Թմրանյութերի գործով ձերբակալված բրիտանացին կարտաքսվի Վրաստանից ՀՀ ներկայացուցիչը ՄԱԿ-ում ընդգծել է փաստերի վրա հիմնված զեկույցների կարևորությունը Փաշինյանը Մհեր Գրիգորյանին արձակուրդ է ուղարկում Վանաձորի Բոհեմ կամերային թատրոնում տեղի ունեցավ «Վերջին հանգրվան» ներկայացման փակ դիտումը (լուսանկարներ)Էլէներգիայի մատակարարման և տարանցման 20-ամյա համաձայնագիր է կնքվել Վրաստանի ու Ադրբեջանի միջև Վեհափառը Գերմանիայից ժամանած հյուրերի հետ քննարկել է Հայ Եկեղեցու առաքելությունն ու ժառանգությունը Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահման Մեքենաներ են բախվել Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան ԵՄ-ն պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ ՆԳՆ համակարգի զարգացմանը Աֆրիկայում կապիկների նոր տեսակ են հայտնաբերել Զելենսկին նշել է, թե որտեղ է պատրաստ հանդիպել Պուտինի հետՄիացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանը հանդիպել է ՎԶԵԲ նախագահի հետ Եթե Նիկոլը մնաց իշխանությունում, Հայաստանը կորցնելու է ամեն ինչ՝ պատերազմով, թե առանց դրա․ Գասպարյան Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը ՀՀ առաջնահերթություններից է. Վահագն Խաչատուրյան ՀՀ ԱԳՆ-ն ՄԱԿ-ում քննարկել է խաղաղապահ համագործակցությունն ու տարածաշրջանային անվտանգությունը Հայաստանը ԵԱՏՄ-ում արդյունաբերական աճի առաջատարներից է՝ 12,2% ցուցանիշով Երևանում մասնավոր մանկապարտեզում 6-ամյա տղան մարմնական վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Իռլանդիայի միջև համագործակցության հնարավորություններին Հայաստանում այսօր կրթության վրա չկա որևէ շեշտադրում, ընթանում է այդ ոլորտի ֆետիշացում․ Բադալյան
NEWSPRESS.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՆԳՆ-ն ոստիկանության աշխատակցի վերաբերյալ ծառայողական քննություն է նշանակել
Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնենՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում ԱԱԾ-ում հանդիպում է եղել ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին նվիրված բացօթյա համերգ կկայանա «Կասկադում» Ադրբեջանը սկսել է պլաստիկ շինանյութեր արտահանել Հայաստան. ադրբեջանական ԶԼՄ Հայաստանում օձերի հայտնաբերման վերաբերյալ կանչերի թիվն աճել է 13.3 տոկոսովՎենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը մոտենում է 5000-ինԱնցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթարԵրևանում կբացվեն քանդակագործ Աշոտ Հարությունյանի 13 հեղինակային քանդակները՝ Միսաք Մանուշյանի անվան այգումԲյուջեից 1 մլրդ 35 մլն դրամ հատկացվեց համայնքներին«Ամասիա» ապրանքանիշի «Չանախ» տեսակի մթերքը չի համապատասխանել անվտանգության պահանջներինՀԴՄ-ի թեման իրոք շատ արդիական է. պատճառն էն ա, որ արևմուտքից մի կոպեկ փող չի եկել, մինչդեռ բյուջեով նախատեսված էր գոնե 700 մլն դոլար ստանալ. Արթուր ԴանիելյանՔաղաքական հրահանգը տրված է Գագիկ Ծառուկյանի մասով. ՀՀ-ում առկա է իրավական անվտանգության լրջագույն խնդիր. Երեմ ՍարգսյանՊետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանըԳետահովիտում ՈւԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կկառուցվի. գործադիրը 57,7 մլն դրամ է հատկացրելԿհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները«Մտահոգող են մեր երկրում ընթացող իրավապահ և վերահսկողական գործողությունները». հայտարարություն՝ ի պաշտպանություն Ծառուկյանին փոխկապակցված բիզնեսներիԼավրովն ու Բայրամովը Մոսկվայում կքննարկեն տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցեր
Քաղաքականություն

Հայրենիքը պետություն է, սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրո՛ւ պետությունդ․ Արշակյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 17-ին մասնակցել է Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Ողջունելով ներկաներին՝ Հակոբ Արշակյանը կարեւորել է նման մասշտաբային միջոցառման անցկացումն ու նախ խոսել արդի մարտահրավերների եւ հնարավորությունների մասին:

«Անհրաժեշտ է արձանագրել, որ տարեցտարի աշխարհն ավելի փոխկապակցված է դառնում: Ավիացիան, տրանսպորտը, ինտերնետը, տեխնոլոգիաները մեզ միմյանց այնքան են մոտեցրել, որ շատ հաճախ դժվարանում ենք նույնիսկ մտաբերել՝ այս կամ այն ընկերը կամ գործընկերը արդյո՞ք ապրում է Հայաստանում, թե՝ արտերկրում: Մեր շատ հայրենակիցներ զուգահեռաբար աշխատում են, արարում, կրթում, բուժում, բիզնեսով են զբաղվում, կառուցում ու նորոգում թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում: Եվ այս շարժումը Հայաստան է բերում նոր գիտելիք, նոր հնարավորություններ, նոր ներդրումներ, նոր մարդիկ, նոր տեխնոլոգիաներ, հմտություններ, նոր միջոցներ ու ապրանքներ, Հայաստանը դարձնում է ավելի զարգացած ու աշխարհին կապակցված ու համահունչ, որոշ դեպքերում՝ նաեւ առաջանցիկ: Արտերկրից ժամանած մեր սիրելի հայրենակիցներին ցանկանում եմ ասել, որ ձեր ոչ մի քայլ, ոչ մի ներդրում, փոխանցված ոչ մի գիտելիք, ծառայություն անհետեւանք չեն մնա: Բարիք եք բերում հայ ժողովրդին ու Հայաստանի Հանրապետությանը»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահն ու հայրենակիցներին ջանքերը մեկտեղելու կոչ արել՝ ավելի ուժեղ ու զարգացած երկիր, կիրթ, առաջադեմ, հոգատար ու աշխատասեր հանրություն ունենալու համար:

Նշելով, որ օրակարգում ՀՀ անկախությանը եւ անվտանգությանը, ժողովրդավարության ամրապնդմանն ու համայնքային կապերի զարգացմանը վերաբերող հարցերն են՝ Հակոբ Արշակյանը համոզմունք է հայտնել, որ անկախ այն հանգամանքից, թե որտեղ է ապրում յուրաքանչյուր հայ, այս գործընթացներին մասնակից լինելը յուրաքանչյուրի պարտականությունն է: ԱԺ նախագահի տեղակալի համոզմամբ գագաթնաժողովի արդյունքները նշանակալի կլինեն եւ ազգային ինքնության ու միասնականության խորացման նոր խթան կհանդիսանան:

«Հայրենիքը պետություն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ»,- ելույթի ավարտին փաստել է Հակոբ Արշակյանը:

Միջոցառմանը ներկա են եղել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, ԱԺ պատգամավորներ, պետական կառավարման համակարգի, միջազգային կազմակերպությունների ու դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, սփյուռքահայ բազմաթիվ գործիչներ, պաշտոնատար այլ անձինք:

Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը մեր երկրում կանցկացվի սեպտեմբերի 17-20-ը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կազմակերպմամբ: Առաջիկա օրերին աշխատանքային տարբեր ձեւաչափերով կքննարկվեն ազգային անվտանգությանը, կայուն զարգացմանը, սփյուռքի ներուժի ներգրավմանը, հայ համայնքների զարգացմանը եւ հայրենադարձությանն առնչվող հարցեր: