Զինծառայող է մահացել. Քննչական կոմիտե
Ժամանակն է հեռանալու. նա կnրծանում է ֆուտբոլը. Տեբասը՝ Ինֆանտինոյի մասին1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայումԹրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելըԿարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմումՉկա որևէ մարդ, որ ցանկանա հաղթանակ չունենալ, պարտված ապրել․ Բագրատ արք. ԳալստանյանԿենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին էՀրաձիգ Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալըԿատարը, Եգիպտոսը, Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին առաջարկել են 10-օրյա հրադադարՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՉինացի զինվորները Հարավչինական ծովում բախվել են ֆիլիպինցի զինվորների հետ. կա վիրավորԸմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք առաջնությանըԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻսրայելը Գազայի հատվածը կիսում է երկու մասիԿողբում 48-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ 2 վիրավոր կաՆարեկ Կարապետյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը հետաձգվեցՀրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոնԿտրուկ վատացել է Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունըՀաղթանակի ճանապարհը տրվում է տառապանքով․ Բագրատ ՍրբազանՌԴ-ի համար խնդիրը ոչ թե Հայաստան-Ադրբեջան գործընթացն է, այլ այդ գործընթացներից դուրս մնալու վտանգըԱրթուր Օսիպյանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ. դատարանը վարույթ է ընդունելԻրավական կամայականությունը՝ որպես ինքնադատաստանի ինստիտուցիոնալացման նախադրյալ. ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն«Սա այն դեպքերից է, երբ կալանքը դառնում է ոչ թե դատավարական միջոց, այլ ուղերձ բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն քննադատել իշխանությունն ուզուրպացրածներին». ՀովասափյանԻրանի կողմից Հորդանանում հրթիռային հարվածների հետևանքով զոհվել և վիրավորվել են ամերիկացի զինծառայողներԱնահիտ Մանասյանն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերՈւկրաինայի ԶՈւ-ի hարվածները Wildberries-ի պահեստներին կարող են ռшզմական հանցագործnւթյnւն լինել. ՄԱԿՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում պետբյուջե է վճարել շուրջ 12,6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր՝ 62 տոկոսով ավելի 2025-ի 1-ին կիսամյակից. Ռոմանոս ՊետրոսյանԱնկախ աուդիտ՝ «Վեոլիա Ջուր»-ի ջրամատակարարման և սպասարկման որակը գնահատելու համար Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվՄի քանի օրից կինոն սկսվելու է. Արթուր ԴանիելյանՀայհիդրոմետը զգուշացնում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասինՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվել«Կորպուս Գաստրոբար»-ում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերք, մեկ արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Ովքեր են «Ուժեղ Հայաստան» դաշինքից ինքնաբացարկ հայտնել
Ովքեր են ՔՊ-ից ինքնաբացարկ են հայտնել. անուններ
Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. ԱլիևՎանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. համայնքին պատճառվել է մոտ 25 միլիոն դրամի գույքային վնաս (տեսանյութ)«Հայաստան» դաշինքից ինքնաբացարկ է հայտնել միայն Ռոոբերտ ՔոչարյանըԿրեմլը մեկնաբանել է «Wildberries»-ի պահեստների վրա հարձակումից հետո ստեղծված իրավիճակըԿամո Արեյանը մեղադրվում է Երևանի կանաչ տարածքների ապօրինի օտարման գործընթացին մասնակցելու համարԳերմանիայի նախագաը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում ձեռք բերված առաջընթացը․ Ինչպես է սպիտակ ավտոմեքենան գալիս ու 30-ից ավելի կրակոցներ արձակում Էրեբունի թաղամասում (տեսանյութ)Ռուսական բանակը հարվածներ է հասցնում Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներինՆույն Վիգեն Ավետիսը 3 տարի առաջ մեծ խանդավառությամբ մասնակցում էր Հիսուսի արձանի մրցույթին (տեսանյութ)Ի՞նչ եղավ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը․ փաստերն ընդդեմ բամբասանքներիԻրանը շարունակում է հրթիռակոծել Բահրեյնը«Զանգեզուրի միջանցքը» կկրճատի Ադրբեջանից դեպի Եվրոպա բեռնափոխադրումների հեռավորությունն ու ծախսերը․ ադրբեջանցի պաշտոնյա6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մշակույթ

Այսօր մեծանուն ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի տարեդարձն է

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, լրանում է ճարտարապետ, «Սարդարապատի հուշահամալիրը» ու այլ կոթողների հեղինակ Ռաֆայել Իսրայելյանի 116-րդ տարեդարձը։ Ահա թե ինչ է գրել Ռաֆայել Իսրայելյանի մասին իր ժամանակակիցը՝ մեծանուն արվեստաբան, ակադեմիկոս Ռուբեն Զարյանն իր «Հուշապատման» երկրորդ գրքում։

«Տասը տարին բավական եղավ, որ Իսրայելյանը, իբրև ճարտարապետ, մասնագիտական շրջաններում ճանաչման հասնի, մարդիկ հասկանան, որ նրա զարկը շատ ավելի ուժեղ է, քան մինչև հիմա զգացնել է տվել։ Նրա ճանաչումը լայն ժողովրդականության հասավ 1950֊ին, երբ կառուցվեց Հաղթանակի հուշարձանը։
 

 Ճարտարապետական գլուխգործոց։ Շատերը այն մտքին եղան, որ Թամանյանից հետո Ռաֆայել Իսրայելյանն է ամենաերևելին մեր արդի ճարտարապետության մեջ։ 


Վարպետ էր նա, և գիտեր, որ իր կառուցածը պատվանդան է, բայց, միաժամանակ, թանգարան։ Եվ ամբողջ բարդությունն էլ այդտեղ էր։ Ինչպես կառուցել, որ իբր շենք չընկալվի, լինի պատվանդան, լինելով, սակայն, շենք միաժամանակ։ Եվ այն լուծումը, որ առաջարկեց նա` իր մեջ կրում է հանդիսավոր մի վեհություն։ 

Պարզ, միաժամանակ խիստ ոճ, որ միշտ նախընտրելի է եղել Ռաֆոյի համար, գալիս է «համր» պատերի նախասիրությունից, որ շենքի դեպքում արդարացված չէր լինի, իսկ այստեղ այնպես է, կարծես ուրիշ կերպ չէր կարող լինել։ Թող ներեն մասնագետները ոչ մասնագետիս, եթե ասեմ, որ իսրայելյանական պատերը միայն անձնական ճաշակի և նախասիրության արդյունք չեն, այլ դարերի մտածողության, որ բերել է իր հետ մեր ճարտարապետական միջնադարը։ Նրա հետ միասին` նաև երդիկից լուսավորվող հայկական ժողովրդական տունը։ Իսկ այդ ամենը Ռաֆոն կրում էր իր մեջ առաջին իսկ քայլերից սկսած։ 

Տասնինը վարդյակները միմյանց չեն կրկնում։ Ոչ ոք չի ասի, թե ո՞րն է դրանց հասցեն։ Դրանք հասցե չունեն։ Ունեն ակունք։ Այդ ակունքը ազգային զգացողությունն է։ Գրում եմ և հիշում «Բոլերոն»։ Ոչ մի երաժշտագետ կամ երաժիշտ չեն ասել, թե իսպանական ժողովրդական այսինչ եղանակն է փոխառել ու մշակել Ռավելը, բայց բոլորը միաբերան վկայում են, որ «Բոլերոն» հորինված է իսպանական ժողովրդական երաժշտության ոգուն հարազատ մնալու սկզբունքով։ Այստեղ նա թերևս առավել էր անգամ հանճարեղ նախորդից։ Եվ դա նրանից է, որ նա որքան ճարտարապետ էր, նույնքան էլ նկարիչ և նրա գեղարվեստական անհատականության մեջ նկարիչն ու ճարտարապետն անբաժանելի եղան»։