Արցախը չի զավթվել, Հայաստանի օրվա իշխանությունները նվիրվել են այն թշնամուն. Դավիթ Գալստյան
Եթե Հայաստանի օրվա իշխանությունները չեն խոսում Արցախի վերադարձի մասին, ապա դա վառ ապացույց է այն մասին, որ Արցախը չի բռնազավթվել, այլ օրվա իշխանությունների կողմից ուղղակի նվիրվել է թշնամուն: Այս մասին Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթման և Արցախի ժողովրդի բռնի տեղահանման տարելիցի օրը «Եռաբլրում» ասաց Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը։
Հարցին՝ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները չեն ճանաչում Արցախի ղեկավարությանը, նույնիսկ հնարավոր է քննարկվի՝ արդյոք Երևանում պետք է ունենալ Արցախի ներկայացուցչություն, թե ոչ՝ Գալստյանն ասաց. «Իսկ ե՞րբ են ճանաչել Արցախի Հանրապետությունը, պաշտոնապես երբևէ չեն ճանաչել։ Այսօրվա իշխանությունը մոլորեցնում է հանրությանը, որպեսզի կարողանան հերթական ոտնձգությունները կատարի Արցախի ներկայացուցչության, արցախցիների նկատմամբ։ Բոլորս գիտակցում ենք, որ եթե Հայաստանիի Հանրապետությունը չճանաչեր Արցախն Ադրբեջանի մաս, ապա մենք չէինք լինի այս իրավիճակում»։