Կողքի նստածը պետք է ասի՝ մի ծխիր, եղբայր․ Փաշինյան
Երկրում օրենքով հաստատված երթեւեկության կանոններ կան, բայց դրանք ամեն օր խախտվում են: Այդ մասին, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Բերվում է բացօթյա սրճարաններում ծխելու օրինակը. Ասում ենէ դե օրենքն ւնունեցիք, բայց մարդիկ ծխում են, նշանակում է այդքան էլ լավ օրենք չի, եկեք չեղարկենք: Ես ասում եմ՝ քրեական օրենսգիրք կա երկրում, բայց մարդիկ անընդհատ գողություն են անում: Հիմա գնանք այդ օրենքները չեղարկե՞նք: Մենք պետք է լինենք հետեւողական: Հակածխախոտային օրենքի հիմնական նպատակը ծխողի համար դիսկոմֆորտ ստեղծելն է: Եթե մարդը այսօր ծխում է բացօթյա սրճարանում, ինքը գիտի, որ հեսա կարող է գան, իրեն կամ սեփականատիրոջը բռնեն տուգանեն: Երկու անգամ, որ վախվորած, աջուձախ նայելով է ծխում, դրանով մենք մեր նպատակին հասնում ենք: Այլ բան, որ մենք հարկադրանքի այդ միջոցները պետք է ավելի էֆեկտիվ կիրառենք»,-ասաց նա՝ նկատելով. «Ծխողները խորոմանկ ժպտում են»:
Փաշինյանը նկատեց, որ պետք է նաեւ կողքի նստածը ասի՝ մի ծխիր, եղբայր, անհարմարություն ես պատճառում. «Սխալ է ընկալումը, որ ամեն ինչ պետք է անի իրավապահ մարմինը: Իրավակարգն այն է, որ եթե քաղաքացին չի կարողանում անի, այ դրանից հետո ոստիկանը անի»,-ասաց նա: