Մեկ ադրբեջանցու սահմանը հատելն արդեն բավական է անվտանգության համակարգի վիճակը գնահատելու համար. Աբրահամյան
Հայ երիտասարդության շրջանում պահպանվում են ռևանշիստական տրամադրությունները․ ՀաջիևԱդրբեջանցի զինծառայողը փախել է օկուպացված Բերձորի զորամասից. Ադրբեջանի Գլխավոր դատախազությունԹշնшմшկшն բանակում, մեղմ ասած, ամեն ինչ չէ, որ այն «փառապանծ» վիճակում է, ինչ որ փորձում է մեզ ներկայացնելՄինչև ժամը 17:00-ը լույս չի լինիԱԳՆ-ի նախկին շենքում բարձրակարգ հյուրանոց է լինելու. «Հրապարակ»4 գերատեսչության անարդյունք աշխատանքը․ Ծավի առեղծվածը․ «Ժողովուրդ»Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող Միլլերի առանձնատանը խոշոր հրդեհ է բռնկվել
Աղոթքի նախաճաշերը ցինիկաբար օգտագործվում են որպես ամերիկյան արտաքին քաղաքականության գործիք՝ աջակցելու Փաշինյանի նման ավտոկրատներին. Ամստերդամ
«Փաշինյանը մեր հետեւից էլ կգա»․  Արցախցի պաշտոնյաները «ջրի տակ» են անցել. «Հրապարակ»Ռուսաստանի Վորոնեժի մարզում ուղղաթիռ է կործանվել. կան զոհերԵրևանում կանցկացվի աղոթքի երկրորդ նախաճաշը․ ովքեր են ժամանելու և ինչ է քննարկվելու․ «Ժողովուրդ»Ադրբեջանցու կրակոցից հետո, երեխաները ևս դիմել են հիվանդանոց. դատախազությունը նոր մանրամասներ է ներկայացրելԱՆԻՖ-ի քրեական վարույթի շրջանակներում իրավաբանական օգնության համար դիմում են ներկայացրել Սինգապուր և ԱՄՆ. «Ժողովուրդ»Իմ առաջարկը վտանգավոր է, բայց կօգնի Փաշինյանի ծրագրի դեմն առնելուն. «Հրապարակ» Ինչու է պաշտոնից հեռացել Սարգիս Հայոցյանը. «Ժողովուրդ»Խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը. «Հրապարակ»Աննա Հակոբյանի աղմկահարույց փաթեթը կանգ առավ․ քննարկումը հետաձգվեց, ստորագրահավաքը՝ մեկնարկեց․ «Ժողովուրդ»Սսաուդյան Արաբիայի ավիացիան հարվածներ է հասցրել Սանայում գտնվող հութիների ճամբարինԴատարանի նպատակը եղել է Էդգար Ղազարյանին պատգամավորական մանդատից զրկելըՄարզն ուզում են «վերցնել» Ծառուկյանից. «Հրապարակ»«Աշխարհաքաղաքական Գիքոր» Փաշինյանը դեգերումների մեջ է․ հակառուսական ալիքը նահանջում է. «Հրապարակ»«Դար 21»–ը հերքում է Փաշինյանին․ «Սեպտեմբերի 27-ին հեռարձակել է ոչ տոնական երաժշտություն»Երևանի և Թեհրանի մետրոպոլիտենները քննարկել են համագործակցության հնարավորություններըԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցու հարձակումից տուժել են նաև սյունեցի կնոջ երեխաները․ նոր մանրամասներԱդրբեջանցի զինծառայողի «աննկատ զբոսանքը» մինչև Շաքի. քաղաքագետ«Եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահն Արման Եղոյանն է լինելուԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԳագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել էԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ ՊուտինԼուկաշենկոն Բելառուսի քաղաքացիություն է շնորհել նաև Հայաստանի քաղաքացիներինԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է Երևան«Ներթափանցում» բառը կարելի է փոխել, գրել՝ ադրբեջանցիները «անակնկալ ստուգայց» են կատարել ՍիսիանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումՔննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու հնարավորություններըԹուրքիան «միջնորդում է» Սիրիայի ու «Հեզբոլահ»-ի հարաբերությունների բարելավմանըՄիրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ամերիկյան գործընկերության օրակարգըԷներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոններըՕրվա իշխանությունն ունի ընդամենը մեկ ելք՝ ադրբեջանցի զինծառայողին փոխանակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հետ. ՍաղաթելյանԲերքանուշում մահացու վրաերթի են ենթարկել հեծանվորդին եւ դիմել փախուստիԻնչպե՞ս է ադրբեջանցին կարողացել հատել Հայաստանի սահմանը և հասնել բնակավայր. ԴանիելյանՊուտինը նշել է՝ Թրամփի հետ ունի «բավական լավ, երկար տարիների հարաբերություններ»ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդըԲելառուսի արտգործնախարարը հայտարարել է, որ Ֆրանսիան արգելափակել է իր ելույթը ՄԱԿ-ի ԱԽ-ումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենԽՍՀՄ փլուզմանը հանգեցրել են ղեկավարության մի քանի սերունդների սխալները․ ՊուտինՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ ՀայրապետյանՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարը«Կտուր» ռեստորանից «գանգուղեղային վնասվածք, սրտի կանգ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ, որն ավելի ուշ մահացել է
Հասարակություն

Կանխվել է hանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու դեպք. կան կալանավորվածներ

Սեպտեմբերի 16-ին օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի բնակչին և նրա կնոջը պատկանող, նույն քաղաքում գտնվող բնակարանից նախապատրաստվում է առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 77.446.000-ից 116.169.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդերի և այլ թանկարժեք իրերի հափշտակություն:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ ԱԱԾ ծառայողների կողմից համակարգված և պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու արդյունքում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, իրենց կամքից անկախ հանգամանքներով, չեն կարողացել իրագործել հանցավոր մտադրությունը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 43-252-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերի, 318-րդ հոդվածի 1-ին մասի և 319-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում Սևանի քննչական բաժնի և ԱԱԾ աշխատակիցների համակարգված գործողությունների արդյունքում պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ, այդ թվում՝ հանցավոր խմբի կազմակերպման նպատակները, ինչպես նաև՝ խմբի կազմակերպիչների և անդամներից մի քանիսի ինքնությունը:

Մասնավորապես՝ ապացուցողական գործողություններով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մի խումբ անձինք, համաձայնության գալով, մտադրվել են խմբի կազմում իրականացնել Սևան քաղաքի վերոհիշյալ բնակիչներին պատկանող բնակարանից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն, որն իրագործելու համար ստեղծել են հանցավոր կազմակերպություն՝ կայուն խումբ՝ դրա կազմում ընդգրկելով նաև այլ անձանց:

Հանցավոր խմբի կազմակերպիչները, իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու համար, պայմաններ են ստեղծել, մանրամասն պլանավորել են իրենց գործողությունները. օրեր առաջ կատարել են տուժողների բնակարանի ու հարակից տեղանքի ուսումնասիրություն, այդ թվում մշակել են նշված տարածքի անցուդարձը հսկելու և իրենց քողարկելու, հանցանքը կատարելու համար բնակարան ապօրինի մուտք գործելու և այնտեղից հեռանալու հնարավոր աննկատ ուղիների վերաբերյալ ծրագրեր, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել սկսել բնակարան ապօրինի մուտք գործելով առանձնապես խոշոր չափերով գույքի բացահայտ հափշտակությունը, քանի որ հանցագործության նախապատրաստության ընթացքում բացահայտվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
ՔԿ փոխանցմամբ, վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատախազին՝ 2 անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Որոշում է կայացվել, դատարան ներկայացնելու համար, ձերբակալել նշված անձանց։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում խմբի անդամներից երկուսը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին, նրանց մեղադրանքներ են ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասով և 43-253-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով:

Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ հիշյալ անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ, որոնք բավարարվել են:

Նախաքննության ընթացքում բնակարաններում և ավտոմեքենայում կատարված խուզարկություններով հայտնաբերվել են քննության համար հետաքրքրություն ներկայացնող առարկաներ՝ օդաճնշիչ ատրճանակ, դանակ, խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր, որոնց վերաբերյալ նշանակվել են փորձաքննություններ, ինչպես նաև հայտնաբերվել է Սևան քաղաքի քարտեզը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցավոր կազմակերպության մյուս անդամներին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: