Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ ՄուրադյանըՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀԱդրբեջանի և Սաուդյան Արաբիայի զորքերը համատեղ զորավարժություն են իրականացրելՎայոց ձորի մարզում բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 3 ամսական աղջկա մшհը«Ուժեղ Հայաստան»-ը ձերբակալությունների առնչությամբ հայտարարություն է տարածելՈւկրաինայի զինված ուժերը հարվածել են Լուգանսկի հեռահաղորդակցական ընկերության շենքին․ փլատակների տակ կարող են մարդիկ լինելԱդրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրել է պատերազմի ընթացքում անհետ կորած ադրբեջանցիների հարցըԱդրբեջանը մեզ ասում է՝ խաղաղության պայմանագիրը չեմ ստորագրի, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է. Արարատ ՄիրզոյանԵրևանում թիվ 4 երթուղու տրոլեյբուսը բախվել է գազատար խողովակին․ սկսվել է գազի արտահոսքԱլավերդիում հրդեհ է բռնկվել «Լադա» ավտոմեքենայում․ այն դարձել է ոչ շահագործելիԱրցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով»․ ՇարմազանովՉունենալ կուսակցական ղեկավար, չգողանալ մանդատներ․ Իոաննիսյանի կոչը՝ ի պատասխան ԿԸՀ-ի կոչինՀանգավ ինչպես մոմը. մահացել է Լևոն Ջավախյանի կինըԻշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է. Տիգրան ԱբրահամյանՎթարվել է «Ապարան-Երևան» 1200 մմ-ոց մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով (տեսանյութ)Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանnւթյան արդյունքում կա վիրավnր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները Չեք ընկճելու, ուժեղ Ստեփանավան ունենալու ենք. Գևորգյան
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատարը. որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասնել է` ինչու են ձերբակալվել «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն ու համակիրները և տեսանյութ հրապարակել
COP17-ը մերժել է տաղավար տրամադրել արցախյան ՀԿ-ներին
Հայաստանն ընդգրկվել է «թավշյա սեզոնին» ռուսաստանցիների նախընտրած հանգստի ուղղությունների ցանկումՊահանջել են դադարեցնել Խաչատրյանի կտավների ցուցադրությունը. «Հրապարակ»«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է Եղեգնաձորում ընտրական իրավիճակը լարված է. «Նայեք, աջ ու ձախ չֆիքսեմ». «Իրավունք»Իրաքը փակել է Իրանի հետ սահմանի մեծ մասըԱնդրանիկ Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվելԱրարատ Միրզոյանը ԱԺ-ում ներկայացնելու է TRIPP-ի վերաբերյալ կնքված շրջանակային համաձայնագիրը. «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՔՊ–ական պատգամավորը կհասնի իր բաղձալի պաշտոնին. Ինչ են խոսում կուլիսներում. «Իրավունք»Խուզարկությունների արդյունքում ձերբակալվել է 14 անձ. ՀԿ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ»Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ»ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի». «Իրավունք»Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականինԱլբանիայում ցուցարարները գրոհել են վարչապետի նստավայրըԱդրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին․ «Հրապարակ»Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել հութիներին. զոհվել են խաղաղ բնակիչներԾառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշներըՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքՆիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվելՓարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. Դավթյան
Քաղաքականություն

Արցախի էջը փակված չէ. Արցախը մեր հայրենիքն է․ այն պետք է կրկին դառնա հայկական. «Հայաքվե»

Արցախի բռնազավթումն ու ամբողջական հայաթափումը հայ ժողովրդի պատմության մեջ նախադեպը չունեցող ողբերգություն էր, քանի որ հայ ժողովրդի մի հատվածը ցեղասպանման վտանգի ներքո ամբողջական էթնիկ զտման ենթարկվեց փաստացի պետականություն ունենալու պայմաններում։ Այս մասին հայտարարություն է տարածել «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության խորհուրդը:

Հայտարարությունում նաև ասվում է. «Այս ծանրագույն ողբերգության մեջ որքան էլ զգալի լինի Հայաստանի գործընկեր երկրների կամ միջազգային կազմակերպությունների թողտվության մեղքը, այդուհանդերձ գլխավոր պատասխանատուն Հայաստանի Հանրապետության գործող վարչախումբն է, որն ապօրինաբար Արցախը պաշտոնապես Ադրբեջանի մաս ճանաչեց և դրանով Բաքվի ցեղասպան վարչակարգին գործողությունների ազատություն տվեց։

Ավելի քան 9 ամիս լիակատար շրջափակման պարագայում 120 հազար մարդ, այդ թվում 30 հազար երեխա, առանց սննդի, էլեկտրականության, վառելիքի, դեղորայքի և անհրաժեշտ այլ պարագաների, հայտնվեցին իսկական հումանիտար աղետի ճիրաններում։ Իսկ սեպտեմբերի 19- 20-ին Բաքվի բռնապետական վարչախմբի ձեռնարկած ռազմական ագրեսիան, որի հետևանքով Արցախն ամբողջովին հայաթափվեց, մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն էր, ցեղասպանական ակտ՝ բնորոշելի միջազգային քրեական իրավունքի նորմերով։

Արցախի բռնազավթումն ու հայաթափումը ոչ միայն արցախցիների, այլև բովանդակ հայ ժողովրդի համար հումանիտար ու հոգեբանական ծանր աղետ է, բայցև մի վերջին մեծ դաս՝ հայոց պետության և հայ ժողովրդի անցած ուղին ևս մեկ անգամ քննության առնելու, մեր՝ որպես հավաքականության, և մեզնից յուրաքանչյուրի՝ որպես անձի առաքելությունը և արժեքները վերաիմաստավորելու համար։

Արցախը հուշ չէ, պատմություն չէ։ Արցախի էջը փակված չէ։ Արցախը մեր հայրենիքն է․ այն պետք է կրկին դառնա հայկական։

Այս նպատակով մեր «ՀայաՔվե» նախաձեռնությունն իր գործունեությամբ նպաստելու է․

  • Արցախում ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված և ռազմական հանցագործություններ կազմակերպած ու իրականացրած ինստիտուտներին ու անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ ձեռնարկվելիք միջազգային իրավական գործընթացներին,
  • միջազգային անվտանգային գործուն երաշխիքների ներքո Արցախի հայության` հայրենիք վերադարձի գաղափարի հետևողական կենսագործմանը,
  • Հայաստանի Հանրապետությունում արցախյան համայնքների, կառույցների, ինքնության պահպանմանը, արցախցիների հավաքական կյանքի կազմակերպմանը,
  • Հայաստանի Հանրապետությունում արցախցիների հանդեպ խտրականության, ատելության խոսքի դրսևորումների կանխարգելմանն ու դատապարտմանը։

Կոչ ենք անում մեր բոլոր հայրենակիցներին սեր և հոգատարություն դրսևորել արցախցի մեր քույրերի ու եղբայրների հանդեպ, աջակցել նրանց։ Թեև մեր նպատակն արցախցիների ապահով վերադարձն է իրենց տներ, բայցև կարևոր ենք համարում ունենալ այն գիտակցումը, որ Հայաստանի Հանրապետությունում էլ նրանք իրենց հայրենիքում են, իրենց տանն են, ճիշտ այնպես, ինչպես և ՀՀ ցանկացած քաղաքացի տանտիրոջ իրավունքով կարողանալու է հետագայում բնակվել վերահայացված Արցախում»: