Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Լուգանսկի հեռահաղորդակցական ընկերության շենքին․ փլատակների տակ կարող են մարդիկ լինելԱդրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրել է պատերազմի ընթացքում անհետ կորած ադրբեջանցիների հարցըԱդրբեջանը մեզ ասում է՝ խաղաղության պայմանագիրը չեմ ստորագրի, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է. Արարատ ՄիրզոյանԵրևանում թիվ 4 երթուղու տրոլեյբուսը բախվել է գազատար խողովակին․ սկսվել է գազի արտահոսքԱլավերդիում հրդեհ է բռնկվել «Լադա» ավտոմեքենայում․ այն դարձել է ոչ շահագործելիԱրցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով»․ ՇարմազանովՉունենալ կուսակցական ղեկավար, չգողանալ մանդատներ․ Իոաննիսյանի կոչը՝ ի պատասխան ԿԸՀ-ի կոչինՀանգավ ինչպես մոմը. մահացել է Լևոն Ջավախյանի կինըԻշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է. Տիգրան ԱբրահամյանՎթարվել է «Ապարան-Երևան» 1200 մմ-ոց մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով (տեսանյութ)Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանnւթյան արդյունքում կա վիրավnր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները Չեք ընկճելու, ուժեղ Ստեփանավան ունենալու ենք. Գևորգյան
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատարը. որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասնել է` ինչու են ձերբակալվել «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն ու համակիրները և տեսանյութ հրապարակել
COP17-ը մերժել է տաղավար տրամադրել արցախյան ՀԿ-ներին
Հայաստանն ընդգրկվել է «թավշյա սեզոնին» ռուսաստանցիների նախընտրած հանգստի ուղղությունների ցանկումՊահանջել են դադարեցնել Խաչատրյանի կտավների ցուցադրությունը. «Հրապարակ»«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է Եղեգնաձորում ընտրական իրավիճակը լարված է. «Նայեք, աջ ու ձախ չֆիքսեմ». «Իրավունք»Իրաքը փակել է Իրանի հետ սահմանի մեծ մասըԱնդրանիկ Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվելԱրարատ Միրզոյանը ԱԺ-ում ներկայացնելու է TRIPP-ի վերաբերյալ կնքված շրջանակային համաձայնագիրը. «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՔՊ–ական պատգամավորը կհասնի իր բաղձալի պաշտոնին. Ինչ են խոսում կուլիսներում. «Իրավունք»Խուզարկությունների արդյունքում ձերբակալվել է 14 անձ. ՀԿ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ»Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ»ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի». «Իրավունք»Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականինԱլբանիայում ցուցարարները գրոհել են վարչապետի նստավայրըԱդրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին․ «Հրապարակ»Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել հութիներին. զոհվել են խաղաղ բնակիչներԾառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշներըՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքՆիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվելՓարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. ԴավթյանԻրանն ու Իրաքը պայմանավորվել են վտարել իրանցի անջատողական խմբավորումների անդամներինԻսրայելական կործանիչները վարժանքներ են անցկացրել՝ թռիչք կատարելով Իրանի ուղղությամբ. Fox NewsՊԵԿ-ի համակարգերի խափանման պատճառով հոկտեմբերի 21-ի հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվիCNN․ Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքականCOP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր է
Քաղաքականություն

Դժվարանում եմ հավատալ, որ քաղաքական դիսոնանսի մեջ չէին հայտնվի Կանադայում. Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրել է․

«Այսօր պարզ դարձավ, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ղեկավարած պատվիրակության պաշտոնական այցը Կանադա, որը տեղի պիտի ունենար առաջիկա օրերին, անորոշ ժամանակով հետաձգվում է։

Հիշեցնեմ, որ ԱԺ պատվիրակությունը ձևավորվել էր Ալեն Սիմոնյանի քաղաքական նախապատվությունների և ճաշակի շրջանակներում, որի կազմում ընդդիմադիր որևէ պատգամավոր ընդգրկված չէր։

Միգուցե մենք, որ ապրում ենք կայուն և անգամ՝ հարաճուն ավտորիտար ռեժիմում, ուր զարմանալու ռեսուրս էլ չի մնացել, այս փաստն էլ արձանագրվեց ու անցավ, բայց ժողովրդավարական հորջորջվող և այդպիսին լինել հավակնող, ժողովրդավարական երկրների ընտանիքին անդամակցող երկրների համար  սա չլսված, խայտառակ փաստ է՝ այն էլ ընդդիմադիր երկու խմբակցությունների գոյության պայմաններում։

Բնականաբար, սա չէր կարող վրիպել կանադական կողմի աչքից։

Հետաքրքիր զուգադիպությամբ՝ ճիշտ երեկ հրապարակվեց Արցախի հայաթափման առաջին տարելիցի կապակցությամբ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի հատուկ հայտարարությունը, որն ավելի քան հակոտնյա է Արցախի առնչությամբ ՀՀ պետական քարոզչությանը, ի մասնավորի՝ Ալեն Սիմոնյանի բազմիցս հանրայնացրած համոզումներին։

Նախարարի հայտարարության մեջ նախ հաստատում կա՝ դարեր շարունակ էթնիկ հայերով բնակեցված տարածաշրջանում՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողության մասին, Լաչինի միջանցքի իննամսյա շրջափակման մասին, Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի ժամանակավոր միջոցի կիրառման որոշման ոտնահարման մասին։ Կանադան իր համերաշխությունն է հայտնել ճգնաժամից տուժած հայերին, ավելի քան 3․9 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն հատկացրել հրատապ կարիքները լուծելու համար։

Հայտարարությամբ մեկ անգամ ևս կոչ է արվում անվերապահորեն ազատել 2020 թ․ Ղարաբաղյան պատերազմի բոլոր հայ ռազմագերիներին։ Եվ ամենակարևորը՝ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին մասնավորապես հայտարարել է, որ Կանադան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային քաղաքական լուծմանը և աջակցում է ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության հարգման սկզբունքներին և ինքնորոշման իրավունքին, ինչը պետք է ենթադրի հայ խաղաղ բնակիչների վերադարձի անվտանգ և արժանապատիվ իրավունքը, երաշխավորի մարդու իրավունքների և քաղաքացիական կենսամիջոցների պաշտպանությունը և տարածքում հայկական մշակութային ու պատմական վայրերի պահպանումը»:

Իհարկե, պաշտոնական Երևանը մեկնաբանում է, թե այցը հետաձգելը  կանադական քաղաքական ճգնաժամով է պայմանավորված, բայց դժվարանում եմ հավատալ, թե Ադրբեջանի հետ համահունչ ներդաշնակությամբ Արցախի հարցը փակված համարող, Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության մասին լռող, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության պատանդառութունը չնկատող, միջազգային դատարաններից մեր հայցերը հետ առնելու պատրաստակամություն ունեցող, արցախահայությանը հայրենիքում «հույր» համարող, հայրենիքը, ազգայինն ու պետականը կեղծ հակադրությունների դաշտ տարած քաղաքական ուժը և առհասարակ՝ Արցախի ուրացում որդեգրած քաղաքական ուժի ներկայացուցիչները քաղաքական դիսոնանսի մեջ չէին հայտնվի Կանադայում։

Ի դեպ, չեմ բացառում նաև հակառակորդից ստացված արձագանքը․․․

Իսկ Արցախի հարցը փակված չէ, պարզապես ազգային-պետական մտածողություն ունեցող առաջնորդությամբ, ազգային նպատակների շուրջ համազգային միասնականությամբ ու պառակտված ու անղեկ երկիրը ոտքի հանելով՝  կարող ենք իրավիճակը բեկել։

Նախ վերականգնել Հայաստանը, գտնել ինքներս մեզ․․․

Եվ Կանադայի հայտարարությունը հենց այս մասին է․․․»։