Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իրանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իրանում` ածխահանքում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։
«Խոր ցավով տեղեկացանք Իրանում` Խորասանում, ածխահանքի պայթյունի մասին:
Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին։ Բոլոր վիրավորներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- նշել է Փաշինյանը։