Այս կիրակի Արևշատի եկեղեցում պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը
Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան
Թուրքիայում առաջին անգամ բարձր մակարդակով նշվել է ՀՀ Անկախության տոնը
«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 39 դեպք«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջայինների, այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձերՀայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահին
Մամուլ

Փաշինյանն ուզում է կոնսոլիդացնել վարչական լծակները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վերջերս մենք նշել էինք, որ Նիկոլ Փաշինյանը նորից իր «ռեպերտուարի» մեջ է, և ներքաղաքական «հարցեր լուծելու» իր սիրելի մեթոդը՝ «իրավական» գործիքակազմը, վերստին բերել է առաջին պլան: Այս թեմայի հետ կապված շատ փորձագետներ կարծում են, որ ցանկացած «գործ», դրվագ Փաշինյանն օգտագործելու է վճռական քայլեր գործադրելու համար՝ վարչական լծակներն իրենց ձեռքում կենտրոնացնելու համար։ Նախօրեին «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքն էլ, հղում տալով իր աղբյուրներին, նշել է, թե վերջին ձերբակալություններից հետո Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է կառավարությանը սեղմ ժամկետներում կուսակցական միասնականությունն ամրապնդել՝ պետական կառավարման մարմիններում։

Հիշեցնենք, որ օրերս ՔԿ-ն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու մասին: Այդ գործողությունը ՀՀ իշխանությունները փորձեցին կապել «Արբատ» հայկական խմբավորման հետ, որը մասնակցում է ուկրաինական պատերազմին՝ ՌԴ-ի կողմից։ Ավելին, ալիքի աղբյուրները փոխանցում են, որ ՏԻՄ մարմինների աշխատակիցներին, ինչպես նաև պետական և բյուջետային տարբեր կազմակերպություններին հանձնարարված է մինչև հոկտեմբերի 10-ը ապահովել անկուսակցականների անդամակցումը ՔՊ-ին:«Չինովնիկներին վախեցնում են պարգևավճարների կրճատումներով, արձակուրդների հետաձգումներով, ինչպես նաև աշխատանքից հեռացումներով։ Իսկ «գաղափարական պատճառներով» հրաժարվողներին սպառնում են քրեական հետապնդումներով՝ կոռուպցիայի մասով կեղծված գործերով։ Բացի այդ, պահանջում են ՔՊ-ի օգտին քարոզչություն իրականացնել բնակչության շրջանում։ Ցանկանում են, որպեսզի աշխատակիցները ծառայողական սոցցանցերով և հասարակական միջոցառումների ընթացքում վարկաբեկեն ընդդիմությանն ու նրանց առաջ մղվող օրակարգը»,-գրում է ալիքը։

Սա, իհարկե, նորություն չէ: Այն հարցին, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է գնալ պետական կառույցների տոտալ քպացման ճանապարհով, մի քանի անգամ մենք անդրադարձել ենք: Հիմա, ինչպես երևում է, այդ գործընթացն ավելի կատաղի բնույթ է ստացել: Եվ դա իր պատճառներն ունի, որոնցից մեկն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հիանալի տիրապետում է ՔՊ-ի և իր ցածր վարկանիշի մասին տվյալներին՝ԱԱԾ-ի և այլ կառույցների զեկույցներից, և ցանկանում է կոնսոլիդացնել վարչական ռեսուրսը ՔՊ-ի շուրջ՝ արևմտամետ, հակառուսական օրակարգն առաջ մղելու համար։ Վերոնշյալ տելեգրամյան ալիքի հեղինակները կարծում են, որ վարկանիշի անկման պարագայում Փաշինյանը դիմում է վարչական ռեսուրսները հրահանգով և այլ մեթոդներով միավորելու գործողությանը, քանի որ Արևմուտքի՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից առաջ մղվող տրանսպորտային, լոգիստիկ նախագծերը պետք է ցանկացած գնով կյանքի կոչվեն, իսկ առաջին հերթին՝ «Խաղաղության խաչմերուկը»։ «Անգլո-սաքսոնական ուժերը, հենվելով իրենց դաշնակից Փաշինյանի և ՔՊ-ի վրա, ցանկանում են դուրս մղել ՌԴ-ին՝Հայաստանից և Հայաստանով անցնող էներգետիկտրանսպորտային, լոգիստիկ կարևորագույն նախագծերից։ Գործող իշխանությունները պատրաստ են անգամ ճնշումներ իրականացնել բիզնես էլիտաների վրա, որպեսզի նրանք նույնպես կոնսոլիդացվեն ՔՊ-ի և Փաշինյանի ու Արևմուտքի կողմից առաջ մղվող օրակարգերի շուրջ։

Հասկանալի է, որ ՔՊ-ն կանգ չի առնելու ոչնչի առջև՝ ուժայինների, դատարանների միջոցով ստիպելով տատանվողներին կամ ընդդիմադիր հայացքներով չինովնիկներին ընտրել՝ «կա՛մ Փաշինյանի հետ, կա՛մ քրեական գործերով դեպի բանտ»։ Փաշինյանի ներքաղաքական քայլերը խոսում են այն մասին, որ նա պատրաստվում է 2026թ.-ի ԱԺ ընտրություններին կամ հանրաքվեներին՝ այդ առումով նրան անհրաժեշտ է կուռ՝ իր ենթակայության տակ գտնվող պետական ապարատ՝ լոյալ չինովնիկների բանակ։ Պետական բուրգը պետք է գտնվի Փաշինյանի ուղիղ հսկողության տակ, որպեսզի Փաշինյանը շարունակի կյանքի կոչել արևմտյան քաղաքական օրակարգը՝ ապահովագրելով իր «թիկունքը» և ներքաղաքական դաշտն ենթարկեցնելով ՔՊ-ին։ Քանի դեռ ընդդիմությունը պասիվ է և ակտիվ գործունեության առումով «թայմ-աութ» է վերցրել՝ Փաշինյանը այդ դադարն օգտագործելու է ընդդիմության շարքերը պառակտելու՝ ընդդիմադիր էլեկտորատին դեպի իրեն քաշելու և ընդդիմության հսկողության տակ գտնվող որոշակի վարչական լծակները չեզոքացնելու համար»,-գրում են ալիքի հեղինակները՝ հավելելով, որ, այսպիսով, Փաշինյանը ցանկանում է «մաքրել» հայաստանյան ներքաղաքական դաշտն ընդդիմադիր, հակափաշինյանական օջախներից՝ ճնշել ընդդիմությանն ու ողջ պետական ապարատը դարձնել վերահսկելի։

Նշվում է, որ դա իրականացնելու համար ՔՊ-ն գործի է դնելու թե՛ կոմպրոմատները չինովնիկների դեմ, թե՛ ԱԱԾ-ն, թե՛ աշխատանքից ազատելու «մտրակը»։ Ըստ հեղինակների, Փաշինյանն Արևմուտքի օրակարգը սպասարկելու և իշխանության մնալու համար գործի է դնելու բոլոր մեխանիզմները՝ նա ցանկանում է ՀՀ-ն դարձնել «հակառուսական օջախ» Հարավային Կովկասում, ինչը բխում է թուրք-ադրբեջանական տանդեմի և նրանց կուրատոր՝ անգլո-սաքսոնական դաշինքի երկարաժամկետ աշխարհաքաղաքական շահերից»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։