Փաշինյանն ու Էրդողանը Նյու Յորքում բանակցություններ կվարեն․ լրատվամիջոցներ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ այցի շրջանակներում բանակցություններ կվարի մի շարք երկրների առաջնորդների հետ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալութունը՝ հղում տալով Sabah թերթին։
«Էրդողանը երկկողմ հանդիպումներ կանցկացնի բազմաթիվ առաջնորդների հետ՝ նրանց մեծ մասին ընդունելով Նյու Յորքի թուրքական դիվանագիտության խորհրդանիշը հանդիսացող «Թուրքական տանը»»,- գրում է պարբերականը։