Այս կիրակի Արևշատի եկեղեցում պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը
Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան
Թուրքիայում առաջին անգամ բարձր մակարդակով նշվել է ՀՀ Անկախության տոնը
«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 39 դեպք«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջայինների, այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձերՀայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահին
Մամուլ

Հայաստանի գործող իշխանության և Եկեղեցու միջև հարաբերություններում խզումը գնալով խորանում է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«news-front.su-ն «Հայաստանի գործող իշխանության և Եկեղեցու միջև հարաբերություններում խզումը գնալով խորանում է» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում հասարակական-քաղաքական անկայունության բնորոշ նշան են պարբերաբար սրվող քննարկումները երկրի պատմության և ժամանակակից կյանքում Հայ առաքելական եկեղեցու դերի և տեղի մասին: Գործող Սահմանադրության համաձայն, որը կանգնած է հերթական վերանայման առջև, Հայաստանը աշխարհիկ պետություն է, սակայն 18-րդ հոդվածում նշվում է Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:

Ժամանակին անկախության ձեռքբերումը նպաստեց ՀԱԵ-ի ազդեցության մեծացմանը քաղաքական և հասարակական կյանքում: Սակայն երկիր ներթափանցած կրոնական շարժումների և օտար աղանդների ակտիվ գործունեությունը լուրջ մարտահրավեր էին ՀԱԵ-ի և, ընդհանուր առմամբ, հասարակության համար, և գնալով ՀԱԵ-ի հեղինակության և ազդեցության պահպանման խնդիրը ավելի արդիական դարձավ։ Մինչև թավշյա հեղափոխությունը ՀԱԵ-ն սերտ կապեր էր պահպանում գործող իշխանության հետ։ Դա քննադատությունների տեղիք էր տալիս, բայց բնակչության մեծամասնությունը դեռ հակված չէր ամբողջությամբ տարանջատել աշխարհիկ և եկեղեցական իշխանություններին։ Իշխանության գալուց հետո Փաշինյանը նախընտրեց բացահայտ հակամարտության մեջ չմտնել ՀԱԵ-ի հետ, սակայն արևմտամետ ՀԿ-ներ, եկեղեցական այլախոհներ, տարբեր տեսակի երիտասարդական ակտիվիստներ սկսեցին քարոզչական արշավ Գարեգին Բ-ի դեմ, որոնք ուղեկցվեցին Կաթողիկոսի և հոգևորականների նկատմամբ բռնի և վիրավորական գործողություններով։ Այնուամենայնիվ, բողոքի ակցիաները լայն աջակցություն չստացան։

Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Հայաստանի պարտությունը հայ հասարակությանը շոկի մեջ գցեց, ընդդիմությունը Փաշինյանին մեղադրեց ազգային շահերին դավաճանելու մեջ և պահանջեց նրա անհապաղ հրաժարականը, այդ պահանջը պաշտպանեց նաև Գարեգին Բ կաթողիկոսը՝ կոչ անելով վարչապետին ինքնակամ հրաժարական տալ։ Նա իր այդ «հայրական կոչը» կրկին հնչեցրել է արդեն Արցախը հանձնելուց հետո: Փաշինյանը հերքել է քննադատությունը և ասել, որ «եթե եկեղեցին վատ հարաբերություններ ունի իշխանության հետ, դա նշանակում է, որ եկեղեցին վատ հարաբերություններ ունի Աստծո հետ»։ Նա Եկեղեցուն կոչ է արել «մտածել իր էության, տեսության ու հավատքի մասին», իսկ երկրի ճակատագիրը թողնել իշխանության ձեռքին։ Բացի դա, Փաշինյանը բացասական գնահատական է տվել ՀԱԵ-ի պատմական և ժամանակակից դերին, քանի որ, նրա կարծիքով, նախկինում Հայոց կաթողիկոսները եղել են «արտաքին ազդեցության գործակալներ», և դա շարունակվում է առ այսօր։

1991 թվականին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո հայ ազգին միավորել է եռամիասնության գաղափարախոսությունը (Սփյուռք - Արցախ - Հայաստան): Ընդ որում, Հայաստան ասելով՝ ի նկատի են ունեցել ոչ թե Հայաստանի Հանրապետությունը, այլ հայերի պատմական բնակության շատ ավելի ընդարձակ տարածքները։ Բայց 2018 թվականի թավշյա հեղափոխությունը հանգեցրեց հայ հասարակության գաղափարական ուղենիշների արմատական փոփոխության։ Փաշինյանի քաղաքականությունը կոչված է աջակցել վերազգային օլիգարխիային, որը մերժում է մարդկության էթնոմշակութային բազմազանությունը։ Իրենց քաղաքակրթական ընտրությունը կատարելով հօգուտ «համաշխարհային ժողովրդավարության»՝ Փաշինյանը և նրա համախոհները ձգտում են ինտեգրվել կոլեկտիվ Արևմուտքին իր «համընդհանուր արժեքներով», այսինքն՝ հայ հասարակությունը վերածել անհատների համայնքի («հպարտ քաղաքացիներ»), ովքեր ունեն սեփական մշակութային, կրոնական, սեռային և այլնի ինքնակողմնորոշում:

Դա ենթադրում է ազգային ինքնագիտակցության փոխարինում համընդհանուր «աշխարհի քաղաքացիների» վերազգային ինքնագիտակցությամբ՝ իր ոչ ազգային միասնական կյանքի մոդելով, ավանդական արժեքների ու բարոյականության մերժումով։ Հայաստանում «նախկինների հնացած ժառանգության» մերժման կողմնակիցներն են դրսից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունները, կրոնական կազմակերպությունները և տոտալիտար աղանդները: Միևնույն ժամանակ, տարբեր հասարակական կազմակերպություններ գործում են հիմնականում երիտասարդների շրջանում, մինչդեռ կրոնական կազմակերպությունները ձգտում են իրենց գործունեությանը ներգրավել բոլոր տարիքային կատեգորիաների քաղաքացիների: Նման աղանդների թիվը անընդհատ ավելանում է և, ըստ հայ փորձագետների, արդեն կազմում է երկրի բնակչության ավելի քան 10 տոկոսը (200-350 հազար մարդ):

Ամենաակտիվն ու մեծաթիվը նեոհիսնական աղանդներն են՝ «Կյանքի խոսք», «Նոր սերունդ», «Ռեմա» և այլն: 2018 թվականին հենց աղանդներն էին, որ իրենց տասնյակ հազարավոր հետևորդներին դուրս բերեցին փողոց մեծապես ապահովելով կրիտիկական զանգված, որն էլ, ի վերջո, բերեց իշխանափոխության: Ներկայում միասնական, կազմակերպված և սոցիալապես ակտիվ կրոնական աղանդները և արևմտյան ժողովրդավարության արժեքների կողմնակիցները (երիտասարդական ակտիվիստներից մինչև ԼԳԲՏ և ֆեմինիստական կազմակերպությունների ներկայացուցիչներ) գործում են որպես գործող կառավարության սոցիալական աջակցություն: Միևնույն ժամանակ, Ղարաբաղյան երկրորդ պատերազմում պարտությունից հետո հասարակության մեջ առաջացած շփոթությունն ու հուսահատությունը բնակչության մեծամասնությանը վերածել է սեփական շահերի վրա կենտրոնացած «քաղաքական ճահճի»։

Նման իրավիճակում նույն կարգախոսներով հանդես եկող պառակտված ընդդիմության համար դժվար է զանգվածային աջակցություն ստանալ ընտրություններում կամ փողոցային բողոքի ակցիաներում։ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի պատմական հեռանկարները որոշվելու են ինչպես աշխարհում տեղի ունեցող գլոբալ փոփոխություններով, այնպես էլ միջազգային ասպարեզում ի հայտ եկող ուժերի հարաբերակցությամբ: Բացի դա, Հայաստանի հեռանկարները որոշվելու են իր քաղաքացիների ընտրությամբ՝ հօգուտ «համընդհանուր արևմտյան արժեքների», կամ էլ հետագա զարգացման՝ հիմնվելով սեփական մշակութային և պատմական ժառանգության վրա»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։