Մեկ ադրբեջանցու սահմանը հատելն արդեն բավական է անվտանգության համակարգի վիճակը գնահատելու համար. Աբրահամյան
Հայ երիտասարդության շրջանում պահպանվում են ռևանշիստական տրամադրությունները․ ՀաջիևԱդրբեջանցի զինծառայողը փախել է օկուպացված Բերձորի զորամասից. Ադրբեջանի Գլխավոր դատախազությունԹշնшմшկшն բանակում, մեղմ ասած, ամեն ինչ չէ, որ այն «փառապանծ» վիճակում է, ինչ որ փորձում է մեզ ներկայացնելՄինչև ժամը 17:00-ը լույս չի լինիԱԳՆ-ի նախկին շենքում բարձրակարգ հյուրանոց է լինելու. «Հրապարակ»4 գերատեսչության անարդյունք աշխատանքը․ Ծավի առեղծվածը․ «Ժողովուրդ»Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող Միլլերի առանձնատանը խոշոր հրդեհ է բռնկվել
Աղոթքի նախաճաշերը ցինիկաբար օգտագործվում են որպես ամերիկյան արտաքին քաղաքականության գործիք՝ աջակցելու Փաշինյանի նման ավտոկրատներին. Ամստերդամ
«Փաշինյանը մեր հետեւից էլ կգա»․  Արցախցի պաշտոնյաները «ջրի տակ» են անցել. «Հրապարակ»Ռուսաստանի Վորոնեժի մարզում ուղղաթիռ է կործանվել. կան զոհերԵրևանում կանցկացվի աղոթքի երկրորդ նախաճաշը․ ովքեր են ժամանելու և ինչ է քննարկվելու․ «Ժողովուրդ»Ադրբեջանցու կրակոցից հետո, երեխաները ևս դիմել են հիվանդանոց. դատախազությունը նոր մանրամասներ է ներկայացրելԱՆԻՖ-ի քրեական վարույթի շրջանակներում իրավաբանական օգնության համար դիմում են ներկայացրել Սինգապուր և ԱՄՆ. «Ժողովուրդ»Իմ առաջարկը վտանգավոր է, բայց կօգնի Փաշինյանի ծրագրի դեմն առնելուն. «Հրապարակ» Ինչու է պաշտոնից հեռացել Սարգիս Հայոցյանը. «Ժողովուրդ»Խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը. «Հրապարակ»Աննա Հակոբյանի աղմկահարույց փաթեթը կանգ առավ․ քննարկումը հետաձգվեց, ստորագրահավաքը՝ մեկնարկեց․ «Ժողովուրդ»Սսաուդյան Արաբիայի ավիացիան հարվածներ է հասցրել Սանայում գտնվող հութիների ճամբարինԴատարանի նպատակը եղել է Էդգար Ղազարյանին պատգամավորական մանդատից զրկելըՄարզն ուզում են «վերցնել» Ծառուկյանից. «Հրապարակ»«Աշխարհաքաղաքական Գիքոր» Փաշինյանը դեգերումների մեջ է․ հակառուսական ալիքը նահանջում է. «Հրապարակ»«Դար 21»–ը հերքում է Փաշինյանին․ «Սեպտեմբերի 27-ին հեռարձակել է ոչ տոնական երաժշտություն»Երևանի և Թեհրանի մետրոպոլիտենները քննարկել են համագործակցության հնարավորություններըԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցու հարձակումից տուժել են նաև սյունեցի կնոջ երեխաները․ նոր մանրամասներԱդրբեջանցի զինծառայողի «աննկատ զբոսանքը» մինչև Շաքի. քաղաքագետ«Եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահն Արման Եղոյանն է լինելուԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԳագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել էԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ ՊուտինԼուկաշենկոն Բելառուսի քաղաքացիություն է շնորհել նաև Հայաստանի քաղաքացիներինԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է Երևան«Ներթափանցում» բառը կարելի է փոխել, գրել՝ ադրբեջանցիները «անակնկալ ստուգայց» են կատարել ՍիսիանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումՔննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու հնարավորություններըԹուրքիան «միջնորդում է» Սիրիայի ու «Հեզբոլահ»-ի հարաբերությունների բարելավմանըՄիրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ամերիկյան գործընկերության օրակարգըԷներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոններըՕրվա իշխանությունն ունի ընդամենը մեկ ելք՝ ադրբեջանցի զինծառայողին փոխանակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հետ. ՍաղաթելյանԲերքանուշում մահացու վրաերթի են ենթարկել հեծանվորդին եւ դիմել փախուստիԻնչպե՞ս է ադրբեջանցին կարողացել հատել Հայաստանի սահմանը և հասնել բնակավայր. ԴանիելյանՊուտինը նշել է՝ Թրամփի հետ ունի «բավական լավ, երկար տարիների հարաբերություններ»ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդըԲելառուսի արտգործնախարարը հայտարարել է, որ Ֆրանսիան արգելափակել է իր ելույթը ՄԱԿ-ի ԱԽ-ումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենԽՍՀՄ փլուզմանը հանգեցրել են ղեկավարության մի քանի սերունդների սխալները․ ՊուտինՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ ՀայրապետյանՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարը«Կտուր» ռեստորանից «գանգուղեղային վնասվածք, սրտի կանգ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ, որն ավելի ուշ մահացել է
Հասարակություն

ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանի տան և Գուրգեն Արսենյանին պատկանող տարածքում պшյթnւցիկների տեղադրման գործից

Ավարտվել է Երևան քաղաքի Նոյ թաղամասի առանձնատան և Գյուլբենկյան փողոցում տեղակայված կուսակցությունների գրասենյակների մոտ 2024թ․ փետրվարին կազմակերպված ահաբեկչության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 3 անձի մասով։

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացված հսկայածավալ քննչական ու գաղտնի քննչական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքացի Գ.Ս.-ն, Վ․Հ․–ն և նախաքննությամբ դեռևս չպարզված անձինք, ունենալով հակաիշխանական հայացքներ, Հայաստանում գործող իշխանության հետ ունենալով գաղափարական թշնամանք, կազմակերպել են 2024 թվականի փետրվարի 10-ին Երևան քաղաքի Նոյ Թաղամասի 143/1 հասցեում, իսկ 2024 թվականի փետրվարի 20-ին՝ Գյուլբենկյան 30/3 և Գյուլբենկյան 33 հասցեներում ահաբեկչությունների կատարում:

Մասնավորապես, Գ.Ս.-ն բնակչությանն ահաբեկելու, հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելու, հանրային իշխանության ներկայացուցիչ և հանրային ծառայող, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գուրգեն Մելքոնյանին քաղաքական կոնկրետ հայտարարություններից ու դիրքորոշումներից ձեռնպահ մնալուն հարկադրելու և այդպիսով հանրային իշխանության մարմիններին ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի կոնկրետ լուծումներից ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով, կազմակերպել է Ա.Գ.-ի և Է. Պ.-ի կողմից ահաբեկչություն կատարելը, այն է՝ Գուրգեն Մելքոնյանի բնակության վայրի հարակից տարածքի քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, նրանց առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու վտանգով, ինչպես նաև խոշոր չափերի գույքային վնաս պատճառելով զուգորդված պայթյուն կատարելը:

Է.Պ.-ն և Ա.Գ.-ն,  նախապես քննարկելով կատարվելիք գործողության մանրամասները, 2024թ․ փետրվարի 10-ին, իրավապահ մարմինների կողմից չբացահայտվելու նպատակով, իրենց բջջային հեռախոսները թողել են վերջինիս բնակության վայրում, և իրենց հետ վերցնելով նախապես պատրաստված, փշրտող գործողության տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութով լիցքավորված ինքնաշեն պայթեցման սարքը, տաքսի ավտոմեքենայով ուղևորվել են դեպի Երևան քաղաքի նախապես որոշված հասցե։ Այնտեղ Է.Պ.-ն, կարծելով, թե Երևան քաղաքի Նոյ թաղամասի 143/1 հասցեում գտնվող առանձնատունը պատկանում է Գուրգեն Մելքոնյանին, Ա.Գ.-ի կողմից նախապես բացատրված եղանակով, ապօրինի կերպով ձեռք բերված վերոհիշյալ պայթեցման սարքի մեջ է տեղադրել դրա համար խթանիչ հանդիսացող էլեկտրական մարտկոցը, պայթեցման սարքը պարսպի վրայից նետել է դեպի նշված առանձնատան աջ անկյունային հատվածը և հեռացել։ Այնուհետև հիշյալ անձինք տարբեր տաքսի ավտոմեքենաներով գնացել են Ա․Գ–ի բնակության վայր:

Նույն օրը՝ ժամը 04:30:02-ին, տեղի է ունեցել նշված պայթեցման սարքի պայթյունը, որը զուգորդվել է քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, նրանց առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու իրական վտանգով, և առանձնատան սեփականատեր Ա.Բ.-ին պատճառվել է առնվազն խոշոր չափերի գույքային վնաս:

Բացի այդ, Գ.Ս.-ի և նախաքննությամբ դեռևս չպարզված անձանց կազմակերպմամբ, Վ.Հ.-ն, բնակչությանը, ինչպես նաև դրա առանձին խմբին՝ մասնավորապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին, նրանց աջակիցներին ահաբեկելու, հանրային իշխանության գործունեությունը կազմալուծելու, հանրային իշխանության մարմիններին, այդ թվում՝ հանրային իշխանության ներկայացուցիչ և հանրային ծառայող, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, «Միավորված աշխատանքային կուսակցության» հիմնադիր ղեկավար Գուրգեն Արսենյանին իրենց համար անընդունելի քաղաքականություն վարելուց և քաղաքական դիրքորոշումներ պահպանելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու դիտավորությամբ, իրավապահ մարմինների կողմից չբացահայտվելու նպատակով նախապես անջատելով բջջային հեռախոսը, 2024 թվականի փետրվարի 20-ին, իր հետ վերցնելով ապօրինի կերպով նախապես պատրաստված պայթուցիկ սարքերը, հեծանվով գնացել է Երևան քաղաքի Գյուլբենկյան 33 հասցեում գտնվող «Միավորված աշխատանքային կուսակցության» գրասենյակի մոտ և ժամը 03։50-ին գրասենյակից 9 մետր հեռավորության վրա գտնվող մայթեզրի ծառի տակ տեղադրել է նախապես պատրաստված, որպես պայթեցման միջոց շուրջ 1 կիլոգրամ տրոտիլ և պենտալիտ, իսկ որպես խոցման միջոց՝ հեղյուսներ և մանեկներ պարունակող, ավերածություններ գործելու, մարդկանց կյանքից զրկելու, շրջակա շինություններն ամբողջությամբ ավերելու համար պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը։

Այնուհետև նույն ժամանակահատվածում իր մոտ գտնվող, որպես խոցման էլեմենտներ՝ մանեկներ, իսկ որպես պայթուցիկ նյութ՝ անծուխ վառոդ պարունակող, մարդկանց կյանքից զրկելու, գույք վնասելու և ոչնչացնելու համար պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը տեղադրել է Գյուլբենկյան 30/3 հասցեում գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային գրասենյակի մուտքի մոտ՝ այդ կերպ առաջացնելով պայթյունի և հրկիզման իրական սպառնալիք՝ զուգորդված քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, նրանց առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանքներ առաջացնելու վտանգով:

Վ.Հ.-ի կողմից տեղադրված պայթեցման սարքերը չեն պայթել, և նշված հետևանքները վրա չեն հասել պատահականությամբ՝ ինքնաշեն պայթեցման սարքերի գործարկման մեխանիզմը հաշվարկված եղանակով չգործելու պատճառով:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Գ․Ս․–ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-308-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) , 336-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ)  և 335-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ):  Վ․Հ․–ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-308-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով,  335-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ) և 336-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ), Ա․Գ․–ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով,  335-րդ հոդվածի 2-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Նախաքննությունը, հիշյալ երեք մեղադրյալների մասով, ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: