Այս կիրակի Արևշատի եկեղեցում պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը
Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան
Թուրքիայում առաջին անգամ բարձր մակարդակով նշվել է ՀՀ Անկախության տոնը
«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 39 դեպք«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջայինների, այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձերՀայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահին
Մամուլ

Մակերեսային դիվանագիտության հետևանքները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Պետությունների ներքին և արտաքին քաղաքականությունները շաղկապված են։ Շատ հաճախ է նշվում, որ երկրի արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է, բայց չպետք է անտեսել, որ արտաքին քաղաքական միջավայրի ազդեցությունը երկրի ներքաղաքական իրավիճակի վրա նույնպես մեծ է լինում։ Իսկ եթե նախկինում պետությունները կարող էին գոյատևել ու զարգանալ մեկուսացման պայմաններում, ապա ներկա փուլում իրավիճակը բոլորովին այլ է։ Նույնիսկ Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված հազարից ավելի պատժամիջոցների պարագայում անհնար է այդ երկրին մեկուսացնել։

Ու որոշ ուղղություններով Արևմուտքը նույնիսկ շահագրգռված է պահպանել երկխոսությունը Ռուսաստանի հետ։ Ընդհանրապես, գլոբալացման գործընթացի արագացումը նպաստել է, որ պետություններն ավելի շատ են փոխկապակցված միմյանց, համաշխարհային տնտեսությունը միահյուսված է, իսկ արտաքին ազդակների դերակատարությունն ավելի է մեծացել։ Ուստի, արտաքին քաղաքականության առումով ավելի նպաստավոր իրավիճակում հայտնվելու համար անհրաժեշտ է գործել՝ հետևություններ անելով այն միտումներից ու գործընթացներից, որ ներկայումս տեղի են ունենում։ Այս իրողության գիտակցումը հատկապես մեծ կարևորություն ունի Հայաստանի համար, քանի որ մեր երկիրն այնպիսի աշխարհագրական դիրք ունի, որ արտաքին միջավայրը մեր ապագայի համար թերևս ամենավճռորոշն է։

Ու հետաքրքրական է, որ Փաշինյանն, անդրադառնալով Հայաստանի արտաքին միջավայրին, նշում է. «Աշխարհի և միջազգային հարաբերությունների մասին մեր պատկերացումները շարունակում են մնալ մակերեսային։ Աշխարհը մեզ համար շարունակում է մնալ անծանոթ վայր և նրան ճանաչելը՝ առաջնային խնդիր»։ «Շատ խելացի» մտքեր է արտահայտել Հայաստանի վարչապետը, բայց հարցն այն է, թե ինչո՞ւ է իր պաշտոնավարումից 6 տարի հետո Փաշինյանը հանկարծ հասկանում, որ միջազգային հարաբերությունների մասին իր պատկերացումները մնում են մակերեսային։ Իրականում չպետք է այդպես լիներ, քանի որ աշխարհն ու միջազգային հարաբերությունն այնքան էլ քաոսային չեն, ինչպես երևում է առաջին հայացքից։ Ինչպես ցանկացած գործող համակարգ, այնպես էլ միջազգային հարաբերությունները գործում են որոշակի օրինաչափությունների շրջանակում։ Իսկ այն դերակատարները, որոնք ըմբռնում են այդ օրինաչափությունները և գործում են դրանց համապատասխան, կարողանում են իրենց ճանապարհին հաջողություններ արձանագրել։

Իսկ այդ օրինաչափությունները հասկանալու համար պետք է սովորել ու, ամենակարևորը, գնահատել պրոֆեսիոնալիզմը։ Բայց ժամանակի ընթացքում Փաշինյանը հակառակն է արել, իրեն թվացել է, թե ամեն ինչ գիտի ու որևէ մեկի խորհրդի կարիքը չունի։ Ու անգամ կարող է իրեն թույլ տալ զրոյական կետից սկսել բանակցությունները, իսկ բանակցային գործընթացի մասին տեղեկանալ հենց Ալիևից։ Այսքանով հանդերձ, նա միշտ իր իշխանության քայլերը դիվանագիտական հաղթանակներ է ներկայացրել, ինչպես 2020 թվականի հոկտեմբերին էր, երբ նշում էր, թե միջազգային հանրությունը հստակ արձանագրեց, որ ադրբեջանաթուրքական տանդեմը Արցախի ու Հայաստանի դեմ կռվում է վարձկան-ահաբեկիչների օգնությամբ։ Բայց, ինչպես ցույց է տալիս ժամանակը, հետո պարզվում է, որ Փաշինյանի կողմից նշված դիվանագիտական հաղթանակներն ուղղակի խայտառակ ձախողումներ են։

Չէ՞ որ հենց Փաշինյանի խոստովանությամբ, հենց նույն միջազգային հանրությունն էր, որ նրանից պահանջում էր իջեցնել նշաձողը Արցախի կարգավիճակի հարցում։ Միջազգային հանրությունը այդպես էլ լուռ հետևեց, թե ինչպես է Արցախը կուլ գնում հանցագործ Ադրբեջանին, թե ինչպես է ՀՀ տարածքների մի մասն օկուպացվում։ Իսկ Փաշինյանն էլ հոժարությամբ կատարում է այն, ինչ իրեն Ադրբեջանն է պարտադրում։ Հիմա էլ հակառակորդը ցանկանում է ստորացուցիչ պայմանագիր ստորագրել տալ ու փոխել տալ ՀՀ Սահմանադրությունը։ ՀՀ իշխանությունների ձախողումների արդյունքում է, որ ՀՀ-ն հայտնվել է Ռուսաստան-Արևմուտք աշխարհաքաղաքական շահերի բախման տարածքում, որը բարդ հետևանքներ կարող է ունենալ մեզ համար։ Պետք է խորքային, ոչ մակերեսային գիտելիքներ ունենալ՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունենում այն երկրների հետ, որոնք հայտնվում են Ռուսաստան-Արևմուտք շահերի բախման գոտում։

Բայց Հայաստանի օրվա իշխանությունները անընդհատ ապացուցում են, որ իրենք հեռու են նման խորքային խնդիրները հասկանալու առումով: Կամ, ավելի վատ, ուղղակի չեն ուզում հասկանալ: Ի հավելումն, արձանագրենք, որ առանձին ուղղություններով էլ իշխանությունը ձախողվել է, քանի որ նախաձեռնողականություն չի ցուցաբերել։ Օրինակ՝ աշխարհաքաղաքական միտումները ցույց են տալիս, որ ժամանակակից միջազգային հարաբերություններում անընդհատ աճում է Չինաստանի քաշը, բայց Հայաստանի կողմից գրեթե նախաձեռնողականություն չի ցուցաբերվում Չինաստանի բարձրագույն ղեկավարության հետ հանդիպումների կազմակերպման ու կարևոր պայմանավորվածությունների ձեռքբերման ուղղությամբ։ Ու սա միայն մեկ օրինակն է, այդպիսի օրինակները շատ են, ու դրանց ոչ մեկ անգամ առիթ ունեցել ենք անդրադառնալու...»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։