Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ ՄուրադյանըՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀԱդրբեջանի և Սաուդյան Արաբիայի զորքերը համատեղ զորավարժություն են իրականացրելՎայոց ձորի մարզում բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 3 ամսական աղջկա մшհը«Ուժեղ Հայաստան»-ը ձերբակալությունների առնչությամբ հայտարարություն է տարածելՈւկրաինայի զինված ուժերը հարվածել են Լուգանսկի հեռահաղորդակցական ընկերության շենքին․ փլատակների տակ կարող են մարդիկ լինելԱդրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրել է պատերազմի ընթացքում անհետ կորած ադրբեջանցիների հարցըԱդրբեջանը մեզ ասում է՝ խաղաղության պայմանագիրը չեմ ստորագրի, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է. Արարատ ՄիրզոյանԵրևանում թիվ 4 երթուղու տրոլեյբուսը բախվել է գազատար խողովակին․ սկսվել է գազի արտահոսքԱլավերդիում հրդեհ է բռնկվել «Լադա» ավտոմեքենայում․ այն դարձել է ոչ շահագործելիԱրցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով»․ ՇարմազանովՉունենալ կուսակցական ղեկավար, չգողանալ մանդատներ․ Իոաննիսյանի կոչը՝ ի պատասխան ԿԸՀ-ի կոչինՀանգավ ինչպես մոմը. մահացել է Լևոն Ջավախյանի կինըԻշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է. Տիգրան ԱբրահամյանՎթարվել է «Ապարան-Երևան» 1200 մմ-ոց մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով (տեսանյութ)Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանnւթյան արդյունքում կա վիրավnր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները Չեք ընկճելու, ուժեղ Ստեփանավան ունենալու ենք. Գևորգյան
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատարը. որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասնել է` ինչու են ձերբակալվել «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն ու համակիրները և տեսանյութ հրապարակել
COP17-ը մերժել է տաղավար տրամադրել արցախյան ՀԿ-ներին
Հայաստանն ընդգրկվել է «թավշյա սեզոնին» ռուսաստանցիների նախընտրած հանգստի ուղղությունների ցանկումՊահանջել են դադարեցնել Խաչատրյանի կտավների ցուցադրությունը. «Հրապարակ»«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է Եղեգնաձորում ընտրական իրավիճակը լարված է. «Նայեք, աջ ու ձախ չֆիքսեմ». «Իրավունք»Իրաքը փակել է Իրանի հետ սահմանի մեծ մասըԱնդրանիկ Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվելԱրարատ Միրզոյանը ԱԺ-ում ներկայացնելու է TRIPP-ի վերաբերյալ կնքված շրջանակային համաձայնագիրը. «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՔՊ–ական պատգամավորը կհասնի իր բաղձալի պաշտոնին. Ինչ են խոսում կուլիսներում. «Իրավունք»Խուզարկությունների արդյունքում ձերբակալվել է 14 անձ. ՀԿ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ»Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ»ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի». «Իրավունք»Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականինԱլբանիայում ցուցարարները գրոհել են վարչապետի նստավայրըԱդրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին․ «Հրապարակ»Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել հութիներին. զոհվել են խաղաղ բնակիչներԾառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշներըՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքՆիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվելՓարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. Դավթյան
Քաղաքականություն

Ի՞նչ է կատարվում Ռուբեն Վարդանյանի և մյուս հայերի հետ ադրբեջանական բանտերում. BBC

Մեկ տարի առաջ հայերն Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողությունից հետո փախել են Լեռնային Ղարաբաղից: Բայց ոչ բոլորին են բաց թողել հարևան Հայաստան. Ղարաբաղի հայերի առաջնորդները, այդ թվում՝ միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել են և տեղափոխվել Բաքու։ Այս մասին ասվում է BBC-ի ռուսական ծառայության հրապարակման մեջ:

Ի՞նչ է սպասվում չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահներին ու նախարարներին: Ո՞վ է նրանց պաշտպանում: Եվ ինչո՞ւ են նրանց ազատ արձակման հույսերը կապվում COP կլիմայական համաժողովի հետ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը և նշում, որ լրագրող Լիլիթ Շահվերդյանը իրենց համար զրուցել է Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի նախկին ղեկավարների հարազատների ու փաստաբանների հետ։

«Անցած սեպտեմբերին, տասնամսյա շրջափակումից հետո, Լեռնային Ղարաբաղն անցավ Ադրբեջանի լիիրավ իրավասության տակ։ Այդ օրերին ադրբեջանցի սահմանապահները ձերբակալեցին ութ հայերի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) չճանաչված հանրապետության նախկին ռազմական և քաղաքական առաջնորդներին։

Նրանց թվում են երեք նախկին նախագահներ՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը։ Բայց այս խմբից ամենահայտնին ռուսաստանահայ միլիարդատեր Ռուբեն Վարդանյանն է, ով ԼՂՀ կառավարությունում մի քանի ամիս զբաղեցրել է վարչապետի պաշտոնը։

Իշխանություններն ու իրավապաշտպանները տարբեր տեղեկություններ են տալիս բանտարկյալների ստույգ թվի մասին։ Բաքվում խոսում են 23 հայ գերիների մասին, որոնց թվում՝ 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ռազմական գործողության արդյունքում կալանավորված ԼՂՀ ութ ղեկավարներ և 15 ռազմագերի ու քաղաքացիական անձինք։

Սակայն իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, ով ներկայացնում է հայ գերիների շահերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ), կարծում է, որ գերիների իրական թիվը զգալիորեն գերազանցում է պաշտոնական տվյալները»:

Ի՞նչ է հայտնի Ղարաբաղի նախկին ղեկավարների մասին

Սեպտեմբերի սկզբին Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարեց, որ հետաքննությունն ավարտվել է, և որ Ղարաբաղի նախկին ղեկավարների գործերը շուտով կներկայացվեն դատարան։ Սա, թերեւս, առաջին հայտարարությունն էր նրանց ճակատագրի մասին կալանավորումից հետո։

Մեկ տարի առաջ ադրբեջանական լրատվամիջոցներում ակտիվորեն լուսաբանվում էր նախկին պաշտոնյաների կալանավորումը։ Հրապարակվել են կադրեր, որտեղ նախկին ղեկավարների ձեռքերը շղթայած՝ նրանց տանում են Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայության շենքով, ինչպես նաև նրանց լուսանկարները քննչական մեկուսարանում։

Բայց դրանից հետո նրանց մասին նոր կադրեր չեն հրապարակվել։ 2023 թվականի մարտին ադրբեջանական պետական ​​AzTV հեռուստաալիքը հայտարարեց ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանի հետ հարցազրույցի մասին։

Սակայն հաղորդումը եթերից հանվեց։ «Հարցազրույցների հեռարձակումը կախված է ոչ միայն մեզանից։ Մենք կանգնած ենք հարցի առաջ, թե որքանով է նպատակահարմար այն հրապարակել հիմա», - չեղարկման պատճառների մասին խոսելիս՝ բացատրել է հեռուստաալիքի ներկայացուցիչը: Այդ ժամանակից ի վեր գերիները չեն հայտնվել լրատվամիջոցներում։

BBC-ն կապ է հաստատել երկու ձերբակալված նախկին պաշտոնյաների ընտանիքի անդամների հետ։ Երկու հարազատներն էլ հայտնել են, որ հեռախոսային կապի մեջ են գերիների հետ, սակայն չեն կարող ինքնուրույն զանգեր կատարել։ Նրանք խոսել են անանունության պայմանով։ «Մենք շատ քիչ բան գիտենք նրա վիճակի մասին: Չգիտեմ, թե երբ նա կկարողանա նորից զանգահարել՝ [Կարմիր խաչի միջազգային կոմիտեի] կամ այլ միջնորդների միջոցով։ Շփվում ենք, բայց նա չի կիսվում իր վիճակի մասին, միայն ասում է, որ ամեն ինչ լավ է։ Սովորաբար ինքս եմ նրան ընտանեկան նորություններ պատմում»,- ասել է զրուցակիցներից մեկը։ Դատավարությունների մասին նա իմանում է միայն ադրբեջանական լրատվամիջոցներից։ Մեկ այլ գերու որդի BBC-ի հետ զրույցում նման իրավիճակ է նկարագրել. «Ժամանակ առ ժամանակ զանգում է մեզ՝ ասելով, որ իր առողջությունը լավ է։ Չի եղել, որ նա երկար ժամանակ կապի մեջ չլինի»։ Գերիների ընտանիքները հասկանում են, որ մոտ ապագայում կարող են չտեսնել իրենց հարազատներին։ «Մենք հույս ունենք, որ նա կազատվի, բայց դրա համար դեռ իրական նախադրյալներ չենք տեսնում»,- BBC-ին տված հարցազրույցում ասել է հարազատներից մեկը։ Նրա խոսքով, իրենց ընտանիքին Հայաստանի կառավարությունից գրեթե ոչ մի օգնություն չի եղել: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) միակ կազմակերպությունն է, որը գործնական մակարդակով հանդես է գալիս որպես միջնորդ Ադրբեջանի և Հայաստանի միջև, ֆիզիկական հասանելիություն ունի ձերբակալվածների հետ և ապահովում է նրանց կապը նրանց ընտանիքների հետ։ ԿԽՄԿ-ն հայկական և ադրբեջանական լրատվամիջոցներին տեղեկացնում է գերիներին իր այցելությունների մասին։ Վերջին անգամ նման այցեր գրանցվել են այս տարվա օգոստոսին։

Ռուս միլիարդատերն ու ղարաբաղցի զինվորականները

Ղարաբաղի հայերի նախկին ղեկավարների հարազատները փորձում են մանրամասներ չպատմել նրանց պահման պայմանների մասին, որպեսզի չվատացնեն նրանց՝ առանց այն էլ խոցելի վիճակը։ Սակայն Ռուբեն Վարդանյանի իրավաբանների միջազգային թիմն այլ մարտավարություն է ընտրել:

Այս տարվա հունիսին ՄԱԿ-ի խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցողին կոչ է ուղարկվել՝ դատապարտելու Վարդանյանի նկատմամբ դրսևորած դաժան վերաբերմունքն ու խոշտանգումները։ Նամակում նշվում է, որ Վարդանյանի կողմից 2024 թվականի ապրիլին հացադուլ հայտարարելուց հետո նրան պատժել են և ուղարկել պատժախուց՝ զրկելով սննդից ու խմելու ջրից։

Փաստաբաններն ասում են, որ մեկուսացման պայմաններում խցի լույսերը շուրջօրյա չեն անջատվել, Վարդանյանին ստիպել են երկար ժամանակ կանգնել, իսկ նրան զրկել են զուգարանի թղթից օգտվելու, լվացվելու, սպիտակեղեն և հանդերձանք փոխելու հնարավորությունից։ 

Համաշխարհային մի շարք հայտնի գործիչներ՝ Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնից մինչև Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնար Քուշները, կոչ են արել Ադրբեջանին ազատ արձակել Վարդանյանին։ 2024 թվականի օգոստոսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջան կատարելիք այցից առաջ Ռուսաստանի հայերի միությունը խնդրել է նրան բարձրացնել Բաքվում բանակցությունների ժամանակ բարձրաձնել Ղարաբաղի հայ առաջնորդների հարցը։

Վարդանյանը կալանավորվել է Ղարաբաղում «ահաբեկչություն ֆինանսավորելու, ապօրինի զինված խմբավորումներ ստեղծելու և Ադրբեջանում ապօրինի գտնվելու համար», ասվում է BBC-ի հոդվածում.

«Չճանաչված ԼՂՀ մյուս ղեկավարները մեղադրվում են խոշտանգումների, ահաբեկչական գործողությունների կամ ազգային ատելություն սերմանելու մեջ։ Օրինակ՝ Արայիկ Հարությունյանը մեղադրվում է 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմի ժամանակ երկրի տարածքը ականապատելու, ապօրինի ռազմական կազմավորումներ ստեղծելու, ապօրինի զենք ներկրելու և ադրբեջանական քաղաքները գնդակոծելու մեջ։

Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու, ինչպես նաև զինված խմբավորումներ ստեղծելու համար։ Իսկ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի տասից ավելի հոդվածներով»։

BBC-ն հարցում է ուղարկել Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայությանը, սակայն պատասխան չի ստացել։

Ովքե՞ր են զբաղվում գերիների ազատ արձակմամբ

Վերջին մեկ տարվա ընթացքում Բաքուն և Երևանը սկսեցին ուղիղ բանակցություններ վարել՝ առանց Ռուսաստանի կամ Արևմուտքի միջնորդության։ Երկու կողմերն էլ ասում են, որ ձգտում են խաղաղության պայմանագիր կնքել՝ որքան հնարավոր է շուտ, բայց ինչ-որ բան շարունակում է խանգարել:

Այնուամենայնիվ, կան նաև հաջողություններ. դրանցից մեկը կարելի է համարել երկու երկրների սահմանի սահմանազատման գործընթացը։ Մյուսը՝ նախորդ տարվա դեկտեմբերին ռազմագերիների փոխանակումն էր։ Այնուհետև Ադրբեջանը ազատ արձակեց գերեվարված 32 հայերի, իսկ Հայաստանը վերադարձրեց երկու ադրբեջանցի զինվորների և սատարեց Բաքվի խնդրանքը՝ ընդունելու COP29-ը, այսինքն՝ կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի համաժողովի 29-րդ նստաշրջանը: Համաժողովը տեղի կունենա նոյեմբերի 11-ից 22-ը։
Այս փոխանակման մեջ ընդգրկված չեն եղել Ղարաբաղի հայերի նախկին առաջնորդները։

Հայաստանը ԱԳՆ-ի մակարդակով դատապարտել է Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության կալանավորումը և դիմել Արդարադատության միջազգային դատարան։ Սակայն Հայաստանի վարչապետն իր առաջնահերթությունների մեջ չի նշում նրանց ազատ արձակումը։

Այդուհանդերձ, հույս կա այս խնդրի նկատմամբ միջազգային ուշադրության թարմացման համար։ BBC-ի հետ զրույցում իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը և Ռուբեն Վարդանյանի շահերը ներկայացնող փաստաբան Ջարեդ Գենսերը վստահություն են հայտնել, որ մոտալուտ COP29-ը կարող է ևս մեկ անգամ համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել ռազմագերիների և քաղբանտարկյալների խնդրի վրա։

Գենսերը հայտնի ամերիկացի իրավապաշտպան է, որը մասնագիտացած է քաղբանտարկյալների հարցերում: Գենսերն ընդգծել է, որ միջազգային հանրությունը կարևոր դեր է խաղում հիշյալ խնդրում: Միջազգային դատարաններում կան բազմաթիվ դերակատարներ, ովքեր խորապես մտահոգված են այն ամենով, ինչ կատարվում է Ադրբեջանում։ [Նախագահ Իլհամ] Ալիևը կարող է փորձել փախչել կամ թաքնվել այս ճշմարտությունից, բայց դա կհանգեցնի նրա համար հեղինակության հսկայական հետևանքների, որոնք միայն կավելանան COP29-ի մոտենալուն զուգահեռ»:
COP29-ի մասով գերիների ազատ արձակման հույսերը կապված են նաև արևմտյան քաղաքական գործիչների հայտարարությունների հետ։ Այսպես, սեպտեմբերի սկզբին ԱՄՆ Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը կոչ արեց նախագահ Ալիևին ազատ արձակել հայ գերիներին, ինչպես նաև ադրբեջանցի ակտիվիստներին ու լրագրողներին, որոնք կալանավորվել են երկրում կոռուպցիայի կամ մարդու իրավունքների խախտումները լուսաբանելու համար:

Միջազգային կարևոր իրադարձություն, ինչպիսին է COP29-ը հյուրընկալելն է, պետք է ընդունող երկրին պարտավորեցնի՝ հարգելու խոսքի և հավաքների ազատությունը, գրում է սենատորը։

ԱՄՆ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները նույնպես պարբերաբար բարձրաձայնում են հայ գերիների ճակատագրի մասին և Ադրբեջանին կոչ են անում նրանց վերաբերվել մարդկայնորեն և միջազգային իրավունքին համապատասխան։

Ակտիվիստների համար, հանուն որոնց ոտքի կանգնեց Արևմուտքը, նախկինում համաներումներ եղել են Ադրբեջանում, նշում է Chatham House-ի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի գիտաշխատող Լոուրենս Բրոերսը: Հետևաբար, COP29-ին ընդառաջ չի կարելի բացառել գերիների ազատ արձակումը, սակայն առայժմ ոչինչ չի նշմարվում նման հեռանկարի մասին:

«Ես միայն խոսակցություններ եմ լսել, որ դա կարող է տեղի ունենալ»,- նշել է փորձագետը։

Հայաստանի դիրքորոշումը և Փաշինյանի դիրքորոշումը

Փաստաբան Սիրանուշ Սահակյանը, ով ներկայացնում է հայ ռազմագերիների ընտանիքների շահերը միջազգային ատյաններում, կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շրջանակներում պետք է քննարկվի բոլոր նրանց ազատ արձակումը: Նա անբավարար է համարում այդ ուղղությամբ Հայաստանի իշխանությունների ջանքերը։

«Պետք է ճնշում լինի միջազգային հանրության կողմից։ Հայաստանն ինքնուրույն ի վիճակի չէ անհրաժեշտ ճնշում գործադրել: Եթե ​​նա մնա պասիվ դիրքերում և չդիմի միջազգային հանրությանն աջակցության համար, ապա անհրաժեշտ ճնշումը պարզապես չի լինի»,- ասել է Սահակյանը։

Վարդանյանի շահերի ներկայացուցիչ Ջարեդ Գենսերը պաշտոնական Երևանի ջանքերը գնահատել է որպես «լիակատար ձախողում»։ Նա պնդում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների շրջանակներում գերիների ազատ արձակման հարցը նույնիսկ չի էլ բարձրացվում։

Հայաստանի ԱԳՆ-ն, ի պատասխան BBC-ի հարցման, հայտարարել է, որ հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց և ԼՂՀ նախկին ղեկավարների վերադարձը «առաջնահերթություն է համարվում և մշտապես գտնվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության ուշադրության կենտրոնում»:

Սակայն Հայաստանի վարչապետի վերջին հայտարարությունները վկայում են այն մասին, որ գոնե Վարդանյանը չպետք է հույսը դնի Երեւանի վրա։ Սեպտեմբերի սկզբին կայացած մամուլի ասուլիսում Փաշինյանը Վարդանյանի ճակատագրի պատասխանատվությունը փաստացի գցեց Ռուսաստանի վրա։

«Ինչպե՞ս ստացվեց, որ ՌԴ քաղաքացիությունից Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց, ո՞վ նրան խորհուրդ տվեց անել այդ քայլը, ո՞վ նրան գործուղեց ՀՀ, գործուղեց ԼՂ, ի՞նչ նպատակով, ի՞նչ երաշխիքներով ինչ խոստումներով», - հարցրեց ՀՀ վարչապետը՝ ի պատասխան Վարդանյանի ճակատագրի մասին՝ լրագրողների հարցին։

Այս ակնարկները նման են Ադրբեջանի պետական ​​լրատվամիջոցների հռետորաբանությանը, որտեղ Վարդանյանին անվանում են Ղարաբաղ ուղարկված Կրեմլի գործակալ։ Երկու երկրների ղեկավարների դիրքորոշումն այս հարցում այնքան նման է, որ անկախ լրագրողներն ուղղակիորեն հավասարեցնում են նրանց։

Ի՞նչ է լինելու հաջորդիվ

Ղարաբաղի հայերի առաջնորդների դատավարությունների ելքը դեռ պարզ չէ. ձգձգումները կարող են լինել ինչպես ի շահ գերիների, այնպես էլ՝ ի վնաս նրանց: COP29 կլիմայական համաժողովը, հավանաբար, կլինի Ադրբեջանի համար առավելագույն միջազգային ուշադրության պահը։ Այլընտրանքը մնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ պայմանագիրը, սակայն առայժմ դա անհավանական է թվում:

Չճանաչված ԼՂՀ-ի ղեկավարության կալանավորումը Ադրբեջանի համար կարևոր խորհրդանշական հաղթանակ է, ասում է Լոուրենս Բրոերսը։ Կարելի է ակնկալել, որ նրանց դատավարությունները կդառնան լրատվական-ցուցադրական տեսարան, որը կհաստատի Ադրբեջանի տեսակետը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ։

Բաքուն վերջերս հերթական անգամ մերժեց ԼՂՀ նախկին ղեկավարների նկատմամբ մեղմ վերաբերմունքի հնարավորությունը։ «Ինչ վերաբերում է ռազմագերիների վերադարձին, ապա Ադրբեջանը պարտավոր չէ ազատ արձակել ռազմական հանցագործներին և անջատողական խունտայի ռեժիմի ներկայացուցիչներին», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

Այդուհանդերձ, գերիների հարազատները փորձում են հույսը չկորցնել։

«Եթե դատավճիռ դեռ չի կայացվել, նշանակում է, որ ամենայն հավանականությամբ ինչ-որ գործողություններ են կատարվում։ Երևի իսկապես ինչ-որ բան փոխվի»,- BBC-ի հետ զրույցում հույս է հայտնել ընտանիքի անդամներից մեկը։