Մեկ ադրբեջանցու սահմանը հատելն արդեն բավական է անվտանգության համակարգի վիճակը գնահատելու համար. Աբրահամյան
Հայ երիտասարդության շրջանում պահպանվում են ռևանշիստական տրամադրությունները․ ՀաջիևԱդրբեջանցի զինծառայողը փախել է օկուպացված Բերձորի զորամասից. Ադրբեջանի Գլխավոր դատախազությունԹշնшմшկшն բանակում, մեղմ ասած, ամեն ինչ չէ, որ այն «փառապանծ» վիճակում է, ինչ որ փորձում է մեզ ներկայացնելՄինչև ժամը 17:00-ը լույս չի լինիԱԳՆ-ի նախկին շենքում բարձրակարգ հյուրանոց է լինելու. «Հրապարակ»4 գերատեսչության անարդյունք աշխատանքը․ Ծավի առեղծվածը․ «Ժողովուրդ»Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող Միլլերի առանձնատանը խոշոր հրդեհ է բռնկվել
Աղոթքի նախաճաշերը ցինիկաբար օգտագործվում են որպես ամերիկյան արտաքին քաղաքականության գործիք՝ աջակցելու Փաշինյանի նման ավտոկրատներին. Ամստերդամ
«Փաշինյանը մեր հետեւից էլ կգա»․  Արցախցի պաշտոնյաները «ջրի տակ» են անցել. «Հրապարակ»Ռուսաստանի Վորոնեժի մարզում ուղղաթիռ է կործանվել. կան զոհերԵրևանում կանցկացվի աղոթքի երկրորդ նախաճաշը․ ովքեր են ժամանելու և ինչ է քննարկվելու․ «Ժողովուրդ»Ադրբեջանցու կրակոցից հետո, երեխաները ևս դիմել են հիվանդանոց. դատախազությունը նոր մանրամասներ է ներկայացրելԱՆԻՖ-ի քրեական վարույթի շրջանակներում իրավաբանական օգնության համար դիմում են ներկայացրել Սինգապուր և ԱՄՆ. «Ժողովուրդ»Իմ առաջարկը վտանգավոր է, բայց կօգնի Փաշինյանի ծրագրի դեմն առնելուն. «Հրապարակ» Ինչու է պաշտոնից հեռացել Սարգիս Հայոցյանը. «Ժողովուրդ»Խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը. «Հրապարակ»Աննա Հակոբյանի աղմկահարույց փաթեթը կանգ առավ․ քննարկումը հետաձգվեց, ստորագրահավաքը՝ մեկնարկեց․ «Ժողովուրդ»Սսաուդյան Արաբիայի ավիացիան հարվածներ է հասցրել Սանայում գտնվող հութիների ճամբարինԴատարանի նպատակը եղել է Էդգար Ղազարյանին պատգամավորական մանդատից զրկելըՄարզն ուզում են «վերցնել» Ծառուկյանից. «Հրապարակ»«Աշխարհաքաղաքական Գիքոր» Փաշինյանը դեգերումների մեջ է․ հակառուսական ալիքը նահանջում է. «Հրապարակ»«Դար 21»–ը հերքում է Փաշինյանին․ «Սեպտեմբերի 27-ին հեռարձակել է ոչ տոնական երաժշտություն»Երևանի և Թեհրանի մետրոպոլիտենները քննարկել են համագործակցության հնարավորություններըԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցու հարձակումից տուժել են նաև սյունեցի կնոջ երեխաները․ նոր մանրամասներԱդրբեջանցի զինծառայողի «աննկատ զբոսանքը» մինչև Շաքի. քաղաքագետ«Եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահն Արման Եղոյանն է լինելուԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԳագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել էԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ ՊուտինԼուկաշենկոն Բելառուսի քաղաքացիություն է շնորհել նաև Հայաստանի քաղաքացիներինԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է Երևան«Ներթափանցում» բառը կարելի է փոխել, գրել՝ ադրբեջանցիները «անակնկալ ստուգայց» են կատարել ՍիսիանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումՔննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու հնարավորություններըԹուրքիան «միջնորդում է» Սիրիայի ու «Հեզբոլահ»-ի հարաբերությունների բարելավմանըՄիրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ամերիկյան գործընկերության օրակարգըԷներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոններըՕրվա իշխանությունն ունի ընդամենը մեկ ելք՝ ադրբեջանցի զինծառայողին փոխանակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հետ. ՍաղաթելյանԲերքանուշում մահացու վրաերթի են ենթարկել հեծանվորդին եւ դիմել փախուստիԻնչպե՞ս է ադրբեջանցին կարողացել հատել Հայաստանի սահմանը և հասնել բնակավայր. ԴանիելյանՊուտինը նշել է՝ Թրամփի հետ ունի «բավական լավ, երկար տարիների հարաբերություններ»ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդըԲելառուսի արտգործնախարարը հայտարարել է, որ Ֆրանսիան արգելափակել է իր ելույթը ՄԱԿ-ի ԱԽ-ումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենԽՍՀՄ փլուզմանը հանգեցրել են ղեկավարության մի քանի սերունդների սխալները․ ՊուտինՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ ՀայրապետյանՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարը«Կտուր» ռեստորանից «գանգուղեղային վնասվածք, սրտի կանգ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ, որն ավելի ուշ մահացել է
Հասարակություն

Կրթական «բարեփոխումներից» գոհ մնացին միայն նախարարությունում ու «դասագրքերի» հեղինակները․․․ ուսուցիչները՝ ԿԳՄՍ նախարարին

ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնող Ժաննա Անդրեսայանն ուսուցիչների համատարած դժգոհության համատեքստում ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի տնօրեններ, ուսուցիչներ,

խնդրում եմ այստեղ գրել բոլոր այն խնդիրները, որ տեսնում եք նոր չափորոշչի ներդրման հետ կապված՝ լինեն դրանք ոչ բավարար հստակ կամ միանշանակ պարզաբանումներ, կամ ձեր տպավորությամբ բաց մնացած հարցեր, որոնց պատասխանները հստակ չեն։

Կանխավ շնորհակալ եմ բոլոր արձագանքների համար, պիտի խնդրեմ միայն գրել հնարավորինս կոնկրետ ու թիրախային, որ հարցերին հնարավոր լինի հասցեական արձագանքել։ Ձեր դիտարկումները կօգնեն նաև բարելավել չափորոշչի ներդրման գործընթացը»։

Արդյունքում նախարարի պաշտոնը զբաղեցնող Անդրեասյանի էջում հարյուրավոր դժգոհություններ, բողոքներ ու առաջարկներ են ներկայացվել։

Բողոքների գերակշիռ մասը վերաբերում է էլեկտրոնային մատյանը լրացնելուն, բողոքների մի մասն ուղղված են ԿԶՆԱԿ-ին։

NEWSPRESS.am-ը ներկայացնում է դրանցից մի քանիսը

Տ. Ղ - Կխնդրեմ, որ ինքներդ մեկ դրույք ծանրաբեռնվածությամբ փորձեք լրացնել էլեկտրոնային մատյանը, հետաքրքիր է` ինչպես կկարողանաք տնօրինել ժամանակը։ Սա ուղղակի տանջանք է, որը ոչ մի նպատակ չի հետապնդում և ոչ մի աղերս չունի գիտելիքի ու դասավանդման գործընթացի հետ։ Գուցե պարզաբանեք, փորձենք հասկանալ, որովհետև ոչ մի կերպ չի ստացվում այդ չարչարանքը կապել ուսումնական գործընթացի հետ։ Հեգնանքս թող ավելորդ չթվա, բայց սա ուսուցչին դիտավորյալ փակուղու առաջ կանգնեցնելու միտում ունի։

Լ․Կ -Էլեկտրոնային մատյանները եթե պարտադիր են, ուրեմն հատուկ աշխատակիցներ թող լինեն, որ լրացնեն այդ ամենը, ուսուցիչները շատ ծանրաբեռնված են, շատերն անգամ տետրերը չեն հասցնում ստուգել այդ մատյանների պատճառով, իսկ դա արդեն բարելավում չէ։

Ուսուցիչը պետք է թարմ ուժերով մտնի դասարան՝ ոչ թե սպառված։
 
Ոչ բոլոր ուսուցիչներն ունեն համակարգիչներ կամ արագ աշխատող հեռախոսներ, ինտերնետ․․․ դա հավելյալ ծախս է, որը պետությունը չի տրամադրում, իսկ դպրոցում 1-2 համակարգչով դա չի կարող իրականացվել։
 
Պետք է այս ամենը հաշվի առնել։
 
Վ․ Ն -Հարգելի տիկին Անդրեասյան, խնդրում ենք էլեկտրոնային մատյաների լրացնելու նոր կարգը կրճատել, դա հոգեբանական լարվածություն է առաջացրել համարյա բոլոր ուսուցիչներիս մոտ, խնդրում եմ մի անտեսեք մեր կարծիք և փորձեք ըմբռնումով մոտենալ։
 
Հ․Խ -Բարև Ձեզ, տիկին Անդրեասյան, կուզեի նշել, որ ուսուցիչը էկրանի մոտ սարսափելի երկար ժամանակ է անցկացնում, անգամ այն ուսուցիչը, ով գործիքակազմին լիարժեք տիրապետում է, թեմատիկ պլան, ձևավորող գնահատում, անհամար վերապատրաստումներ, այս ամենի արդյունքում մենք տուն ենք գալիս գերհոգնած և միակ բանը, որ կարող ենք անել հաջորդ օրվա դասին պատրաստվելու փոխարեն, երազում ենք մի փոքր հանգստացնել մեր աչքերն ու ողնաշարը։
 
Միանում ենք վերապատրաստման, որտեղ ընդամենը սահիկ են կարդում մի քանի ժամ շարունակ, կարելի է ուղղակի հստակ ձևակերպել ասելիքը, ուղարկել դպրոցներին, մենք էլ կտպենք և կկարդանք։
 
Շնորհակալություն։
 
Բ․Շ․ -Էլեկտրոնային մատյանի անիմաստ պատճենումներն ինչ են տալիս ուսուցչին կամ աշակերտին.ասում եք՝ուսուցիչը ստեղծագործ անձ է,ապա ինչո՞ւ եք այսքան կաղապարում մեզ և նվաստացնում։ Մի անգամ հարցում կամ քննարկում կազմակերպեք երիտասարդ ուսուցիչների հետ և կտեսնեք, թե ինչքան է հիասթափվում նա ամեն օր ձեր ներկայացրած պահանջներից։
 
Վ․Հ․- ...մատյանների հարցը առաջ է քաշվել, որ դասագրքերի, ծրագրերի ու 12 ամյաի հարցը 2֊րդ պլան մղվի։ Ես պետական համակարգում չեմ աշխատում, բայց կարող եմ ապացուցել, որ լինելով իրենց հրահանգներից դուրս բազմապատիկ ավելի արդյունավետ եմ ու թող ասեն (կուզենայի կառավարությունը) ինչու՞․․․
 
Ն․Ազ․- Այս «բարեփոխումներից» կարծում եմ՝ միայն նախարարությունում գոհ մնացին։ Գոհ մնացին նաև «դասագրքերի» հեղինակները։ Ստորացված զգացին ուսուցիչները։ Անգրագետ են դառնում աշակերտները։ Շվարած են ծնողները»։
 
Այո, կարդացեք մեկնաբանությունները, որտեղ չկա գոնե մեկ շնորհակալական խոսք։ Այս մեկնաբանությունները ԿԳՄՍՆ-ին ուղղված գնահատականներ են, դրանցով կարող եք չափել նախարարության կողմից տարվող աշխատանքների «արդյունավետությունը»։
 
Ուսուցիչներն այլ աշխատանքներ են փնտրում։ Դպրոցն իր հսկայական աշխատանքով ու չնչին վարձատրությամբ դարձել է աշխատողների սթրեսի հիմնական աղբյուրը։ Մի քանի տարի հետո պատկերացնում եմ եկող սերնդի «առաջադիմության» մակարդակը։
 
Դա էլ ունի իր նպատակը՝ ձևավորում ենք հնազանդ, ենթարկվող, սեփական մտքերը չունեցող ու չարտահայտող, հեշտ կառավարվող հասարակություն....