Իսկ ո՞վ է ասում, որ բանակցություններ չէին վարում․ բա, իրենց կարծիքով, ինչո՞վ էր զբաղված Արցախի նախագահը․ Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը վստահեցնում է, որ Արցախից դուրս չգալու հնարավություն չկար։
«Արցախում ցեղասպանություն էր տեղի ունենում։ Սեպտեմբերի 19-ին իրականում ցեղասպանություն էր ու դա պլանավորած ցեղասպանություն էր»,- «Եռաբլուր» այցի ժամանակ լրագրողներին ասաց նա։
Հարիբին, թե՝ հնարավո՞ր չէր բանակցություններ վարել՝ Մետաքսյա Հակոբյանը պատասխանեց․ «Իսկ ո՞վ է ասում, որ բանակցություններ չէին վարում։ Բա, իրենց կարծիքով, ինչո՞վ էր զբաղված Արցախի նախագահը։ Պատերազմը սկսվելու պահից անդադար բանակցային գործընթաց է եղել։ Ադրբեջանական կողմը որևէ պայման չէր ընդունում, միայն պահանջներ էր դնում։ Իր պահանջի չկատարման դեպքում ինքը ցեղասպանություն էր իրականացնելու բոլորի նկատմամբ։ Եթե կային գիտակ մարդիկ, որոնք այսօր տարբերակներ են ասում, ո՞ւր էին այն ժամանակ»։
Հակոբյանը վստահ է, երբ Բաքվի բանտերից վերադառնան Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, շատ հարցեր կստանան պատասխաններ։