ՀՀ նախագահը պետական պարգևներ ու կոչումներ է շնորհել (լուսանկարներ)
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Հայաստանի Անկախության տոնի առթիվ տարբեր բնագավառների զարգացման գործում ներդրած ավանդի և արդյունավետ գործունեության համար մի խումբ անձինք պարգևատրվել են շքանշաններով և մեդալներով, ստացել են կոչումներ և դասային աստիճաններ:
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողությանը նախագահ Վահագն Խաչատուրյանը հանձնել է պետական բարձր պարգևները, այնուհետև հանդես է եկել ելույթով:
«Ցանկանում եմ ընդգծել, որ պետական պարգևներ շնորհելը միայն արարողակարգային միջոցառում չէ, այլ իր մեջ կարևոր խորհրդանշական իմաստ ունի: Այս պարգևները նվազագույնն են, որոնցով պետությունն արժանին է մատուցում ձեր աշխատանքի, ձեր ծառայության և գործունեության համար»,- իր խոսքում մասնավորապես ասել է Հանրապետության նախագահը: