Մեկ ադրբեջանցու սահմանը հատելն արդեն բավական է անվտանգության համակարգի վիճակը գնահատելու համար. Աբրահամյան
Հայ երիտասարդության շրջանում պահպանվում են ռևանշիստական տրամադրությունները․ ՀաջիևԱդրբեջանցի զինծառայողը փախել է օկուպացված Բերձորի զորամասից. Ադրբեջանի Գլխավոր դատախազությունԹշնшմшկшն բանակում, մեղմ ասած, ամեն ինչ չէ, որ այն «փառապանծ» վիճակում է, ինչ որ փորձում է մեզ ներկայացնելՄինչև ժամը 17:00-ը լույս չի լինիԱԳՆ-ի նախկին շենքում բարձրակարգ հյուրանոց է լինելու. «Հրապարակ»4 գերատեսչության անարդյունք աշխատանքը․ Ծավի առեղծվածը․ «Ժողովուրդ»Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող Միլլերի առանձնատանը խոշոր հրդեհ է բռնկվել
Աղոթքի նախաճաշերը ցինիկաբար օգտագործվում են որպես ամերիկյան արտաքին քաղաքականության գործիք՝ աջակցելու Փաշինյանի նման ավտոկրատներին. Ամստերդամ
«Փաշինյանը մեր հետեւից էլ կգա»․  Արցախցի պաշտոնյաները «ջրի տակ» են անցել. «Հրապարակ»Ռուսաստանի Վորոնեժի մարզում ուղղաթիռ է կործանվել. կան զոհերԵրևանում կանցկացվի աղոթքի երկրորդ նախաճաշը․ ովքեր են ժամանելու և ինչ է քննարկվելու․ «Ժողովուրդ»Ադրբեջանցու կրակոցից հետո, երեխաները ևս դիմել են հիվանդանոց. դատախազությունը նոր մանրամասներ է ներկայացրելԱՆԻՖ-ի քրեական վարույթի շրջանակներում իրավաբանական օգնության համար դիմում են ներկայացրել Սինգապուր և ԱՄՆ. «Ժողովուրդ»Իմ առաջարկը վտանգավոր է, բայց կօգնի Փաշինյանի ծրագրի դեմն առնելուն. «Հրապարակ» Ինչու է պաշտոնից հեռացել Սարգիս Հայոցյանը. «Ժողովուրդ»Խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը. «Հրապարակ»Աննա Հակոբյանի աղմկահարույց փաթեթը կանգ առավ․ քննարկումը հետաձգվեց, ստորագրահավաքը՝ մեկնարկեց․ «Ժողովուրդ»Սսաուդյան Արաբիայի ավիացիան հարվածներ է հասցրել Սանայում գտնվող հութիների ճամբարինԴատարանի նպատակը եղել է Էդգար Ղազարյանին պատգամավորական մանդատից զրկելըՄարզն ուզում են «վերցնել» Ծառուկյանից. «Հրապարակ»«Աշխարհաքաղաքական Գիքոր» Փաշինյանը դեգերումների մեջ է․ հակառուսական ալիքը նահանջում է. «Հրապարակ»«Դար 21»–ը հերքում է Փաշինյանին․ «Սեպտեմբերի 27-ին հեռարձակել է ոչ տոնական երաժշտություն»Երևանի և Թեհրանի մետրոպոլիտենները քննարկել են համագործակցության հնարավորություններըԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցու հարձակումից տուժել են նաև սյունեցի կնոջ երեխաները․ նոր մանրամասներԱդրբեջանցի զինծառայողի «աննկատ զբոսանքը» մինչև Շաքի. քաղաքագետ«Եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահն Արման Եղոյանն է լինելուԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԳագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել էԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ ՊուտինԼուկաշենկոն Բելառուսի քաղաքացիություն է շնորհել նաև Հայաստանի քաղաքացիներինԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է Երևան«Ներթափանցում» բառը կարելի է փոխել, գրել՝ ադրբեջանցիները «անակնկալ ստուգայց» են կատարել ՍիսիանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումՔննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու հնարավորություններըԹուրքիան «միջնորդում է» Սիրիայի ու «Հեզբոլահ»-ի հարաբերությունների բարելավմանըՄիրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ամերիկյան գործընկերության օրակարգըԷներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոններըՕրվա իշխանությունն ունի ընդամենը մեկ ելք՝ ադրբեջանցի զինծառայողին փոխանակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հետ. ՍաղաթելյանԲերքանուշում մահացու վրաերթի են ենթարկել հեծանվորդին եւ դիմել փախուստիԻնչպե՞ս է ադրբեջանցին կարողացել հատել Հայաստանի սահմանը և հասնել բնակավայր. ԴանիելյանՊուտինը նշել է՝ Թրամփի հետ ունի «բավական լավ, երկար տարիների հարաբերություններ»ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդըԲելառուսի արտգործնախարարը հայտարարել է, որ Ֆրանսիան արգելափակել է իր ելույթը ՄԱԿ-ի ԱԽ-ումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենԽՍՀՄ փլուզմանը հանգեցրել են ղեկավարության մի քանի սերունդների սխալները․ ՊուտինՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ ՀայրապետյանՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարը«Կտուր» ռեստորանից «գանգուղեղային վնասվածք, սրտի կանգ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ, որն ավելի ուշ մահացել է
Հասարակություն

Երևանում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու վարույթով 4 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է մի խումբ անձանց կողմից Ամերիկյան համալսարանի մոտ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի՝ 4 մեղադրյալի մասով նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՔԿ-ից:

Դեպքի վերաբերյալ Քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2024 թվականի մայիսի 3-ին՝ ժամը 13:26-ին, ահազանգեր էին ստացվել այն մասին, որ Ամերիկյան համալսարանի մոտ վիճաբանություն էր տեղի ունեցել, որի ընթացքում կրակոց էր հնչել:

Ահազանգի կապակցությամբ քննչական-օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր, որտեղ պարզել էր, որ նշված վայրում ծեծկռտուք է տեղի ունեցել: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին արյան հետքեր և կրակված փամփուշտի գնդակ։

Հաղորդման առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քննիչների և ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համատեղ և համակարգված միջոցառումների արդյունքում պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ:

Նախաքննության ընթացքում իրականացված ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է միջադեպին մասնակից անձանցից չորսի ինքնությունը, անհատականացվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները:

Մասնավորապես՝ պարզվել է, որ դեպքի նախորդ օրը՝ մայիսի 2-ին, Ամերիկյան համալսարանի ուսանողներ Հ.Ֆ.-ն և Ռ.Ս.-ն վիճաբանել են միմյանց հետ, որից հետո՝ մայիսի 3-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, վերջինս մի խումբ անձանց և հոր, իսկ Հ.Ֆ.-ն եղբոր հետ, պարզաբանումներ կատարելու նպատակով, ժամանել են Ամերիկյան համալսարանի մոտ գտնվող արագ սննդի կետի դիմաց, որտեղ կրկին վիճաբանություն է սկսվել կողմերի միջև:

Այդ ընթացքում, հասարակության նկատմամբ անհարգալից և իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, տվյալ տարածքում գտնվող քաղաքացիների, համալսարանի ուսանողների և աշխատակիցների, հարակից տարածքում գործող սրճարանների աշխատակիցների անդորրը խախտելով, վիճաբանող կողմերը հնչեցրել են հայհոյանքներ, հարվածներ հասցրել միմյանց, ինչի ընթացքում Ռ.Ս.-ի հայրն իր մոտ գտնվող «WALTTHER P38» մոդելի հրազենի կոթով բազմաթիվ հարվածներ է հասցրել մեկ անձի գլխի հատվածին, ինչից հետո նաև արձակել է մեկ կրակոց:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա մեկ անձի՝ Ռ.Ս.-ի հորը մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով, երեք անձի՝ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։

Մեկ անձի նկատմամբ ընտրվել են համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ վարչական հսկողություն, գրավ և բացակայելու արգելք, երկու անձի նկատմամբ՝ գրավ և բացակայելու արգելք, մեկ անձի նկատմամբ՝ բացակայելու արգելք։

Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին:

Միջադեպին մասնակից մյուս անձանց, այդ թվում՝ վնասվածք ստացած անձի մասով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: