Ինչո՞ւ Ադրբեջանը կարող է Պակիստանից զենք ձեռք բերել, իսկ ՀՀ-ն Հնդկաստանից չի կարող. Փաշինյանը` Հայաստանի զինվելու մեջ Ադրբեջանի մեղադրանքների մասին
Ադրբեջանից շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանը Ֆրանսիայից զենք է գնում: Ասում են՝ «Արևմուտքը զինում է ՀՀ-ին», բայց ինչո՞ւ Ադրբեջանը կարող է Իտալիայից, Չեխիայից, Սլովակիայից, Սերբիայից զենք գնել, իսկ ՀՀ-ն Ֆրանսիայից չի կարող զենք գնել: Այս մասին Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Ինչո՞ւ Ադրբեջանը կարող է Պակիստանից զենք ձեռք բերել, իսկ ՀՀ-ն Հնդկաստանից չի կարող»,- հարց ուղղեց Փաշինյանը։
Նա ընդգծեց այն, որ Հայաստանի Հանրապետության բանակի բարեփոխումները ոչ մի ագրեսիվ ենթատեքստ չունեն և որ մեր խնդիրը ինքնիշխան տարածքի պաշտպանությունն է: