Այս կիրակի Արևշատի եկեղեցում պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը
Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան
Թուրքիայում առաջին անգամ բարձր մակարդակով նշվել է ՀՀ Անկախության տոնը
«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 39 դեպք«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջայինների, այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձերՀայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահին
Մամուլ

ՔՊ նիստում Փաշինյանը դժգոհել է, որ «իր ընկեր» Գագիկ Մելքոնյանի որդի Արման Մելիքյանն ազատվել է պաշտոնից. նիստը դժգոհությունների մթնոլորտում է անցել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հինգշաբթի օրը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող նիստն անցել է բուռն մթնոլորտում։ Կուսակցությունից չորուցամաք հայտնեցին միայն․ «Քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելուն, ինչպես նաև կադրային քաղաքականությանն առնչվող հարցեր։ ՀՀ ԱԺ պատգամավորներ Արփի Դավոյանը և Լուսինե Բադալյանը հանդես են եկել զեկույցներով»։ 

Սակայն երեք ժամանոց նիստի ընթացքում տասնյակ ՔՊ-ականներ` առանց անուններ տալու, ելույթներ են ունեցել, արձանագրել, որ կոռուպցիան ոչ միայն սողոսկել է, այլեւ արմատավորվել հեղափոխական իշխանության մեջ եւ այդ մասին են փաստում տարատեսակ ինֆորմացիաներն ու մամուլի հրապարակումները: Այս թեմայով բավականին բոցաշունչ ելույթ է ունեցել նախկին գայիշչնիկ Արմեն Խաչատրյանը, ասել է, որ մինչ նախկիններին են քննադատում, այսօրվա իշխանություններից շատերն իրենց ունեցվածքով անգամ գերազանցում են նրանց, բայց անուններ չի տվել, ընդամենը նշել է, որ տեսնում-լսում են ամեն ինչի մասին։ 

ՔՊ-ում միաձայն քննադատել են նաեւ վարվող կադրային քաղաքականությունը, դժգոհել, որ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի կադրերը բարձր պաշտոններ են զբաղեցնում, ինչը հանրության կողմից, մեղմ ասած, «լավ չի ընկալվում»։ Ծավալուն զեկուցով է հանդես եկել ՔՊ վարչության անդամ Արփի Դավոյանը, ով զեկույցի առյուծի բաժինը նվիրել է արդարադատության նախարար Գրիգորի Մինասյանին` Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի եղբորը։

Ասել է՝ հերիք չէ, որ ինքը նշանակվել է բարձր պաշտոնի, իր կադրային քաղաքականությունն էլ իրականացնում է նախկինների միջոցով, առանցքային պաշտոններին նշանակում է նախկիններին կամ նրանց հետ փոխկապակցված անձանց։ Հնչել են անուններ՝ արդարադատության փոխնախարարի պաշտոնում վերջերս նշանակված Սիրվարդ Գեւորգյանին է հիշել, ով Ռոբերտ Քոչարյանի դստեր համակուրսեցին է եղել, նաեւ` մտերիմը, թեեւ` հանուն պաշտոնի, փոխնախարարն ուրացավ այդ մտերմությունը եւ անգամ Նիկոլ Փաշինյանին սեր խոստովանեց։ Դավոյանը խոսել է ինչ-որ փորձագիտական վարչության ղեկավարի մասին եւս, որը նախկիններից է ու հեգնել է՝ արդյոք տվյալ պաշտոնյան կարո՞ղ է անաչառ փորձաքննություն իրականացնել նախարարի եղբոր, հոր նկատմամբ հարուցված գործերով։

Հիշատակվել է նախարարության Պրոբացիայի ծառայության պետ Արամ Նիկոյանը, որը Երևանի նախկին փոխքաղաքապետ, «Դիմադրություն» շարժման հանրահավաքների ակտիվ մասնակից Վահե Նիկոյանի եղբայրն է, որն աշխատել է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման տարիներին, բայց հրաժարվել էր աշխատել Հայկ Մարությանի հետ։

Եվ չնայած բազում պաշտոններ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ են համալրվում եւ բնական է, որ նա է դրանց «դաբրո» տալիս, սակայն խոսակցությունը թեժ է ստացվել։ Ի դեպ, պատմեցին, որ Դավոյանից բացի այլ ՔՊ-ականներ էլ են Գրիգոր Մինասյանի նշանակումը քննադատել, իսկ Արման Եղոյանն ասել է, որ եթե անգամ Մինասյանը սուպեր մասնագետ է, ապա Միշիկի եղբայր լինելու համար անթույլատրելի էր նրա նշանակումը։

Ի դեպ, Գրիգոր Մինասյանի նշանակման պահին էլ ՔՊ-ում շատերը դեմ էին դրան, բայց Փաշինյանը միանձնյա որոշում կայացրեց:  Հատուկենտ առարկություններ են հնչել, որ կադրային քաղաքականության հարցում սխալ է առաջնորդվել «պոլի փետ լինի` ՔՊ-ից լինի» հայտնի լոզունգով, սակայն նման բան ասողներն էլ են հավելել, որ իրենք էլ չեն ողջունում նախկին կարկառուն անձանց հետ ուղիղ կապ ունեցողների նշանակումը։

Ելույթ ունենալով վերջում՝ Փաշինյանը պատասխանել է բոլոր մեղադրանքներին՝ իրեն բնորոշ եղանակով աբարոտկա ֆռռալով եւ վերադարձնելով կուսակիցներին։ Նա մուննաթ է եկել՝ թե ինչի եք դժգոհում նշանակումներից, դժգոհելուց առաջ ուրեմն լավ կլինի այլեւս չգաք ինձ մոտ, խնդրեք, միջնորդեք, որ այսինչ մարդուն այս պաշտոնին նշանակեմ, հետո էլ մեկ ուրիշ խումբ գա ու խնդրի, որ՝ չէ, այդ մարդը այդ պաշտոնում չպետք է աշխատի։

Օրինակը բերվել է ՔԿԾ նախկին պետ Սերգեյ Ատոմյանի վրա, ապա շարունակել է՝ կամ գալիս խնդրում են, թող Տոնոյանը կալանավայրից քննիչ հանձնաժողով գնալու ճանապարհին մտնի մորը տեսնի, ընդառաջում ես, մեկ էլ՝ հաջորդ խումբ է բողոքում, արդյունքում իմ ընկերոջ որդին՝ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Արման Մելքոնյանն ազատվում է զբաղեցրած պաշտոնից։ Հիշեցնենք, որ խոսքը Գագիկ Մելքոնյանի մասին է, ում փաստորեն Փաշինյանն իրեն ընկեր է համարում։

Ապա շարունակել է ՔՊ-ականներին ուղղված մեղադրանքները, որ հեղափոխությունից հետո ՍԴ-ում իրականացրած «իշխանափոխության» ընթացքում ինքն ընդամենը մեկ դատավորի է առաջարկել՝ Վահե Գրիգորյանին, մնացածին ՔՊ-ն է առաջարկել ու ընտրել, եւ հենց նույն ՍԴ-ն 2021 թվականին Քոչարյանի գործով հայտնի եզրակացությամբ արդարացրեց նրան։ Փաշինյանը նաեւ հավելել է՝ եթե արդար դատարան եք ուզում, ուրեմն մի դժգոհեք։ Ասել է նաև, որ իշխող խմբակցությանը մշտապես ասել է՝ եթե որևէ պաշտոնյայի նկատմամբ հիմնավոր կասկածներ ունեն, կարող են 2/3-ի ստորագրությամբ դիմել եւ հարցը քննարկման առարկա դարձնել, մինչդեռ մինչ օրս որևէ պաշտոնյայի մասին ՔՊ-ն նման քննարկում չի նախաձեռնել։

Զայրացել է, թե Քաղշին կոմիտեի ղեկավարի պաշտոնը տեւական ժամանակ թափուր էր, մրցույթ էր հայտարարվել, բայց ոչ մի կարկառուն ՔՊ-ական չդիմեց։ Կոռուպցիայի մասին ելույթներին էլ գրեթե չի արձագանքել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում