Մեր բարեկամությունը շարունակում է ծաղկել տարբեր ոլորտներում. Հնդկաստանի նախագահը՝ Վահագն Խաչատուրյանին
Հնդկաստանի նախագահ Դրուպադի Մուրմուն շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի Անկապության օրվա առթիվ:
Շնորհավորանքում ասվում է. «Հնդկաստանի կառավարության, ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմ ողջույններ և շնորհավորանքներ եմ հղում Ձերդ Գերազանցությանը և Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ Ձեր Անկախության օրվա առթիվ։
Մեր խորը արմատացած բարեկամությունը, որը հիմնված է ընդհանուր պատմության և փոխադարձ հարգանքի վրա, շարունակում է ծաղկել տարբեր ոլորտներում:
Հնդկաստանը հավատարիմ է մնում այս կապի հետագա ամրապնդմանը ընդլայնված երկկողմ համագործակցության, տնտեսական գործընկերության և մարդկանց միջև փոխանակումների միջոցով: Վստահ եմ, որ մեր փոխշահավետ և բազմակողմ երկկողմ կապերը կշարունակեն ամրապնդվել և ընդլայնվել՝ ծառայելով մեր երկու երկրների ժողովուրդների շահերին։
Օգտվելով առիթից՝ Ձերդ Գերազանցությանը անկեղծորեն մաղթում եմ քաջառողջություն և բարօրություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բարեկամ ժողովրդին շարունակական խաղաղություն, առաջընթաց և բարօրություն:
Ընդունեք, խնդրեմ, իմ խորին հարգանքների հավաստիքը։