ՀՀ շահերից կբխեր, որ ես չլինեի հայրենասեր․ դա ամենամեծ վնասն է, որ ես տվել եմ․ Փաշինյան
Ես խոսում եմ, ոչ թե որպես ՀՀ վարչապետ, այլ որպես հայ։ Այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ։
«Մենք պետք է նկատենք մեր հայրենասիրության կործնարար կողմը՝ մեր իսկ համար։ ՀՀ շահերից կբխեր, որ ես չլինեի հայրենասեր․ դա ամենամեծ վնասն է, որ ես տվել եմ՝ էն սերը, որ տածել եմ իմ երկրի, իմ ժողովրդի նկատմամբ։ Ես սիրել եմ ու սիրում եմ, որովհետև էն ժամանակ ուրիշ ձև էի սիրում, հիմա ուրիշ կերպ եմ սիրում։ Պրոբլեմը ոչ թե էն ա, որ ես սիրել եմ մեր երկիրն ու ժողովրդին, այլ այն, որ էդ սիրո բովանդակության հեղինակը դուք չեք, ես չեմ՝ դա կայսերական սիրո, կայսրության կողմից ձևավորված սեր է՝ ներդրված իմ մեջ»,- ասաց Փաշինյանը։